Սպորտի նախարարությունը մեր կրթահամալիրում

Այսօր կրթահամալիրի հյուրերն էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը և MyByke հեծանիվների խանութ-սրահի պատասխանատուն: Նրանք շրջեցին կրթահամալիրի մարզադաշտերով, սրհներով, ծանոթացան ձիարշավարանի շինարարական ընթացքին, հիացան մեր գյուղատնտեսական տարածքի արդյունքներով։ Քննարկվեցին կրթահամալիրում մարզաձևերի զարգացմանն ուղղված հարցեր։