Էկոհամակարգերի հիմնախնդիրնեը

Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞

Էկոհամակարգի կարևորագույն հատկանիշներն են  ՝ ինքնավերականգնումը, փոփոխությունները և կլիման :Այս հատկանիշները կարևոր են էկոհամակարգի համար, քանի որ առանց դրանց էկոհամակարգի բնականոն հունը կխախտվի: Օրինակ ՝ եթե ծառը կտրեն, ապա ժամանակի ընթացքում այն վերականգնվելով հավասարակշռում է էկոհամակարգի իր բաղկացուցիչ մասը:

Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Մեզ շրջապատող էկոհամակարգերից են ՝ անտառը, դաշտը, մարգագետինը, ծովը, գետը, լիճը: Օրինակ ՝ անտառի, ծովի, գետի ու լճի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ նրանք ունեն կենդանական ու բուսական բազմատեսակ աշխարհ: Դաշտն ու մարգագետինն ունեն բույսեր, սակայն կենդանական աշխարհով չեն առանձնանում:

Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդը կարող է ազդել մեզ շրջապատող էկոհամակարգի վրա և’ դրական և’ բացասական կերպով, քանի որ վերջ ի վերջո մարդը հանդիսանում է էկոհամարգի անբաժանելի մաս: Ամեն ինչ սահմանափակվում է մարդով և վատապես ազդելով նրա վրա, ազդում է նաև ինքն իր վրա:

Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):

Էներգիայի հոսքը դիտվում է, որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի փոխանցում դրսից, այնւհետև սննդային շղթայով անցնում էր մեկ մակարդակից՝ մյուսին: Եթե էկոհամակարգում բացակայեր էներգիայի հոսքը, ապա չէին իրագործվի կենսական ռեակցիաներ:

Ածխածնի բացակայությունը կարող է հանգեցնել բույսերի հյուծմանը, մաքուր օդի վերացմանը, օրգանական նյութերի նվազեցմանը: Քանի որ ածխածնի բացակայության դեպքում չի կատարվի ֆոտոսինթեզ, օրգանական նյութերի առաջացում և մաքուր օդի բացակայություն:

Ֆոսֆորի բացակայության դեպքում կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի  փոփոխություն տեղի չի ունենա, մարդու օրգանիզմում ոսկրային հյուսվածքները կթուլանան, առանց ֆոսֆորի հնարավոր չէ սպիտակուցի սինթեզը:

Ծծմբի բացակայության դեպքում կենսոլորտում տեղի ունեցող նյութերի շրջապտույտ տեղի չի ունենա: Ինչպես նաև ծծմբի միացությունները մասնակցում են կենդանի բջջի կենսագործունեության պրոցեսում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: