Հարցերը փոխարինեք բառերով. ի՞նչ են ցույց տալիս այդ լրացումները:
- Տղայի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
- Միշտ հիշում է հոր խոսքը:
- Ծովի ջուրը բարձրացել էր ձնհալից:
- Նախանձի արմատները շատ խորն էին թափանցել:
- Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:
Հատկացուցիչըպատասխանում է ինչի՞ և ու՞մ հարցերին:
Տրված բառերը տեղադրեք ճիշտ տեղերում. որոշիչ, հատկացուցիչ:
Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի որակ, հատկանիշ, կոչվում է որոշիչ: Այն լրացումը, որը ցույց է տալիս գոյականի պատկանելիություն, վերաբերություն, կոչվում է հատկացուցիչ :
Գտնել հատկացուցիչները:
Այստեղ որոնում էր ուտելիքի մնացորդներ, որ վագոնների լուսամուտներից շպրտում էին գրեթե բոլոր ուղևորները:
Մեր պարտքն է հայտնել բոլորին, դրանից հետո թող նեղանան:
Մարդկանց ամենամեծ հավաքատեղին է շուկան:
Այստեղից չեն վռնդվում քաղաքի անօթևան շները:
Շուկայի դատարկ հրապարակում ցախավելների տակից փոշի է ելնում:
Կաղ Վասոն բացեց խորտկարանի դուռը:
Սրա մի ոտքը մյուսից կարճ է:
Վասոյի հայրը իբր դաժան մարդ է եղել և երբ իմացել է տղայի արատի մասին, վճռել է խեղդել:
Բոլոր գոյականներին ավելացնել հատկացուցիչներ:
Գետի Ձկները արևի լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Իմ Պապը սիրով կաևրդում էր Թումանյանի բանաստեղծությունները:
Աշնան Երեկոները շատ խաղաղ էին մեր փողոցում:
Ազգային արվեստի Պատկերասրահում ցուցադրված էին մեծ նկարչի նկարները:
Բանակի Զինվորները շատ արագ էին կատարում հրամանատարի հրամանները:
Ուշադրություն դարձրեք.
իմ գիրքը – գիրքս
քո գիրքը – գիրքդ
իմ գիրքս
քո գիրքդ
Հատկացուցիչ դերանունները փոխարինիր համապատասխան հոդերով (ս,դ):
ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
որսս իր ոտքով եկավ:
սիրտըդ քա՛ր է, քա՛ր:
շուրջըս ոչինչ չեմ նկատում:
Կիրակի օրը ծնողներիդ հետ խոսիր:
Հատկացուցիչի կետադրությունը:
Սենյակի պատերին շրջանակով նկարներ էին փակցված: — Սենյակի՝ մրից սևացած պատերին շրջանակով նկարներ էին փակցված:
Կետադրիր.
- Արթուրի՝ ներկաներին ուղղված ողջույնը աննկատ մնաց:
- Բազեի՝ որսորդի զարկից թուլացած մարմինն ընկավ լիճը:
- Յուրաքանչյուրի՝ ինձ ուղղված խոսքը խոցում էր սիրտս:
- Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
- Արեգակի ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:
Որոշիչի կետադրություն (թեմայի կրկնություն):
- Կերպարանքը՝ փաթաթված սև թիկնոցով, առանց դուռը բախելու ներս մտավ:
- Երկու լեռնաշղթաների արանքում, որի մեջտեղով գլորվում էր լեռնային գետակը, ընկած է փոքրիկ քաղաքը:
Ապարանքի շուրջբոլորը քարե հաստաբեստ պարիսպ էր՝ աշտարակներով ու երկաթյա դռներով, որոնք զարդարված էին ոսկեձույլ արձանիկներով