Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններ, նախադասության գլխավոր անդամներ
Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:
1. Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր:
3. Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները:
5. Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:
7. Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ:
9. Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:
Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:
Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանողլրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:
1. Կատուն բռնում է:Սև կատուն բռնում է փոքր մկակը:
3. Քամին փչեց: Ուժեղ քամին փչեց տարավ բոլոր տերևները:
5. Դելֆինները լողում էին: Գեղեցիկ դելֆիները լողում էին լողավազանում:
7. Արահետը ձգվել էր: Նեղ արահետները տանում էին դեպի ձորերը:
9. Գետերը քանդում են: Վարար գետերը քանդում էին քարերը:
Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:
Նախնական նախադասությունները համառոտ էին վերջնական նախադասությունները ընդարձակ:
Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:
1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:
2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:
4. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:
6. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:
8. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:
Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:
1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ —- (երևալ):
2. Գարնան արևոտ —— ինձ (հիշեցնել), որ մայիսն է:
3. —— (հալածել) մառախուղի թանձր քուլաները:
4. Ճապոնիայում (թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող ——:
5. —— բաց ակվարիումից դանդաղ (լողալ) դեպի ազատություն:
Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ
Գտիր համաձայնության սխալները:
• Մի մասը լռում են:
• Երեմն ընկերոջ հետ գնացին:
• Ընդունվում է պատվերներ:
• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն:
• Պահանջվում է վարորդներ:
Ընդգծիր ենթակաները, գտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:
• Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:
• Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:
• Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:
• Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում, և բևեռային գիշերներ էին լինում:
Հետևություն արա:
Ընդգծիր ենթակաները, ըստ անհրաժեշտության կետադրիր:
• Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:
• Մեր Երկրին ինչ–որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:
• Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:
• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
• Ժամանակին հսկաներ են ապրել և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:
• Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:
• Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:
• Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:
• Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:
• Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց: