Ես ավելին քան համաձայն եմ այս խոսքերի հետ «Ոչ ոք պարտավոր չէ ինչ—որ բան անել քեզ համար» պետք չէ ոչ մի բան ոչ ոքից սպասել։ Ինձ համար դա դարձել է կյանքի կարգախոսը, որովհետև ինչքան սպասում ես այդքան ավելի ես հիասթափվում մարդկանցից։ Սպասում ես որ հեսա մի լավ բան կլինի, բայց չէ, չի լինում, ինչը որ սպասում էիր համառորեն և հավատում էիր դրա կատարմանը, վերջը չի կատարվում, և դու ինքնաբերաբար հիասթափվում ես, հիասթափվում ես շրջապատից, ընկերներից բոլորից ով քո սպասելիքները չարդարացրեց, և այդ մարդը մեղավոր չէ, դա միայն ու միայն քո մեղքն է, որ հավատացիր ու սպասեցիր։ Ինձ շատ դուր եկավ նամակը, այո նամակը չի կարող կրել որպես զարդ կամ հագնել հագուստի փոխարեն, բայց այդ նամակով նա կարող է չվախենալ և չհիասթափվել կյանքի սպասելիքներից։ Մարդիկ հաճախ են ցավ պատճառում դիմացիններին, պետք է սովորել այդ ապրելակերպի։ Նամակում մենակ սպասելիքների մասին չէր խոսքը, բայց ես նախընտրեցի խոսել հենց այս թեմայի վերաբերյալ քանի որ ավելի հարազատ էր թեման քան մնացածը։