Համո Սահյան

Կարդացի 10֊ից ավել գրված բանաստեղծությունները Համո Սահյանի և անկախ իմ կամքից ընտրեցի հենց սա։ Չգիտեմ, երևի հարազատ թվաց։ Նաև նկատեցի նրա գրված «Նեղվում եմ…» բանաստեղծությունը, ասում է 《Ներում եմ, նստում են գլխիս, ես գոհ եմ, իրենք են դժգոհ》, ինչ էլ անես մարդկանց համար, միևնույն է, դժգոհ են։ Շատ սիրեցի այդ երկու գրվածները, բայց ընտրեցի մեկը։ Երբ կարդացի մարմնովս դող անցավ, որքան ցավ կար այս գրված տողերի մեջ։ Զարմանում եմ, ինչպես կարելի է ասել մարդիկ լավն են այդքան ցավ պատճառելուց հետո։ Ինչքան ուժ պետք է մարդ ունենա իր մեջ, որ շարունակի սիրել նրանց, ով առանց մտածել նրան ցավ է պատճառում։

Ցանկացած բանաստեղծին կարելի է ճանաչել կարդալով երկու կամ երեք նրա գրված բանաստեղծություններից։ Կարդալով Համո Սահյանի գրվածները ես հասկացա մի բան՝ թե ինչ ուժեղ մարդ է եղել։ Այդքան տառապանքներից հետո շարունակում է սիրել մարդկանց։ Եւ ոչ միայն սիրել, նաև ասել որ չի կարողանում ապրել առանց նրանց։

ԴՈՒՔ ԼԱՎՆ ԵՔ ՄԱՐԴԻԿ

Աշխարհում միշտ բաց են եղել

Դռներս կրնկի վրա…

Ելնողին չեմ ասել՝ արի՛,

Մտնողին չեմ ասել՝ գնա՛։

Իմ ձեռքին ինչ որ ունեցել,

Բոլորը բաշխել եմ ձրի՝

Եվ հացի պատառը վերջին,

Եվ վերջին կաթիլը ջրի։

Բաշխել եմ եղածի չափով,

Չեմ ցրել, բաշխել եմ, մարդիկ…

Երբեմն բուռ-բուռ եմ բաշխել,

Երբեմն հատիկ առ հատիկ։

Բաշխել եմ կրակ ու կորով,

Ժպիտներ, ուժ ու ժամանակ,

Թե մեկից մի բան եմ խնայել,

Իմ ցավն եմ խնայել մենակ։

Բաշխել եմ ինչ որ աշխարհում

Տրվում է միայն մեկ անգամ,

Ու որքան առատ եմ բաշխել,

Դժգոհ եք եղել դուք այնքան։

Ասել եք, խոսել, բողոքել

Եվ անգամ նախանձել, որ կամ,

Կոչել եք դժկամ ու դժնի,

Ժլատ եք կոչել ինձ անգամ…

Առել եք և՛ բախտ, և՛ բաղձանք,

Եվ կյանքս ծվեն առ ծվեն,

Եվ ինձնից առածի տեղակ

Հոգսեր ու ցավեր եք տվել։

Որքան էլ ինձնից հեռացել,

Դուք ինձ միշտ եղել եք մոտիկ,

Մարդիկ, ինձ շատ եք չարչարել,

Բայց էլի դուք լավն եք, մարդիկ։

Բայց էլի դուք լավն եք, մարդիկ,

Ասում եմ որերորդ անգամ,

Առանց ձեզ ոչ միայն ապրել,

Ես մեռնել չեմ կարող անգամ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: