2.Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:
Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:- Երեք անծանոթ երիտասարդներ ոստիկանների կողմից դուրս բերվեցին սրճարանից:
Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:- Նորահայտ մի առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից:
Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:- Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից:
Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:- Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխթխկոցից:
Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:- Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից:
Դավիթը սանդուղքից թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:- Որբևայրի քույրը Դավիթի կողմից սանդուղքից թափով ցած քաշվեց:
Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:- Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունով:
Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:- Նորեկները ուղեկցորդների կոմից առաջնորդվեցին դեպի վերնատուն:
Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:- Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից: