Ստորոգյալ

ՍՏՈՐՈԳՅԱԼ ԵՒ ՆՐԱ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ

Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամ է, որը ցույց է տալիս ենթակայի գործողությունը և պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և այլ հարցերին:Ստորոգյալները լինում են պարզ և բաղադրյալ: Պարզ է այն ստորոգյալը` որն արտահայտված է խոնարհված բայով` Օրինակ խումբը երգում է, օրը բացվեց:Բաղադրյալ է այն ստորոգյալը, որը արտահայտված է գոյականով,ածականով,թվականով,դերանունով,դերբայով և օժանդակ բայով:Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող որևէ խոսքի մասը կոչվում է ստորոգելի,իսկ օժանդակ բայը` հանգույց: Օրինակ` Աղջիկը գեղեցիկ է:

1.Տրված նախադասություններում ընդգծիր ստորոգյալները և նշիր , թե ինչ խոսքի մասերով ենարտահայտված բաղադրյալ ստորոգյալները:
Մայրս աչքիս փոքրացած Էր:
Այգին պահպանում էին նրա հավատարիմ շները:
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է:
Ընկերս սակավախոս է:
Այգու միակ ծառը դեռ կանգուն է:
Կռվողները հինգն էին:
Քաղաքի շենքերը լվացվել էին անձրևից:
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է:
Մեր պայքարը արդար է:
Այդ ամենի պատճառը դու ես:
Գրքի հեղինակը երկուսս ենք:
Մեղավորը ես էի:
2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատվերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել(մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: