Երկրակեղև

Երկրակեղև,Երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթն է։

Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, օվկիանոսային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը` բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում` 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոխորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է գրանիտային շերտը` 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։

Պինդ վիճակում է գտնվում նաև Երկրի մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է քարոլորտը` Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: