Ուղիղ և անուղղակի խնդիր

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը դրվում է բայի ներգործական սեռի պահանջով և ցույց է տալիս այն առարկան, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը։  Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին: Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝  անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին:
Օրինակ` Անձրևը ծեծում է պատուհանները: Փոքրերը հարգում են մեծերին:
Ուղիղ խնդիրը դրվում է ներգործական սեռի  բայերի պահանջով:
Ներգործող անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունը իր վրա ուղղակիորեն կրում է ենթական: Այն պայմանավորված է կրավորական սեռով (վ մասնիկով):
Դրվում է բացառական և գործիական հոլովներով:

Օր.՝ Քամուց լուսամուտի փեղկերը զարկվեցին:

Երկինքը ծածկվեց ամպերով:

Նվերը պատրաստվել էր քրոջ կողմից:

Առաջադրանքներ

Հ

Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

Հանցագործը քննադատվում էր դատավորից:Բնությունը փոխվում է թափոններից :Վայրենիներն ազատ արձակվեցին կապանքներից :Կեսօրին փողոցները փակվել էին վարդ, մանուշակով:Հրատապ լուրը հայտնվեց հեռուստացույցով :

Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:

Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:

Ամպերը պատեցին  երկինքը:

Տանտերը ներս հրավիրեց հյուրերին:

Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:

Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:

Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:

Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:-

Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց:

Բայեր

Բառաշարքում ընդգծել այն բայերը` որոնք պատճառական ձեևեր չեն ստանում:

Ծերանալ- ծերացնել, բերել, գրել, քրտնել, լարել, նկարել, վախենալ-վախեցնել, օգտագործել, օրհնել, սովորել-սովորեցնեծ, թարգմանել, կռվել-կռվեցնել, հագնել, փախչել, աղալ, կանգնել-կանգնեցնել, աշխատել-աշխատեցնել, տխրել-տխրեցնել, գլխատել, նստել-նստեցնել, փայլել-փայլեցնել, սպասել-սպասեցնել, հերկել, բազմանալ-բազմեցնել, սահել, որսալ, ամաչել-ամաչեցնել,պայթել-պայթեցնել:

Տրված սոսկական ան,են,ն և չ ածանցներով և տրված արմատներով կազմել սոսկածանցավոր բայեր:

Կիպ-կպչել

Ծեր-ծերանալ

հարց-հարցնել

Մահ-մահանալ

Գեղեցիկ-գեղեցկանալ

Վախ-վախենալ

Բազում-բազմանալ

Մոտ-մոտենալ

Կանգ-կանգնել

Կույր-կուրանալ

Ոչինչ-ոչնչանալ

Ուրախ-ուրախանալ

Առաջ-առաջանալ

Բազմապատկական ատ,կոտ,ոտ,տ ածանցներով և տրված արմատներով կազմել բազմապատկական բայեր:

Մրել-մրոտել

Պատեել-պատռոտել

Ցատկել-ցատկոտել

Կտրել-կտրատել,կտրտել

Պոկել-պոկոտել

Նստել-նստոտել

Կոտրել-կոտրոտել

Թռչել-թռչկոտել

Խոցել-խոցոտել

մորթել-մորթոտել

գրել-գրվել