Հովհաննես Թումանյան 《Դառնացած ժողովուրդ》

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Читать «Հովհաննես Թումանյան 《Դառնացած ժողովուրդ》» далее

Ուղիղ և անուղղակի խնդիր

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը դրվում է բայի ներգործական սեռի պահանջով և ցույց է տալիս այն առարկան, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը։  Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին: Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝  անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին:
Օրինակ` Անձրևը ծեծում է պատուհանները: Փոքրերը հարգում են մեծերին:
Ուղիղ խնդիրը դրվում է ներգործական սեռի  բայերի պահանջով:
Ներգործող անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունը իր վրա ուղղակիորեն կրում է ենթական: Այն պայմանավորված է կրավորական սեռով (վ մասնիկով):
Դրվում է բացառական և գործիական հոլովներով:

Օր.՝ Քամուց լուսամուտի փեղկերը զարկվեցին:

Երկինքը ծածկվեց ամպերով:

Նվերը պատրաստվել էր քրոջ կողմից:

Առաջադրանքներ

Հ

Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

Հանցագործը քննադատվում էր դատավորից:Բնությունը փոխվում է թափոններից :Վայրենիներն ազատ արձակվեցին կապանքներից :Կեսօրին փողոցները փակվել էին վարդ, մանուշակով:Հրատապ լուրը հայտնվեց հեռուստացույցով :

Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:

Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:

Ամպերը պատեցին  երկինքը:

Տանտերը ներս հրավիրեց հյուրերին:

Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:

Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:

Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:

Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:-

Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց:

Բայեր

Բառաշարքում ընդգծել այն բայերը` որոնք պատճառական ձեևեր չեն ստանում:

Ծերանալ- ծերացնել, բերել, գրել, քրտնել, լարել, նկարել, վախենալ-վախեցնել, օգտագործել, օրհնել, սովորել-սովորեցնեծ, թարգմանել, կռվել-կռվեցնել, հագնել, փախչել, աղալ, կանգնել-կանգնեցնել, աշխատել-աշխատեցնել, տխրել-տխրեցնել, գլխատել, նստել-նստեցնել, փայլել-փայլեցնել, սպասել-սպասեցնել, հերկել, բազմանալ-բազմեցնել, սահել, որսալ, ամաչել-ամաչեցնել,պայթել-պայթեցնել:

Տրված սոսկական ան,են,ն և չ ածանցներով և տրված արմատներով կազմել սոսկածանցավոր բայեր:

Կիպ-կպչել

Ծեր-ծերանալ

հարց-հարցնել

Մահ-մահանալ

Գեղեցիկ-գեղեցկանալ

Վախ-վախենալ

Բազում-բազմանալ

Մոտ-մոտենալ

Կանգ-կանգնել

Կույր-կուրանալ

Ոչինչ-ոչնչանալ

Ուրախ-ուրախանալ

Առաջ-առաջանալ

Բազմապատկական ատ,կոտ,ոտ,տ ածանցներով և տրված արմատներով կազմել բազմապատկական բայեր:

Մրել-մրոտել

Պատեել-պատռոտել

Ցատկել-ցատկոտել

Կտրել-կտրատել,կտրտել

Պոկել-պոկոտել

Նստել-նստոտել

Կոտրել-կոտրոտել

Թռչել-թռչկոտել

Խոցել-խոցոտել

մորթել-մորթոտել

գրել-գրվել

Text words, new words

1. C. Winter
2. B. Gregor’s sister
3. B. So they can play
4. D. Make snow angels
5. b. To have on list of clothes
6. C. So they will stay warm
7. C. Across the street
8. A. A yellow scarf

Forward — սպասել
Slide down — պատրաստել
Bundled — փաթեթավորված
Neighbors — հարևաններ
Yard — բակ
Neck — պարանոց
Coal — կոճակ

Հայոց լեզու

1.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմիր նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Պատանյակ, որբուկ, աթոռակ, մարդուկ, որդյակ, մուկիկ, էշուկ, հորթուկ, ծերուկ, կղզյակ, գիրքույկ, գնդիկ, աղավնյակ, թիթեռնիկ, հատորյակ, ձուկնիկ, աղջնակ, առուվակ, դռնակ, հոգյակ, հյուղակ, արտուտիկ, ծովակ:
2. Բառաշարքում առանձնացրու այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:Շարունակիր շարքը:
նվագավար, Կորյուն, կռունկ, զինվոր, Ռազմիկ, ամպրոպ, Ավետիս, Մարտիկ, ձնծաղիկ, Շանթ, երամակ, Ծաղիկ, աղջամուղջ, Նարգիզ, ակն, Գալուստ, Գոհար, զանգակ, Վարդ, Բուրաստան, Գավառ, գրիչ, Համբարձում, այգեստան, գավիթ, Կապան, Արշալույս, Նվեր, հյուսն, քոթոթ, Վարպետ:
3.Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
մշեցի, իտալացի, հայաստանցի, արցախցի, իսպանացի, բելգիացի, նյույորքցի, էջմիածնեցի, անեցի, մեղրեցի, իրանցի, բյուզանդացի, սյունեցի, նախիջևանցի, տավուշցի,  եգիպտացի, գկումրեցի, ջավախքցի:

«Կարդում ենք Տերյան» նախագիծ

Նախագծի ժամկետը`փետրվարի 3-ից մարտի 13
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Հասարակական և պետական գործիչ Տերյանը
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանի աշխարհը նամակներում
Հայ գրականության գալիք օրը՝ ընթերցում, քննարկում
«Մթնշաղի անուրջներ», «Երկիր Նաիրի» ժողովածուներ
Տերյանի կանայք
Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ

Առաջադրանքներ:
Ծանոթանալ  Տերյանը` գրական հայերենի հիմադիր նյութին:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2 բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:

Վահան Տերյան հայ գրականության գալիք օրը

Ծխական մտավորականի քաղաքացիական աշխարհայացքը ծխական գործերից այն կողմ չի անցնում, նրա քաղաքական ասպարեզը ծխական դպրոցն ու եկեղեցին է, նրա հոգեկան աշխարհն ամփոփված է այդ կեղեւի մեջ: Նրա` ազգային կոչված իդեալներն այդ ծխական ու թեմական դպրոցի ու եկեղեցու հետ են կապված, դրանից դուրս նա չի կարողանում ուրիշ գոյություն ու կյանք պատկերացնել հայ մարդու համար:

Մի երիտասարդ հայ հրապարակախոս ասել է, որ եթե Այվազովսկին հայ իրականության մեջ գործեր, նա պիտի ծխական դպրոցի, իսկ լավագույն դեպքում` թեմական դպրոցի նկարչության ուսուցիչ լիներ, ոչ ավել: Եվ դա այդպես է: …Այստեղ բանն ազգային կոլորիտը չէ բնավ: Եթե Չեխովին բերեին Ախալքալակ կամ Շուշի, անշուշտ նա նույնքան սքանչելի պատկերներ կտար: Այդ ծխականների համայնքն ազգային կուլտուրա ասելով` ծխական կուլտուրա է հասկանում…

Նա մի տեսակ ինքնամփոփ, մեկուսացած գետտո է ստեղծել իր համար եւ կոչել է այն ազգային կյանք եւ այդ կյանքում ստանձնել է զանազան դերեր: Այդ մասսան է, որ վարում է մեր այսպես կոչված ազգային գործերը, ուզում է առաջ տանել մեր ազգային հորջորջված կուլտուրան… Դուք կարծում եք` նա կրոնական է, բնավ: Նա աթեիստ է, նա պոլիտիկան է. նա ոչ թե Մարդ է, ոչ թե Քաղաքացի, այլ միայն եւ միմիայն ծխական: Ինչպես անհատն է առանձնության մեջ քարանում ու մեռնում, այնպես էլ ազգը: Այժմ այդ կեղեւը չի կարող պահպանվել. եթե այն ներսից չպայթե, կպայթեցնեն դրսից: Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղեւից դուրս: Ո°չ Մասիսի ձյունափայլ կատարներին պետք է հառել ակնկալող հայացքը, ո°չ էլ Էջմիածնի խարխուլ գմբեթին:

Մեր հանրային կյանքը առաջ է գնացել կրիայի քայլերով: Նա դեռ դուրս չէ եկել իր հին կեղեւից, բայց այդ ինքնամփոփ գոյության շրջանակներում անցել է որոշ ճանապարհ: Այժմ այդ կեղեւը չի կարող պահպանվել – եթե նա ներսից չպայթե, կպայթեցնեն նրան դրսից: Այժմ զարգացում կարող է լինել միայն այդ կեղեւից դուրս: Արդեն այդ կեղեւը մաշվում է եւ թուլանում, վերջին օրերն է ապրում նա, եւ ով իմաստուն է, դուրս պիտի մղե իրեն այդ կեղեւից, պիտի ոչնչացնե այդ կեղեւը: Այլ կերպ նրա գոյությունը վտանգի է ենթարկվում եւ նրա հետ միասին` այդ կեղեւի մեջ ամփոփված ամբողջության կյանքը:

Անհնար է երեւակայել մի ազգ, որի բոլոր տարրերը տոգորված լինեն մի ընդհանուր մտածողությամբ: Խոսքը այն մասին է, թե որչափ զորեղ են մի երկրում, մի ժողովրդի մեջ այդ առաջավոր, պրոգրեսիվ մտածողության ներկայացուցիչները: Որչափ որ զորեղ են նրանք, այնչափ զորեղ է այդ ժողովուրդը իբր գիտակից մի ազգ, իբր կենսունակ մի ամբողջություն: Որքան հետամնաց է մի ժողովրդի մտածողության եղանակը, այնքան հետամնաց է նրա կյանքը, ուրեմն այնքան զուրկ է կենսունակությունից այդ ժողովուրդը: Ահա թե ինչու ժամանակի ստիլ ունենալ` կնշանակե կենդանի լինել ու կենսունակ, զուրկ լինել դրանից` կնշանակե ընդհակառակը:

Ծիծաղելի է, երբ այժմ հոգում են ապագայի մասին` թողած ներկան: Ապագան ինքը կհոգա իր մասին: Նրանք, որոնք մտածում են ապագայի մասին, պիտի ներկայում պատրաստեն ապա•այի ճանապարհը եւ, ըմբռնելով գալիք օրերի ուղին, չպիտի շեղվեն ու շեղեն նրանից: Ժամանակի ստիլը ժամանակի մտածողությունն է: Որչափով որ այդ մտածողությունը յուրացված է մի ազգի կողմից, այդ չափով էլ ազգը կենսունակ է: Մեզ չի փրկի ոչ մի պատնեշ եւ ոչ մի ազգային սնապարծ ու գոհունակ ինքնախաբեություն:

Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առաջ եւ մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու մենք: Այնտեղ համամարդկայինը միացած է ազգայինի հետ – այնտեղ առաջ Մարդն է, հետո հագուստը, իսկ մեզանում առաջ հագուստն է, հետո մարդը, իսկ երբեմն` միայն հագուստն է, իսկ մարդը չկա:

Ներկայումս մեզանում իշխող ազգայնության ժխտումով է միայն, որ մենք կարող ենք առաջ գնալ կուլտուրական ասպարեզում: Եվրոպային մենք ընդունում ենք բաց աչքերով եւ բաց սրտով, մենք ժխտում ենք այն ազգայնությունը, որ լավագույն դեպքում (թեպետ դա էլ անկարելի է) կարող է մեզ Պարսկաստանի նման մի հայրենիք ստեղծել: Մենք չենք կամենում այդպիսի հայրենիք: Միայն կուլտուրական ազգը կարող է մտածել ազգային կուլտուրա ունենալու մասին, միայն իսկական մտավորականությունը կարող է ստեղծել կուլտուրա: Միայն այն մտավորականությունը, որ կանգնած կլինի եվրոպական կուլտուրային հավասար, երբ նա գիտակ կլինի, երբ նա եվրոպացի կլինի…

1914թ.