Ավարայրի ճակատամարտը և դրա նշանակությունը

Ավարայր գյուղի մոտ 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը: Վարդան Մամիկոնյանի հրամանով հայոց զորքը հավաքվեց Այրարատում և արագորեն շարժվեց թշնամուն ընդառաջ:
 Մայիսի 25-ին հայկական բանակը մոտեցավ հակառակորդի ամրացված ճամբարին և կանգ առավ գետի ձախ ափին:
Մայիսի 26-ին Ավարայրի դաշտում հակառակորդներն ընդունեցին մարտական դրություն:  Հասնելով գետին՝ պարսիկները կանգ առան, իսկ հայերն անցան այն և ամբողջ ճակատով մարտի բռնվեցին:
Երեկոյան մարտը դադարեց, և հայոց բանակը վերադարձավ իր դիրքերը:  Հայերի զոհերի թիվը հասավ 1036 հոգու, մարտի դաշտում ընկան նախարարներ, հերոսաբար զոհվեց Վարդան Մամիկոնյանը:
Շատ ավելի ծանր կորուստներ կրեցին նաև պարսիկները՝ 3544 մարդ:
Պարտիզանական կռիվներ ծավալվեցին Արցախում, Տայքում և Տմորիքում: Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է: Հայոց եկեղեցին սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: