Աշխատանքի նպատակը. կառուցել հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդիչի ծայրերին կիրառված լարումից պատկերող գրաֆիկը: Գրաֆիկի միջոցով որոշել հաղորդի դիմադրականությունը:
Անհրաժեշտ պարագաներ. հոսանքի աղբյուր (գգալվանական տարրերի կամ կուտակիչների մարտկոց), հետազոտվող հաղորդիչ (նիկելինե կամ կոնստանատանե հաղորդալարի փաթույթ),ռեոստատ,ամպերաչափ, վոլտաչափ, բանալի, միացնող հաղորդալարեր :