Ժամային գոտի

Ժամային գոտին երկրի տարածքի մի մաս է, որի վրա համապատասխան որոշ օրենքի հետ գործում է գոտային ժամանակը։

Ժամային գոտին Երկրի մակերևույթի վրայի 15° լայնության մի պայմանական շերտ է: Ժամային գոտի հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև ամսաթվիհամընկնումը` այդ դեպքում UTC-10 և UTC+14 ժամային գոտիները պետք է հաշվել որպես տարբեր, թեև դրանց մեջ գործում է օրվա միևնույն ժամանակը։

Ժամային գոտիների ձևավորումը կապված է, մի կողմից, իր առանցքի շուրջ Երկրի պտույտը հաշվի առնելու համար, իսկ մյուս կողմից` որոշելու համար մոտավորապես միևնույն տեղական ժամանակով տարածքները այնպես, որ ժամային գոտիների ժամանակի տարբերությունները պատիկ լինեն մեկ ժամին։ Արդյունքում որոշված է եղել, որ պետք է լինեն թվով 24 ժամային գոտիներ և դրանցից յուրաքանչյուրը պիտի ընդգրկի մոտավորապես 15° լայնությամբ տարածք (± 7,5° համապատասխան միջին միջօրեագծի նկատմամբ)։

Ուշագրավ փաստեր[խմբագրել]

  • Իր տարածքով Չինաստանն ընդամենը մի ժամային գոտի ունեցող ամենամեծ երկիրն է (UTC+08): Չինաստանը նաև ամենաշատ ժամային գոտիներ միավորող երկիրն է. մինչև 1949 թվականը բաժանված է եղել հինգ ժամային գոտիների:
  • Ադմինիստրատիվ սահմանների ամենամեծ ժամային տարբերությունը 3,5 ժամ է և գտնվում է Չինաստանի (UTC+08) ևԱֆղանստանի (UTC+04:30) սահմանին:
  • Ամենաանօգտակար ժամային գոտին (UTC+08:45) գործում է Ավստրալիայի հարավ-արևմուտքում գտնվող 35 000 կմ2 մի փոքրիկ տարածքում, որտեղ ապրում է ընդամենը 200 մարդ:
  • 1942 թ.-ից Իսպանիայում գործում է (UTC+1) ժամային գոտին, որը մտցրել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի ֆաշիստականկառավարությունը: Նպատակը եղել է նացիստական Գերմանիայի հետ նույն ժամային գոտում լինելը: