Ուշ Աշուն

Մի առավոտ արթնացա, մեկ էլ լսեմ մեր այգուց ինչ-որ ձայներ են գալիս:Վազելով դուրս եկա ու տեսնեմ՝ քամին շարժում է ծառերը, տերևները՝ ստեղծելով խշխշուն ձայն, իսկ սոխակը երգում: Ես գնացի մի բարձր տեղ և սկսեցի լսել նրանց համերգը: Մի ուրիշ անգամ մենք գնացել էինք Խոսրովի անտառ: Այնտեղ շատ կենդանիներ կային, թրչյունները ծլվլալով թռչում են տաք երկրներ, և քամին շարժում էր ծառերը աջ ու ձախ և տերևները խշխշում էին. նրանց ձայները միասին նման էին մի համերգի: Ես շատ եմ լսել բնության համերգներ, բայց այդ բոլորը չեմ կարող թվարկել քանի որ սա ամենա լավ աշուն եր իմ կյանքում, միայն մի բան կարող եմ ասել նրանք շատ գեղեցիկ, սահուն են ինչպես մի պատրաստված խումբ լինի, որը համերգ է տալիս բոլոր լավ մարդկանց: Երբ, որ աշուն է գալիս իմ մեջ մտնում է այնպիսի տրամադրություն, որ ուզում եմ ցատկոտել դուրս գալ բակ նայել ինչ գեղեցիկ է շրջապատս, և ամեն տարի կարծես դրանք իմ կյանքի երջանկության օրերից մեկն է: