Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
Եղիշե Չարենց «Մարիոնետկա»
Կամաց, կամաց, կամաց, կամաց,
Ոտքերն հողին, հողին, հողին`
Եկավ-գնաց, եկավ-գնաց,ն
Գունատ, դեղին, գունատ, դեղին։
Ձեռքը շարժեց ― մեկ վեր, մեկ վար,
Ոտքը խփեց ― մեռե՛լ, մեռե՛լ,―
Առաջ եկավ դժվա՜ր, դժվա՜ր,
Ձեռքը շարժեց մեկ վար, մեկ վեր։
Ահա՛, ահա՛, ― թեքվե՜ց, թեքվե՜ց,
Կընկնի՛, կընկնի՛․․․ բայց չէ՛, նայի՛,
Շուրթը շրթից դանդաղ ջոկվեց,
Մնաց մի պահ` աչքը մահի։
Ու սո՜ւր ճչաց` կարծես բռնի
Աչքերն, անշարժ, հեռուն գամած.―
Այդպես հոգի՛ս պիտի մեռնի ―
Կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց, կամա՜ց․
Իմ երազանքի մոլորակը
Ես կուզեի, որ իմ մոլորակը լիներ շատ գեղեցիկ,մարդիկ ապրեին համերաշխ և խաղաղ, չլինեին պատերազմներ:Պահպանեին բնությունը, չսպանեին կենդանիներին, չախտոտեին օդը գործարաներով:Կուզեի, որ դինոզավրերը չանհետանային հրաբուխի և երկրաշարժի պատճառով:
Ես կարողանում եմ մայրենի լեզու
- կարողանում եմ ընթերցել. ներկայացնում եմ հետևյալ ստեղծագործությունները (գրել վերնագրերը, դնել հղումները դուրս գրած հատվածների վրա)
Ես կարդացել եմ Մարդկային կատակերգություն,Նապաստակի մը օրագիրը,Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում:
- կարողանում եմ վերլուծել իմ կարդացած ստեղծագործությունները (դնել հղումները վերլուծությունների վրա)
- Ջելսոմինոն մի փոքրիկ տղայ է, որի ձայնը շատ-շատ բարձրև անընդհատ ընկնում էր արկածնեի մեջ իր բարձր ձայնի պատճառով:
Մարդկային կատակերգության գլախավոր հերոսը Յուլիսիսն էր և Հոմերը, Յուլիսիսը մի փոքրիկ տղա էր,Հոմերը Յուլիսիսի եղբայրն էր:
- կարողանում եմ հիմնավորված կարծիքներ արտահայտել (դնելհղումները կարծիքների վրա)
- կարողանում եմ գեղարվեստորեն շարադրել մտքերս (դնել հղումները)
- Իմ մեկ օրվա նկարագրությունը
Իմ մեկ օրվա նկարագրությունը
Բարև ձեզ: Այսօր ես ձեզ կպատմ եմ իմ երեկվա օրվա մասին: Երեկ ես գալիս էի դպրոց և նկատեցի մի շուն, որի ոտքը կոտրված էր:Ես նրան խղճացի և իմ ձեռքի հացով նրբերշիկը տվեցի այդ կոտրված ոտքով շանը:
Ճամփորդություն դեպի Չարենցի թանգարան
Մենք ընկեր Մարինեի հետ գնացինք Եղիշե Չարենցի տուն-թանգարան: Ես Չարենցի մասին շատ բան իմացա: Չարենցի ընտանիքը մեծ էր: Նրանք երեք քույր և չորս եղբայր են եղել: Երբ որ Չարենցը ամուսնացել է, նա շատ վատ պայմաներում է ապրել: Նաև երբ գիդը իր մորաքրոջ մասին էր խոսում, նա լացում էր: Մեր գիդը Եղիշե Չարենցի թոռնիկն էր: Չարենցի առաջին կինը մահացել է սխալ վիրահատումից, և Չարենցը ամուսնացել է Իզաբելայի հետ: Եվ ես հիշում եմ, որ մենք երբ բարձրացանք Չարենցի բնակարանը, գիդը այդ մասին մեզ պատմեց: Տեսանք նաև Չարենցի գրասենյակից, նրա գրքերից շատերը գողացել էին:
Հովհանես Թումանյանի բանաստեղտությունը
Հոգուս հատոր
Սրտիս կտոր
Դասիս համար
Դումի հոգար
Թե կան դասեր
Կա նաև սեր.
Եվ ի՜նչ զարմանք
Իմ աղավնքկ
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սրտում՝
Դասե սերտում
Այս ոտանավորը գրված է 1881 կամ 82 թվին:Չե՛մ կարող չհիշել, որ այն ժամանակ ոտանավոր էր գրում ե՛լ իմ փոքր եղբայրը, որ կարդում էր ինձ հետ, և միշտ գտում էին, որ ինձանից լավ է գրում:
Թումանյանի մայրիկի և հայրիկի մասին
Մայրիկը
Իսկ նրա մայրը բոլորովին ուրիշ մարդ էր:Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար:Մայրս՝ Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիկ են ասում մի <<գիժ պախրի կով>>:
Հայրիկը
Նրա հայրը, Տեր Թադևոսյան, նույն գյուղի քահանան էր:Ամենալավ և ամենամեծ բանը, որը ես ունեցել եմ կյանքում,այդ եղել է իմ հայրը:Նա ազնիվ մարդ էր ազնվական՝ բառի բովանդակ մտքով:
Հրանթ Մաթևոսյան Հացը 3 մաս
Մեղադրել
Չի կարելի աղբույրից ջուր խմել:
Տղան չպետք է նստել ծառի ետևում:
Տղան չպետք է հետևեր իր հորեղբոր քայլերին:
Տղան չպետք է մոտենալ աղբյուրին:
Արդարացնել
Տղան շատ էր ցանկանում գիրքը կարդալ:
Տղան շատ էր ուզում աղբյուրից ջուր խմել:
Կյանքը գին չունի առանց…
Կյանքը գին չունի ինձ համար առանց իմ մայրիկի ու հայրիկի և իմ եղբոր:Եթե մայրիկս չլիներ, ես չէի լինի, մայրիկս իմ մասին հոգ է տանում:Հայրիկս մայրիկիս է պաշտպանում:Իսկ եղբայրս ինձ է պաշտպանում:Եթե ընտանիք չլինի, ապա ում է պետք ապրելը:Առանց ընտանիքի կյանքը գին չունի: