Հայաստանը և հարևան երկրները

Հայ-ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918-1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթ. և 1988-1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։

800px-Armenia_and_Azerbaijan_locator_map_(1)
Հայաստան և Ադրբեջան

Երբ նշում են «հայ-ադրբեջանական հակամարտություն», սովորաբար ավելի շուտ նկատի ունենք Արցախյան հակամարտությունը: Մինչդեռ վերջինս հայ-ադրբեջանական հակամարտության մի մասն է կազմում: Հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի ավելին քան 1 դարի պատմություն, այդ ընթացքում այն տարբեր կերպ է արտահայտվել: Առաջին հանրապետության տարիներին պատերազմական բնույթի էր, երկրորդ հանրապետության շրջանում խաղաղ բնույթ էր կրում, սակայն պահպանում էր իր լարված վիճակը, որն էլ ի վերջո երրորդ հանրապետության շրջանում հանգեցրեց պատերազմական գործողությունների, մինչև օրս վիճակը շարունակվում է մնալ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Հաստատված է ընդամենը զինադադար:

Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում՝ ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում և այլն։ Չնայած նրան, որ այս երկու երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարված է եղել, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնվել են երկկողմ դիվանագիտական ճանաչում հաստատե։ Սակայն դիվանագիտական հարաբերությունների նորմալացման Հայաստանի կողմից նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չեն ավարտվել, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ ցույց է տվել, որ չի պատրաստվում վավերացնել նոր պայմանագրերը մինչ դեռ լուծված չէ Արցախի խնդիրը Ադրբեջանի օգտին, և պատասխան դրան Հայաստանը հայտարարել է, որ այդ դեպքում չի պատրաստվում պայքարել վավերագրման համար։ Թուրքիան և Հայաստանը ունեն ոչ պաշտոնական հարաբերություններ։

Armenia_Turkey_locator
Թուրքիա և Հայաստան

 

Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները

Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան շատ քիչ ադրբեջանցիներ, որոնք 1988-ից հետո ինչ-ինչ պատճառներով չեն հեռացել և շարունակում են մեր մեջ ապրել՝ չթաքցնելով իրենց ազգությունը: Վաղարշապատում բնակվող Ֆելիքս Ալիևը Հայաստանի վերջին 50 տարիների ծանրամարտի ամենահայտնի մարզիչներից է և պատրաստել է աշխարհի ու Եվրոպայի բազմաթիվ մեդալակիրներ: Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Բաղանիս գյուղում բնակվող Համավախ Սաֆար կըզը Ադիգյոզալովան թոռներ է մեծացրել: Կան մի քանի տասնյակ, գուցե հարյուրավորներ ադրբեջանցիներ, որոնք 1988-ից հետո փոխեցին իրենց ազգանունները, մնացին Հայաստանում և ապրում են մեր մեջ, ապրում են որպես հայ: 1828 թվականից մինչև 1979 թվականը Հայաստանում անցկացված բոլոր մարդահամարների, այդ թվում՝ աշխարհագրեր, հաշվառումներ, գյուղատնտեսական մարդահամարներ, ազգային փոքրամասնությունների մեջ միշտ ադրբեջանցիներն են կազմել մեծամասնություն:

Azerbaijani_bazar_in_Erivan
Թաթարները Երևանի շուկայում 20-րդ դարում

Читать «Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» далее

Առաջադրանք

Պետական կառավարման ձևը ցույց է տալիս պետական մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխգործունեությունը միմյանց միջև և բնակչության հետ, բնակչության մասնակցության աստիճանը պետական մարմինների ձևավորմանը։

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։

Առաջադրանք

Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ» հասկացությունները

<> եզրույթի ծագումը կապված է Հին Հունաստանի պոլիսպետությունների հետ։ Հունարեն լեզվում <> եզրույթին համարժեք է politike բառը։ <> հասկացությունը նշանակում է պետության ներքին և արտաքին նպատակների իրականացման եղանակ։

Քաղաքական համակարգը գործող համակարգ է, որի միջոցով լուծվում են քաղաքական հիմնախնդիրները, ընդունվում են քաղաքական որոշումներ։ Քաղաքականությունը (պետության կառավարումը և հասարակական հիմնախնդիրների լուծումը), իրականցվում է քաղաքական համակարգի շրջանակում։ Սահմանադրության ընդունումը քաղաքական գործընթաց է, որը նույնպես տեղի է ունենում քաղաքական համակարգի շրջանակում։