Անուշ պոեմի վերլուծություն

Սերը ամենաանկեղծ ու մաքուր զգացմունքն է, որի վրա հիմնված է աշխարհը։ Այս պոեմի հիմքում ընկած է սերը: Իսկ ստեղծագործությունն, իմ կարծիքով, Հովհաննես Թումանյանի ամենալավ գործերից մեկն է: Պոեմը անկեղծ, բայց նույնքան դժբախտ սիրո մասին է: Գլխավոր հերոսներն էին Անուշը, Սարոն և Մոսին: Անուշը գյուղացի մի աղջիկ էր, ով ամբողջ սրտով սիրում էր Սարոյին: Մի սիրահարված աղջիկ, ով ցանկանում էր լինել իր սիրած էակի կողքին և ապրել նրա հետ երջանիկ: Բայց, ցավոք, նրանց սիրուն դեմ էին բոլորը, հատկապես Մոսին՝ Անուշի եղբայրը: Այդ խուլ ձորերում նահապետական ադաթները ավելի զորեղ էին: Չնայած այդ ամենին` Անուշը չէր դադարում սիրել,թաքուն հանդիպում էր նրա հետ: Բայց, մի դեպք օգնեց, որ նրանք հավիտյան բաժանվեին միմյանցից:   Գյուղում մի հարսանիքի ժամանակ, Սարոն տեսնելով Անուշին, ոգևորվում և Մոսիին գցում է գետնին, որը պատվի ոտնահարում էր: Մոսին, լինելով ոչ հանդուրժող, որոշում է վրեժ լուծել և սպանել Սարոյին: Սարոն շատ լավ հասկանում էր, որ ինքն ու Անուշը չէին կարող իրար հետ լինել, փախչում են սարերը: Շուտով նրանք որոշում են հետ վերադառնալ: Մոսին սպանում է Սարոյին: Իսկ սգավոր Անուշին չի ընդունում ոչ հայրը, և ոչ էլ գյուղը: Մոսիի համար ավելի կարևոր էր իր պատիվը և մարդկանց կարծիքը, քան իր քրոջ երջանկությունը: Դժբախտացած Անուշը իրեն նետում է Դեբեդի ալիքների մեջ:
Պոեմը շատ լավն է, սիրով եմ կարդում,  Թումանյանը պոեմում ներկայացնում է իր մանկության հուշերը, խորհրդածությունները: Ճիշտ է, ավարտը շատ տխուր է, բայց մտածելու շատ բան է թողնում պոեմը:Բոլորը տարբեր կերպ են մտածում, բայց ինձ համար այստեղ մեղավոր է թե միջավայրը, թե ընտանիքը, որոնք Անուշի սերը, նույնիսկ կյանքը չեն կարևորում, կարևորը ադաթներն են, որոնցով պետք է շարժվել: Ես մտածում եմ, որ եթե ամեն մեկի կարծիքը հաշվի առնենք, ոչ մեկս էլ երջանիկ չենք ապրի, դրա համար էլ ասում են, որ մարդ պետք է ուշադրություն չդարձնի ուրիշի կարծիքին, չառաջնորդվի ուրիշի ասածով, իր սերը, երջանկությունը չզոհի ուրիշների համար։ Վերջի վերջո, մարդը չի ընտրում թե ում սիրի։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: