Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան շատ քիչ ադրբեջանցիներ, որոնք 1988-ից հետո ինչ-ինչ պատճառներով չեն հեռացել և շարունակում են մեր մեջ ապրել՝ չթաքցնելով իրենց ազգությունը: Վաղարշապատում բնակվող Ֆելիքս Ալիևը Հայաստանի վերջին 50 տարիների ծանրամարտի ամենահայտնի մարզիչներից է և պատրաստել է աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ մեդալակիրներ: Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Բաղանիս գյուղում բնակվող Համավախ Սաֆար կըզը Ադիգյոզալովան թոռներ է մեծացրել: Կան մի քանի տասնյակ, գուցե հարյուրավորներ ադրբեջանցիներ, որոնք 1988-ից հետո փոխեցին իրենց ազգանունները, մնացին Հայաստանում և ապրում են մեր մեջ, ապրում են որպես հայ: 1828 թվականից մինչև 1979 թվականը Հայաստանում անցկացված բոլոր մարդահամարների, այդ թվում՝ աշխարհագրեր, հաշվառումներ, գյուղատնտեսական մարդահամարներ, ազգային փոքրամասնությունների մեջ միշտ ադրբեջանցիներն են կազմել մեծամասնություն:

Читать «Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» далее