Ֆոտոսինթեզ

Ֆոտոսինթեզ-ածխաթթու գազից և ջրից` լույսի ազդեցության տակ օրգանական նյութերի առաջաւմն է ֆոտոսինթետիկ գունանյութերի մասնակցությամբ։

Ֆոտոսինթեզն արտահայտվում է հետևյալ գումարային հավասարումով.

6CO2+6H2O→C6H12O6+6O2

Ֆոտոսինթեզի նշանակությունը բնության համար

Ֆոտոսինթեզի ժամանակ ածխաթթու գազը յուրացման ընթացքում լույսի և քլորոֆիլի դերի ուսումնասիրության մեջ մեծ ավանդ է ներդրել ռուս խոշորագույն գիտնական Կ.Ա. Տիմիրյաձևը։ Նա ֆոտոսինթեզի մասին գրել է այսպես. «դա մի գործընթաց է, որից ի վերջո կախված են կյանքի բոլոր դրսևորումները մեր մոլորակի վրա»: Այդ կարծիքը միանգամայն հիմնավորված է, որովհետև ֆոտոսինթեզը Երկրի վրա ոչ միայն օրգանական միացությունների, այլև ազատ թթվածնի հիմնական մատակարարն է։

Ֆոտոսինթեզի մթնային փուլը

Ֆոտոսինթեզի հետագա ռեակցիաները կապված են ածխաջրերի առաջացման հետ։ Այս ռեակցիաներն ընթանում են ինչպես լույսի տակ, այնպես էլ մթության մեջ (եթե առկա են ԱԵՖ և H) և կոչվում են մթնային փուլի ռեակցիաներ։ Ֆոտոսինթեզի մթնային փուլը կազմված է մի շարք հաջորդական ֆերմենտային ռեակցիաներից։ Այդ ռեակցիաների հետևանքով ածխածնի (IV) օքսիդից և ջրածնից առաջանում են ածխաջրեր։ Մթնային ռեակցիաների համար անընդհատ ելանյութեր են թափանցում լուսային փուլից։

ՌՆԹ և ԴՆԹ

ՌՆԹ

Ռիբոնուկլեական թթուն կարճ ասում են ՌՆԹ մոլեկուլ է, որ նուկլեոտիդ միավորների մի երկար շարան է պարունակում: Ամեն նուկլեոտիդ բաղկացած է մի ազոտային հիմքից, մի ռիբոզ շաքարից, և մի ֆոսֆատից: ՌՆԹ-ն շատ նման է ԴՆԹ-ին, սակայն տարբերվում է մի քանի շատ փոքր կառուցվածքային մանրամասերում՝ բջիջում, ՌՆԹ-ն ընդհանրապես միապարուրաձև է, իսկ ԴՆԹ-ն երկպարուրաձև. ՌՆԹ նուկլեոտիդները ռիբոզ են պարունակում, իսկ ԴՆԹ-ն դեզօքսիռիբոզ է պարունակում (մի տեսակ ռիբոզ, որ մի թթվածնի ատոմ պակաս ունի). և ՌՆԹ-ն ԴՆԹ-ի թիմին հիմքի փոխարեն ուրացիլ հիմքն է պարունակում:

ՌՆԹ-ն ԴՆԹ-ից է տրանսկրիպացվում՝ ԴՆԹ պոլիմերազներ անվամբ ֆերմենտների միջոցով, և ընդհանրապես ուրիշ ֆերմենտների միջոցով հավելյալ մշակվում է: ՌՆԹ-ն սպիտակուցների կառուցման հարցում կենտրոնական է:
ԴՆԹ

Դեզօքսիռիբոնուկլեական թթուն կարճ ասում են ԴՆԹ նուկլեինաթթու է, որը պարունակում է բոլոր ճանաչված կենդանի օրգանիզմների և որոշ հարուցիչների զարգացման և գործունեության մեջ օգտագործվող հրահանգները: ԴՆԹ մոլեկուլների հիմնական դերը տեղեկության երկարատև պահպանումն է: ԴՆԹ-ն հաճախ համեմատվում է մի խումբ պլանների կամ մի բաղադրատոմսի հետ, կամ մի կոդի, քանի որ պարունակում է բջիջների ուրիշ բաղադրիչների կառուցման օգտակար հրահանգները, ինչպիսիներից են սպիտակուցները և ՌՆԹ մոլեկուլները:ԴՆԹ-ի այն մասերը, որոնք այս ծագումնաբանական տեղեկությունն են պարունակում կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի մնացորդ շարանները կառուցման նպատակներ ունեն, կամ այս ծագումնաբանական տեղեկության օգտագործման կարգավորման մասնակից են:

Քիմիապես, ԴՆԹ-ն երկու երկար պոլիմերներ է պարունակում, որոնք բաղկացած են նուկլեոտիդ անվամբ հասարակ միավորներից, և իրենց հիմնուղին կազմված է շաքարներից և ֆոսֆատի խմբերից, որոնք եթերական կապերով են միացած: Այս երկու պարույրները իրար հակառակ կողմերով են ընթանում, և այդ պատճառով էլ հակազուգահեռ են: Ամեն շաքարի միացած է նուկլեոհիմք անունով չորս տեսակ մոլեկուլներից մեկը:

Այդ չորս մոլեկուլներն են՝

  1.  գուանինը
  2. ցիտոզինը
  3. ադենինը
  4. թիմինը:

Նուկլեինաթթու

Նուկլեինաթթու  բարձրամոլեկուլային Նուկլեինաթթուներ, դրանց ֆունկցիաները,օրգանականմիացություն, կենսապոլիմեր (պոլինուկլեոտիդ), որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթուն (ՌՆԹ) առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։Պարունակվում են բոլոր օրգանիզմների բջիջներում։ Նուկլեինաթթուները հայտնաբերել է շվեյցարացի գիտնական Ֆրիդրիխ Միշերը (1868)։ Տարբերում են նուլեինաթթուների 2 գլխավոր տիպ՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբոնուկլեինաթթուներ (ԴՆԹ)։ Նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են։Картинки по запросу նուկլեյնաթթու