Հովհանես Թումանյան

Հովհաննես Թումանյան, մի մեծ բանաստեղծ հայ ժողովրդի համար։ Բոլորը նրան ճանաչում են որպես՝ բանաստեղծ, բայց Թումանյանը ունի բավականին շատ՝ պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ և լիքը այլ բաներ, որոնք կարդալուց հետո, ընկնում ես մտածմունքների մեջ։ Բոլորը ճանաչում են այս հայոց բանաստեղծին, անգամ 5 տարեկան երեխան, որին ես շատ ուրախ եմ, ուրախ եմ որ նման նշանավոր մարդ կարող է երկար ժամանակ մնալ մեզ հետ, թեև ոչ ֆիզիկապես։ Նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը, սա է նկարագրում բանաստեղծին։ Ցավոք, ոչ բոլորը գիտեն նրա ապրուստի մասի, բայց կարող եմ մի բան ասել, որ անիմաստ եմ գտնում երբ մարդիք փորձում են տեղեկություն ստանալ բանաստեղծների մասին ինչ֊որ կայքերից, հատկապես Թումանյանից։ Նրանց մասին միայն ու միայն կարող են ճանաչել իրենց գրված բանաստեղծություններից, պոեմներից և այլ ուրիշ ստեղծագործություններից։ Չէ որ ամեն մի բառը գրված է թե ինչ է նա զգում հոգու խորքում։ Կուզենայ մի բանաստեղծություն մեջ բերել.
Հոգուս հատոր,
Սրտիս կտոր,
Դասիս համար
Դու մի հոգար:
Վստահ եմ որ այս տողերը կարդալուց հետո շարունակեցինք այս փոքր բանաստեղծությունը։ Սա եղել է Թումանյանի ամենա առաջին բանաստեղծությունը, ինչի՞ ես սա ասացի, որովհետև հենց սերն է իր մեջ արդնացրել արվեստը, սերն է ստեղծել մեր հայ հայոց բանաստեղծին՝ Հովհաննես Թումանյանի։   Եվ ինչպես  Տերյանն է նկատել «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: