Դժվար է անցնում օրս, երբ տանն եմ մնում` գիտակցելով, որ դա շարունակվելու է դեռ մի քանի շաբաթ։ Օրվա ընթացքում զբաղվում եմ այն ամենով, ինչով զբաղվելու ժամանակ չէի ունենում առաջ։ Որպեսզի ժամանակը անտեղի չոգտագործ եմ, կրկին սկսեցի զբաղվել սպորտով, որը վաղուց թողել էի: Դուրս եմ գալիս մեր տան բակ և վազում եմ առավոտ շուտ: Շատ եմ սիրում կարդալ, և, ցավոք, ոչ միշտ էր ժամանակ լինում կարդալու, իսկ հիմա լիուլի ունեմ դրա ժամանակը և սկսել եմ բավականին շատ գիրք կարդալ: Հիմնականում կարդում եմ արտասահմանյան ժամանակակից գրողներին: Գրքերս շատ տարբեր են, կան պատմվածքներ, կան հոգեբանական գրքեր և այլն: Եվ, բնականաբար, ժամանակ եմ տրամադրում դասերիս։ Չնայած որ այսքան զբաղվում եմ, մեկ է ավել ժամանակ է մնում, այդ ժամանակ զբաղվում եմ ինքնակրթությամբ: Դիտում եմ ֆիլմեր, որոնք ամիսներ առաջ նախատեսել էի: Երկար ժամանակ եմ տրամադրում շանս, ժամերով զբաղվում եմ հետը։