Կորոնավիրոըսյա մտորումներ

Ազատություն, միթե մենք հասկանում էինք այս բառի իմաստը, ո՛չ։ 2019թ. դեկտեմբերի 31֊ին գրանցվեց COVID-19 կոչումով վարակը։ Այն բավականին արագ սկսվեց տարածվել և մինչ օրս տարածվում է։ Կարծում եմ`  բոլորս էլ նայում էինք այս վարակին մեր ժողովրդի ասած՝ մատների արանքով, ես`  նույնպես։ Սոցկայքերում ամեն օր տեղադրում էին հումորներ այդ վարակի վերաբերյալ։ Բայց երբ սկսվեց գրանցվել մահացածների թիվը, մարդիկ սկսեցին ավելի լուրջ վերաբերվել վարակին։ Վարակից մահացել է հիսուներեք հազար մարդ, այդպիսի տվյալներ են կայքերում, և ցավալին այն է որ օրառօր մահացածների թիվը ավելի ու ավելի է շատանում։ Շատ երկրների կառավարությունները հայտարարեցին արտակարգ դրություն, և այն ինչ կատարվում էր խանութներում, ինձ ուղղակի ապշեցնում էր։ Երևի բոլորս էլ տեսել ենք տեսահոլովակներ, որտեղ մարդիկ ծեծկռտուք են սկսում  և իրար ձեռքից խլում զուգարանի թուղթը, շատերը ծիծաղում են նմանատիպ տեսահոլովակների վրա բայց մի՞թե դա ծիծաղելի է: 《Ցավալի է》, սա եմ ես առաջինը մտածում։ Ցավալի է, որ մենք` մարդիկ,  չենք կարողանում նման վիճակում մտածել, որ դիմացինն էլ է մարդ, չէ որ նա էլ ունի հարազատներ։ Մարդիկ ահաբեկված, խուճապի մեջ ուղղակի գնում են ողջ տեսականին մթերային խանութներում
։ Հանդարտվեք, մարդի՛կ, նման վիճակներում պետք է պայքարել միասին։ Պահպանել արտակարգ դրությունը և մնալ մարդ, սա է մեզ հենց հիմա անհրաժեշտ։ Ասում են, թե այն ամենը ինչ լինում է, ունի իր պատճառները, իսկ եթե այս ամենը ինչ կատարվում է հենց հիմա, երկրում, ուղիղ կապի ունի մեզ։ Միգուցե դա նշան է, որ մենք կանգ առնենք, դադարենք ոչնչացնել բնությունը, մտածենք մեր և մեր հարազատների մասին, լինենք բարի։ Մինչ օրս ես չէի գնահատում ազատությունը, չէի գնահատում, որովհետև չէի զգացել նրա բացակայությունը։ Իսկ հիմա`  արտակարգ դրության պայմաններում, պետք է ունենաս շատ լուրջ պատճառ դուրս գալու համար և անպայման լրացնել ձևաթուղթ, լրացնել,  թե ինչի համար ենք դուրս գալիս, ուր ենք գնում, քանի ժամով։ Ես արդեն չեմ պատկերացնումՙ ոնց եմ վերադառնալու իմ առաջվա կյանքին, արթնանալու,  դասի գնալու, ետ վերադառնալու ։ Բայց այս ամենը ինձ տվեց հնարավորություն մտածելու, մտածելու հարազատներիս մասին։ Չէ որ ամեն ինչ կարող է լինել, և այդ օր երբ հայտարարեցին արտակարգ դրություն, դա վերջին օրն էր, երբ ես տեսա ինձ մոտիկ մարդկանց, ընկերներիս, բարեկամներիս, սիրածս մարդուն։ Եվ երբ այս ամենը ավարտվի, առաջին բանը, որ պետք է, բոլորս գրկենք նրանց, ովքեր մեզ համար իսկապես թանկ են։ Գնահատեք այն ամենը, ինչ շրջապատում է ձեզ, ովքեր ձեր կողքին են, և մի մոռացեք` հաճախ ասել, թե ինչքան շատ եք սիրում նրանց… կարոտել եմ բոլորին, ամեն ինչը, անգամ դրսի աղմուկը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: