Ստորոգյալ

ՍՏՈՐՈԳՅԱԼ ԵՒ ՆՐԱ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ

Ստորոգյալը նախադասության գլխավոր անդամ է, որը ցույց է տալիս ենթակայի գործողությունը և պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում և այլ հարցերին:Ստորոգյալները լինում են պարզ և բաղադրյալ: Պարզ է այն ստորոգյալը` որն արտահայտված է խոնարհված բայով` Օրինակ խումբը երգում է, օրը բացվեց:Բաղադրյալ է այն ստորոգյալը, որը արտահայտված է գոյականով,ածականով,թվականով,դերանունով,դերբայով և օժանդակ բայով:Բաղադրյալ ստորոգյալի մաս կազմող որևէ խոսքի մասը կոչվում է ստորոգելի,իսկ օժանդակ բայը` հանգույց: Օրինակ` Աղջիկը գեղեցիկ է:

1.Տրված նախադասություններում ընդգծիր ստորոգյալները և նշիր , թե ինչ խոսքի մասերով ենարտահայտված բաղադրյալ ստորոգյալները:
Մայրս աչքիս փոքրացած Էր:
Այգին պահպանում էին նրա հավատարիմ շները:
Նա բազում կյանքեր փրկած հայտնի բժիշկ է:
Ընկերս սակավախոս է:
Այգու միակ ծառը դեռ կանգուն է:
Կռվողները հինգն էին:
Քաղաքի շենքերը լվացվել էին անձրևից:
Աշխարհում ամենալավ բանը ազատությունն է:
Մեր պայքարը արդար է:
Այդ ամենի պատճառը դու ես:
Գրքի հեղինակը երկուսս ենք:
Մեղավորը ես էի:
2. Փակագծերում տրվածներից ընտրեք ճիշտ տարբերակը:
Նվագել (ջութակի վրա, ջութակ), կռվել (թշնամու դեմ, հետ), վերաբերել (հարցին, հարցի մասին), վատվերաբերվել (ընկերոջը, ընկերոջ հետ), անհանգստանալ (կատարվածով, կատարվածից), մասնակցել(մրցույթին, մրցույթում), հաղթել (մրցույթում, մրցույթին), կասկածել (ընկերոջը, ընկերոջ վրա), համաձայն լինել (առաջարկին, առաջարկի հետ):

Vocabulary: Fun And Games

Topic vocabulary

beat,concert,board game, defeat, captain, entertaining, challenge, folk music, champion, group, cheat, gym, classical music, have fun, club, interest, coach, member, competition,  opponent

organize, pleasure, referee, rhythm, risk, score, support, team, train, video game

Phrasal verbs

carry on-continue
eat out-eat at a restaurant
give up-stop doing sth you do regularly
join in-participle, take part
send off-make a player leave a game
take up-start
turn down-lower the volume of
turn up-increase the volume of

Prepositional phrases
for a long time
for fun
in the middle
in time on CD/DVD?video
on stage

Word formation
act-action,active,actor
hero-heroic,heroine
athlete-athletic,athletics
music-musical,musician
child-children, childhood
play-player,playful
collect-collection,collector
sail-sailing,sailor
entertain-entertainment
sing-sang,sung,song,singer

Word patterns
adjectives
bored with
crazy about
good at
interested in
keen on
popular with

verbs
feel like
listen to
take part in

nouns
a book about
a fan of
game against

Փորձություն (hնդկական հեքիաթ)

Դհավալմուքհը  երկու  ընկեր  ուներ,  որոնց  անչափ  սիրում  էր  և  ամեն  օր  այցելում  նրանց։  Առաջին  ընկերը  շատ  հարուստ  էր։  Ամեն  անգամ,  երթ  Դհավալմուքհը  այցելում  էր  նրան,  նստում  էին  համեղ  խորտիկներով  ու  քաղցրավենիքով  ծանրաբեռնված  ճոխ  սեղանի  շուրջ  և  ուրախ  զրուցում։  Երկրորդ  ընկերը  աղքատ  էր։  Նա  շատ  բան  չուներ  հյուրասիրելու,  բայց  միշտ  ուրախությամբ  էր  ընդունում  Դհավալմուքհին  և  նրա  հետ  կիսում  իր  վշտերն  ու  ուրախությունները։
Ընկերների  հետ  ունեցած  այդ  մտերմությունը  վերջապես  շարժեց  Դհավալմուքհի  կնոջ  հետաքրքրությունը։  Նա  շատ  էր  ցանկանում  իմանալ,  թե  ովքեր  են  նրանք,  և  խնդրեց  ամուսնուն՝  ծանոթացնել  նրանց  հետ։
Եվ  ահա  մի  օր  Դհավալմուքհը  կնոջն  իր  հետ  տարավ  ընկերների  մոտ։
—  Օ՜,  բարով,  բարով  եկաք,—  ողջունեց  նրանց  աոաջին  ընկերը։—  Համեցեք,  խնդրեմ։  եվ  հյուրասիրեց  նրանց  ընտիր  թեյով  ու  համեղ  նախաճաշով։  Ընկերոջ  հյուրասիրությունը  մեծ  տպավորություն  թողեց  Դհավալմուքհի  կնոջ  վրա։
Հաջորդ  օրը  նրանք  այցելեցին  երկրորդ  ընկերոջը։  Նա  գրկաբաց  ընդունեց  հյուրերին  ու  թեև  ոչ  խմելու,  ոչ  էլ  ուտելու  բան  ուներ  նրանց  առաջարկելու,  բայց  շատ  լավ  ժամանակ  անցկացրին։
Երբ  տուն  էին  վերադառնում,  Դհավալմուքհի  կինը  միայն  առաջին  ընկերոջն  էր  գովաբանում։  Բայց  ամուսինն  ասաց.
—  Նա  լավ  ընկեր  է,  կասկած  չկա,  բայց  մյուսն  ավելի  լավն  է։
—  Ի՞նչ,  նա  նույնիսկ  մի  բաժակ  ջուր  չառաջարկեց  մեզ,—  զարմացած  ասաց  կինը։
—  Դրանով  չեն  դատում  ընկերոջը,—  ասաց  Դհավալմուքհը։—  Ինձ  թվում  է,  որ  երկրորդ  ընկերոջս  զգացմունքներն  ավելի  անկեղծ  են։
—  Իսկ  ես  էդ  կարծիքին  չեմ,—  համառեց  կինը։—  Համոզված  եմ,  որ  քո  առաջին  ընկերը  քեզ  ավելի  է  սիրում,  քան  երկրորդը։
Դհավալմուքհը  որոշ  ժամանակ  լուռ  մնաց,  ապա  ասաց.
—  Եթե  դու  իրոք  ուզում  ես  պարզել  ճշմարտությունը,  արի  փորձենք  նրանց։
Եվ  նա  ասաց  կնոջը,  թե  ինչպես  պետք  է  փորձեին  նրանց։
Հաջորդ  օրը,  ինչպես  որոշել  էին,  Դհավալմուքհի  կինը  գնաց  առաջին  ընկերոջ  մոտ  ու  տխուր  պատմեց,  որ  թագավորը  շատ  բարկացած  է  ամուսնու  վրա։  Չգիտեն՝  ինչ  անեն։  Ընկերը  ուսերը  վեր  քաշեց  ու  ասաց.
—  Շատ  եմ  ցավում,  բայց  ոչնչով  օգնել  չեմ  կարող։  Ո՞վ  կհամարձակվի  թագավորին  դեմ  գնալ։
Կինը  հուսահատ  դեմք  ընդունեց  ու  գնաց  երկրորդ  ընկերոջ  մոտ,  որը,  լսելով  նրան,  անմիջապես  վերցրեց  թուրն  ու  վահանը  և,  հավատացնելով,  որ  ամեն  ինչ  կանի  նրա  ամուսնուն  պաշտպանելու  համար,  գնաց  պալատ։
Բայց  ճանապարհին  Դհավալմուքհը  հանդիպեց  նրան  ու  ասաց.
—  Սիրելի  ընկեր,  մի՛  անհանգստանա,  թագավորը  ներեց  ինձ։  Տուն  գնանք։
Այսպիսով,  Դհավալմուքհի  կինը  համոզվեց,  որ  երկրորդ  ընկերն  իրոք  ճշմարիտ  ընկեր  է,  որովհետև  պատրաստ  էր  կռվելու  հանուն  ընկերոջ,  նույնիսկ  սեփական  կյանքը  վտանգի  ենթարկելով։

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա)  Հեքիաթում արտահայտված գաղափարն այն էոր․

  • ընկերոջը հյուրասիրելը կարևոր է
  • միայն լավ ժամանակ անցկացնելով լավ ընկերներ չեն լինում
  • ընկերոջը փորձելը լավ բան չէ
  • կինը ամուսնու ամենաիմաստուն ընկերն է
  • լավ ընկերը միշտ պատրաստ է օգնելու ընկերոջը
  • լավ ընկեր լինել չի նշանակում իր մասին չմտածել։

բՀամաձայնե՛ք կամ մի՛ համաձայնեք ներկայացված մտքերի հետ՝ Ձեր պատասխանը հիմնավորելովհեքիաթից դուրս գրված համապատասխան հատվածներով և Ձեր վերլուծությամբ։

  • Դհավալմուքհը նախօրոք գիտերոր առաջին ընկերը լավ ընկեր չէբայց անչափ սիրում էր նրան։
  • Դհավալմուքհը ամեն օր օգտվում էր հարուստ ընկերոջ ճոխ սեղանիցիմանալովոր նա այնքան էլանկեղծ չէ։
  • Կինն ասում էրոր աղքատ ընկերը կարող էր ինչոր բանով հյուրասիրելբայց չարեց դաև դանշանակում էոր այնքան էլ լավ ընկեր չէ։
  • Կինը այնքան էլ չէր վստահում ամուսնու ողջամտությանը։
  • Դհավալմուքհը այնքան էլ անկեղծ չէր աղքատ ընկերոջ հետ․ նա նրան չասաց փորձության մասին։
  • 2.Գրիր փոքրիկ պատում ընկերասիրության մասին: