Գիրք 1-ինի Մաս 1-ինի 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժինները
1)Ե՞րբ է հայերենն անջատվել հնդեվրոպական մայր լեզվից.
Ք. ա. 4 հազարամյակի վերջին
2) Ո՞ր դարերից է հիշատակվում Թորգոմա տուն կամ Թեգարամա երկիրը.
Ք. ա. 20-18 դդ.
3)Ե՞րբ է առաջացել առաջին համահայկական միասնական պետությունը.
Ք. ա. 1 հազարամյակի առաջին կեսին
4)Մինչև ե ՞րբ է հիշատակվում Ուրարտուն ասուրա-բաբելական արձանագրություններում.
Ք. ա. 4 դ. առաջին կեսը
5)Արամ անունով երկիրը հիշատակվում էր դեռևս
Ք. ա. 23 դարում
6)Ե՞րբ է գահակալել Սարդուրի I-ը.
Ք. ա. 835-825 թթ.
7)Ե՞րբ է գահակալել Իշպուինին.
Ք. ա. 825-810 թթ.
8)Ե՞րբ է գահակալել Մենուան.
Ք. ա. 810-786 թթ.
9)Ե՞րբ է գահակալել Արգիշտի I-ը.
Ք. ա. 786-764 թթ.
10)Ո՞ր թվականին Թիգլաթպալասար III-ը կարողացավ կասեցնել Վանի թագավորության` դեպի Բաբելոն շարժվող զորքերը.
Ք. ա. 743 թ.
11)Ե՞րբ է գահակալել Ռուսա I-ը.
Ք. ա. 735 — 710 թթ. վերջ
12)Ո՞ր թվականին Ռուսա I-ի հետ բախման արդյունքում Սարգոն II-ը անհաջողություն կրեց.
Ք. ա. 719 թ.
13)Ե՞րբ է վերականգնվել Հայկազունների տոհմի իշխանությունը.
Ք. ա. 7 դարում
14)Ե՞րբ է Պարույր Նահապետը թագադրվել և ճանաչվել Հայաստանի թագավոր.
Ք. ա. 612 թ.
15)Մարաստանի, Բաբելոնի և Հայաստանի զորքերը ե՞րբ արշավեցին
դեպի Ասորեստանի վերջին հենակետ Կարքեմիշ.
Ք. ա. 609թ
16)Ե՞րբ է սկսվել Մարաստանի դեմ Կյուրոս Մեծի գլխավորած ապստամբությունը.
Ք. ա. 553 թ.
17)Ե՞րբ է Տիգրան Երվանդյանը, դաշնակից զորքերի գլուխանցած, գրավել Բաբելոնը.
Ք. ա. 539 թ.
18)Ե՞րբ են դաշնակից երկրների զորքերը կործանել Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն.
Ք. ա. 612թ
19)Ե՞րբ է գահակալել Դարեհ I-ը.
Ք. ա. 522-486 թթ.
20)Ե՞րբ է Աքեմենյան տերությունը բաժանվել վարչական 20 մեծ շրջանների.
Ք. ա. 520 թ.
21)Ե՞րբ է Դարեհ III Կոդոմանոսը դարձել ողջ Աքեմենյան տերության տիրակալ.
Ք. ա. 336 թ.
ա
Ք. ա. 240 թ.
23)Ո՞ր թվականներին է իշխել Շամ (Սամոս) Երվանդականը.
Ք. ա. 260-240 թթ.
24)Ե՞րբ է գահակալել Երվանդ 4 Վերջինը.
Ք. ա. 220-201 թթ.
25)Ալեքսանդր Մակեդոնացու տերությունը ո ՞ր թվականին բաժանվեց մի քանի մասերի.
Ք. ա. 301 թ.
26)Ե՞րբ են Հայաստանի տարածքում առաջին անգամ հիշատակվում Մեծ և Փոքր Հայքերը` որպես առանձին վարչական միավորներ.
Ք. ա. 4 դ
27)Ե՞րբ է կնքվել Ապամեայի հաշտության պայմանագիրը.
Ք. ա. 188 թ.
28)Ե՞րբ են անկախ հռչակվել Մեծ Հայքը, Փոքր Հայքը և Ծոփքը.
Ք. ա. 189 թ.
29)Ե՞րբ Արտաշես I-ը վճռական հակահարված հասցրեց Անտիոքոս IV թագավորին.
Ք. ա. 165 թ.
30)Ե՞րբ է կառուցվել Արտաշատ մայրաքաղաքը
Ք. ա. 185 թ.
31)Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը.
Ք. ա. 190 թ.
32)Ե՞րբ է հրապարակվել Արտաշես I-ի հրամանագիրը հողային բարեփոխման վերաբերյալ.
Ք. ա. 180 թ.
33)Ե՞րբ է գահակալել Արտավազդ I-ը.
Ք. ա. 160-115 թթ.
34)Ե՞րբ է գահակալել Տիգրան I-ը.
Ք. ա. 115-95 թթ.
35)Ե՞րբ է գահակալել Տիգրան II-ը.
Ք. ա. 95-55 թթ.
36)Ե՞րբ է Տիգրան Մեծը Ծոփքը միավորել իր թագավորությանը.
Ք. ա. 94 թ.
37)Ե՞րբ է կառուցվել մայրաքաղաք Տիգրանակերտը.
Ք. ա. 80-70 թթ.
38)Ե՞րբ է Տիգրան Մեծը Կորդուքը միացրել Մեծ Հայքին.
Ք. ա. 94 թ.
39)Ո՞ր թվականին հայկական բանակը նվաճեց Պտղոմայիս քաղաքը.
Ք. ա. 71 թ.
40)Ե՞րբ է ընթացել հայ-հռոմեական պատերազմի առաջին փուլը.
Ք. ա. 69-67 թթ.
41)Ե՞րբ է ընթացել հայ-հռոմեական պատերազմի երկրորդ փուլը.
Ք. ա. 66 թ.
42)Լուկուլլոսի բանակը ե՞րբ դուրս եկավ Կորդուքից և շարժվեց դեպի Արտաշատ.
Ք. ա. 68 թ. գարնանը
43)Ե՞րբ Հրահատ III-ը պաշարեց Արտաշատը.
Ք. ա. 66 թ.
44)Պոմպեոսի և Տիգրան Մեծի միջև ե՞րբ սկսվեցին հաշտության բանակցությունները.
Ք. ա. 66 թ. սեպտեմբերին
45)Հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ ե ՞րբ մտավ Հայաստան.
Ք. ա. 69 թ. գարնանը
46)Ե՞րբ է կնքվել Արտաշատի պայմանագիրը.
Ք. ա. 66 թ.
47)Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը.
Ք. ա. 55-34 թթ.
48)Ե՞րբ է Արտավազդ II-ի և Օրոդես II-ի միջև կնքվել հայ-պարթևական պայմանագիրը.
Ք. ա. 54 թ.
49)Ե՞րբ է տեղի ունեցել Խառանի ճակատամարտը.
Ք. ա. 53 թ. մայիսի 6-ին
50)Ե՞րբ է Անտոնիոսը Պարթևստանի դեմ արշավելու նպատակով ժամանել Արևելք.
Ք. ա. 36 թ.
51)Անտոնիոսը 60-հազարանոց զորքով ե ՞րբ արշավեց Հայաստան.
Ք. ա. 34 թ. ամռանը
52)Արտաշես II
Ք. ա. 30-20 թթ.
53)Ե՞րբ է գահակալել Տիգրան III-ը.
Ք. ա. 20-8 թթ
54)Ե՞րբ է առաջին անգամ գահակալել Տիգրան 4-ը.
Ք. ա. 8-5 թթ.
55)Արտավազդ III
Ք. ա. 5-2 թթ.
56)Ե՞րբ է Հայաստանում գահ բարձրացել Հռոմի դրածո Տիգրան 6 (VI)-ը.
60 թ.
57)Ե՞րբ է Կորբուլոնը սկսել բանակցությունները Վաղարշի ու Տրդատի հետ` վերջինիս թագադրելու՝ Ներոնի առաջարկի շուրջ.
64 թ.
58)Ե՞րբ է Տրդատը մեկնում Հռոմ՝ թագը Ներոնից ստանալու նպատակով.
65 թ.
59)Ե՞րբ է Տրդատ I-ը ալաններին վտարել Հայաստանից.
72 թ.
60)Ե՞րբ է գահակալել Սանատրուկը.
88-110 թթ.
61)Ո՞ր թվականին է հայոց գահը հանձնվել Բակուր Արշակունուն.
161 թ.
62)Մինչև ե ՞րբ է գահակալել Սոհեմոս-Տիգրանը.
185 թ
63)Ե՞րբ է գահակալել հայոց Խոսրով I թագավորը.
198-215 թթ.
64)Ե՞րբ է գահակալել Տրդատ II-ը.
216-252 թթ.
65)Ե՞րբ է Տրդատ Արշակունին մենամարտում հաղթել գոթերի իշխանին.
276 թ.
66)Ե՞րբ է տեղի ունեցել Ոսխայի ճակատամարտը.
297 թ.
67)Ե՞րբ է կնքվել Մծբինի 40-ամյա խաղաղության պայմանագիրը.
298 թ.
68)Ե՞րբ է Տրդատ III-ը վերջնականապես հաստատվել հայոց գահին.
298 թ.
69)Ե՞րբ է Հայաստանում սկսվել հելլենիզմի դարաշրջանը.
Ք. ա. 3 դարից
70)Ե՞րբ է արգելվել հայկական մեհենագրության գործածությունը.
4 դարում
71)Ո՞ր դարերով են թվագրվում Հայաստանում հայտնաբերված արամեատառ արձանագրությունները.
Ք. ա. 2 — Ք. հ. 2 դդ.
72)Ո՞ր թվականից հետո Արևելյան Հայաստանի արքունի գրագրության մեջ սկսեց կիրառվել պահլավերենը (միջին պարսկերեն).
387 թ.
73)Ե՞րբ է Տրդատ I-ը կառուցել Գառնիի ամրոցը.
76 թ.
74)Ե՞րբ է գրի առնվել հայերի ծագման մասին վրացական ավանդազրույցը.
9-11 դարերում