Բացահայտիչ

Առաջին նախադասություններում գտնել որոշիչ-որոշյալը, ընդգծել: Ինչ է փոխվում երկրորդ նախադասություններում: Թվարկիր փոփոխությունները:

Մեծ գիտնական Նյուտոնը քիչ աշակերտներ է ունեցել: (որոշիչ)
Նյուտոնը` մեծ գիտնականը, քիչ աշակերտներ է ունեցել:

Մեծ գիտնական Նյուտոնից բոլորը վախենում էին:
Նյուտոնից՝ մեծ գիտնականից, բոլորը վախենում էին:

Բուն բացահայտիչը  բացահայտում է գոյականի ով կամ ինչ լինելը:
Բուն բացահայտիչը բացահայտյալի հետ համաձայնում է թվով, դեմքով, հոլովով։ Այն բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով)։

Տրված նախադասություններում գտիր որոշիչը, դարձրու բուն բացահայտիչ:

Մի օր նրա դուռը թակեց նախկին ծովագնաց էդմունդ Հալեյը: (որոշիչ)
Մի օր նա փողոցում տեսավ նախկին ծովագնացը՝ էդմունդ Հալեյին:
Նա անընդհատ խուսափում էր նախկին ծովագնացից էդմունդ Հալեյից:
Բոլորը զարմանում էին նախկին ծովագնացից՝ էդմունդ Հալեյի տոկունության վրա:
Երիտասարդ նավաստին հպարտանում էր նախկին ծովագնացով՝ էդմունդ Հալեյով:

Հարցական դերանունները փոխարինիր բուն բացահայտիչով:

Միքայելը` ընկերս, երեկ մեր տանն էր:
Տանտիրուհուց` Անիից, հեռագիր էր ստացել:
Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ձիու երևալուն:
Մայրը որդուց` Արամից, արդեն երկար ժամանակ լուր չուներ:
Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` Սանասարին:
Հրազդանը` գետը, Երևանով է անցնում:

Բուն բացահայտիչ. կետադրություն:

Միքայելը` զարմիկս, երեկ մեր տանն էր:
Մեր ուսուցչուհու՝ ընկեր Հասմիկի ձայնը կտրվել էր:
Նա իր լարային գործիքով՝ կիթառով, եկել էր ճամփորդության:

  • Կետադրիր:

Մենք՝ ես ու Ցոլակը, մտանք բակ:
Ընկերներս՝ գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը՝ Անդոն, հաց ենք տանում նրա հոր՝ բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը՝ այդ բարձրահասակ երեխան, հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց՝ ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին՝ աշխարհի հզոր ու անսանձ ոգին, վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր՝ երեխաների աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր՝ իմ բարեկամը Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից՝ հազարամյա կաղնիներից, կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը: