Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․
Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Երբ հայրիկիս հորեղբայրը դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…
 

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
  • Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։
  • Ստեղծագործության հիմքում ընկած էր սերը և սիրո դրսևորումը:Ստեղծագործության մեջ արդեն իսկ նշվում է, որ մարդու սրտում կարող է իշխել միայն սերը:Մարդ սիրում է անշահախնդիր անկախ նրանից մարդ վատն է թե լավը,հարուստ է թե աղքատ:

Կարդեում ենք Հովհանես Թումանյան

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ

Սիրում էի երբեմըն քեզ…
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ…

Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա…

 

Բոլոր մարդականց ամենամեծ թերությունը այն է, որ նրանք չէն գնահատում իրենց ունեցվածքը: Մարդիկ կորցնելուց հետո են հասկանում թե ով եղել իրեց կյանքում, ովքեր են նրանց երջանկացրել:  Բայց միայն կորցնելուց հետո մարդիկ հասկանում են նրանց արժեքը, և շատերը զղջում են, որ ժամանակին չէն գնահատել նրանց ներկայությունը: Երբ հետ ես նայում, հիշում ես թե ինչ էմոցիաներ ես ունեցել։ Իսկ հիմա միայն հիշվում է, թե ինչքան երջանիկ ես եղել դու: Ինչ էր ես ապրել այդ պահին: Կյանքը անվերջ չէ, չպետք է մոռանալ դրա մասին և պետքե սկսել գնահատել այն ինչ ունես:

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Այս բանաստեղտությունը իմ կարծիքով նրա մասին է, որ ամեն ինչ լավ է լինելու: Սկզբում թումանյանը ասում է <<Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր>> բանաստեղծը ուզում է ասել, որ բարդ տարիներ ենք ունեցել, բայց միևնույն է ապրել ենք չէնք հանձնվել և առաջ ենք գնացել: Նաև պահ կար որտեղ ուզում էր ասել, որ հայ ժողովուրդը տանում էր այդ տխրությունը իր հետ: Իսկ բանաստեղծությունը ամենավերջին տունը, որտեղ իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը փորձում է հույս ներշնչել ընթերցողներին ապագայի համար: Այն ավելի ուրախ է: Բանաստեղծության սկիզբը արտահայտում էր հայերի վիշտն ու տանջանքները, իսկ վերջը՝ խոսում էր պայծառ ապագայի մասին:

Բաց մնացած շիրիմը

Կարդացի Հրաչյա Սարիբեկյան-ի 《Բաց մնացած շիրիՄ》-ի վեպից մի փոքր հատված: Երբ առաջին անգամ կարդացի, անկեղծ ասաց բան չհասկացա, բայց երկրորդ անգամ կարդալիս` մարմնովս դող անացավ: Չէ որ այդ մարդը հենց իր դիմաց կորցրեց իր պապիկին: Իմ կարծիքով այս պատմությունում խոսվում էր այն մասին, թե քանի ձեր կողքին են ձեզ հարազատ մարդիք, գնահատեք իրենց, չէ որ կյանքը անվերջ չէ, չէ որ գալու է այն օրը, երբ արդեն դուք եք դառնալու պապիկի կամ տատիկի դերում, և նրանց հաստատ հաճելի չէր լինի, որ ձեր թոռները ձեզ չայցելեն, չգան տեսնելու ձեզ, թե ոնցեք, ինչեք անում, ինչով կարող են օգնել: Չէ որ փոքր ժամանակ նրանք են ձեզ պահել, նրանքեն ձեզ պաշտպանել, երբ մայրիկը կամ հայրիկը ձեր վրա բարկացել են: Ուղղակի պետք է չմոռանալ նրանց, ում համար դուք կյանքից էլ թանկ եք:

 

Երկվորյակների արևը

Ես կարդացի ժամանակակից գրող Հրաչյա Սարիբեկյան-ի «Երկվորյակների արևը» վեպից մի փոքր հատված: Ինձ շատ հուզեց այս պատմությունը: Չգիտեմ ում համար ինչպես, բայց իմ համար դա շատ սխալ քայլ էր: Չգիտեմ ինչու, բայց ես շատ ծանր եմ տանում ինչ-որ մեկի կորուստը, լինի դա մարդ կամ լինի կենդանի: Շատ անգամներ զգացել եմ դա, և ասեմ, որ ընդհանարպես լավ զգացողություն չէ: Այս պատմությունը այն մասին էր, որ ինչ-որ բան անելուց առաջ, պետք է լավ մտածել: Բայց ցավն այն է, որ մարդիք չեն էլ մտացում դա անելուց առաջ, այլ մտածում են անելուց հետո, և շատերը զղճում են:

 

Հայրը որոշելեր իր որդու վերադարձի կապակթյությամբ աքլոր մոթեր: Տղան աքլորի ետևից երկար վազելուց հետո բռնեց նրան և գլուխը քացնահարեց: ԵՎ վերջում գրված էր որ հավերը այդ նույն կացնի կողքին կուտ էին ուտում:

Դղյակ տանող ճանապարհը

Պատմվածքը կարդացի, դուրս շատ եկավ, շատ խորիմաստ էր։ Ես համաձայն եմ, պետք է երազանքին ձգտել հասնել, բայց ստեղծագործության մեջ այդ ընտանիքը իր ամբողջ կյանքնն է տրամադրում այդ երազանքին հասնելուն։ Նրանք նույնիսկ չգիտեին դղյակ տանող ճանհապարը և իրականությունը չպատկերացնելով չհասկացան ինչպես խաբվեցին։ Ստեղծագործությանը շատ խորիմաստ էր և ուսուցանող։