Հաշվետվություն

Իմ հաշվետվությունը այս կիսամյակ:

Հոյոց լեզուն և գրականությունը

Պատմություն

Անգլերենի

Էկոլոգիա

Քաղաքագիտություն

Մաթեմատիկայի առաջադրանքները կատարում ենք Classroomով:

Մասնակցել եմ ճամփորդության, որտեղ հաղթահարել ենք Գութանասարի 2299մ. բարձրունքը

Բացակայել եմ 24 ժամ:

Ընդհանուր պարապմունքներին հաճախ չեմ մասնակցում:

Զեղչումներ, շաղկապի զեղչում

Կարծում եմ, որ մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Կարծում եմ`մայրաքաղաքի այս սյունազարդ դահլիճների մեջ, գեղեցկության, արվեստի ու տվայտանքների այս քաղաքում ես կխամրեմ:
Երևում էր, որ ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Երևում էր` ծածկած շուկայի վերակացուն ազնիվ մարդ է:
Նրան թվում էր, թե գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրան թվում էր` գյուղացիք չեն ըմբոստանալու:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր, ինչընտանիքում  խաղաղություն էր տիրում:
Նրա խոնարհ, հեզ բնավորության շնորհիվ ինը տարի էր`ընտանիքում  խաղաղություն էր տիրում:
    Զեղչեք հետևյալ նախադասությունների շաղկապները:
Տեսնես՝ ինչ պատահեց հորս:

Նա գիտե՝ ինչ է պատերազմը:
Նա մտածում էր՝ այնքան էլ ապահով չէ Զեյթունը:
Ասում են՝նրա ջուրն ինքնահոս է:
Նա հեռադիտակով տեսել էր՝ թուրքական ձախ թևը մոտենում էր իրենց թաքստոցներին:
Այս էլ քանի օր է՝ գրասենյակից դուրս չի եկել:
Չգիտեմ՝ ինչպես հայտնվեցի որսորդական տնակի մոտ:
Արդեն երրորդ օրն է, ինչ քայլում է անապատով:
Ուղղեք կետադրական սխալները:
Նրան թվում էր՝ մահը վրա է հասնում:
Անտառի անհամար ծառերը մրցման մեջ են՝ ով կարող է ավելի շատ ջերմություն կլանել:
Թվում էր, թե դժգոհ են մեկմեկուց:
Նա մտածում է՝ այնքան էլ պաշտպանված չէ իրենց թաքստոցը:

Մեծ եղեռն

Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։ Այս ամենից ելնելով՝ ծրագրի իրականացման ճանապարհին հայ բնակչությունը դիտվում էր որպես հիմնական խոչընդոտ:

1908 թվականին երիտթուրքերի հեղափոխության և սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության արդյունքում վերականգնվեց Սահմանադրությունը, որը հավասար իրավունքներ էր սահմանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար։ Հայերի մեծ մասը հավատաց երիտթուրքերի խոստումներին՝ կարծելով, թե վերջ կտրվի իրենց տառապանքներին։ Սկզբում երիտթուրք առաջնորդները հմտորեն թաքցնում էին իրենց ազգայնամոլ էությունը՝ ներկայանալով որպես Օսմանյան կայսրությունում ապրող բոլոր ժողովուրդների իրավունքների պաշտպան: Սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ։ Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում։ Ցեղասպանությունը լավագույն միջոցն էր կասեցնելու այդ վերելքը, ազգային առաջադիմությունն ու վերելքը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը։

Ըստ որոշ աղբյուրների` Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, որոնց որոշումներում կարևորվում էր հայերի ֆիզիկական բնաջնջման ծրագիրը, որի իրագործումն էլ կլուծեր հետևյալ խնդիրները՝

միանգամից վերջ կդրվեր Հայկական հարցին,Օսմանյան կայսրությունը կազատվեր հայ տարրից, դրանով ամբողջ Անատոլիան կդառնար թուրքերով բնակեցված միատարր երկիր,հայերի հարստությունը կդառնար թուրքական պետության սեփականությունը,ամենամեծ խոչընդոտի անհետացմամբ ճանապարհ կհարթվեր համաթուրքական գաղափարի իրագործման համար։

Երիտթուրքերն իրենց ծրագրերն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:

How I am going to celebrate the New Year

I love the New Year, as it is always possible to start everything anew, leave everything that prevents you and go forward. This year we decided to celebrate the New Year in Gyumri. I don’t know why we decided to celebrate it there but it’s better than staying at home and laying the table every hour. The only thing we always do is to have a bath until 00:00. To tell you the truth I do not know why people certainly do that before 12 o’clock, but it is a tradition at our house. After 12 when we already congratulated each other, and exchanged the presents,we go out and start playing snowballs, if there is snow,of course, maybe for an hour or two.Well, that’s how we celebrate the New Year.
 Screenshot_20191213-103754.jpg

Համադասական շաղկապների գործածության հետ կապված կետադրությունը

Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ՝ և, ու, բայց, սակայն, իսկ, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, թե՛…թե՛, ոչ՛…ոչ՛ և այլն։

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
Ուսին մնացել է խոռոչաձև սպի,  իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ:
Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը  մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
Թողել եմ ներքև և՛ փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ:
Ո՛չ հայրենիք ունի,  ո՛չ տուն,  ո՛չ անուն:
Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:
Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա այսինքն՝ նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն՝ է վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:
Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
Կրակները վաղուց հանգել էին, և շարժումը դադարել էր:
Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

Նախադասության բազմակի անդամների կետադրությունը

Գորշացած պատերին կախված էին աքցաններ,  խարտոցներ,  դաշույններ,  զենք,  զրահ, սաղավարտներ, վահաններ:
Ծանր, ճնշող շոգ էր լցվել Որոտանի կիրճը:
Սիրում եմ աստղերի աշխարհը, գիշերային խորհրդավորությունը:
Արամը, Հասմիկը, Հրաչյան հավաքվել էին քաղաքի բուսաբանական այգու մոտ:
Խոր լռության մեջ լսվում էին գորտերի կռկռոցը, չորացած տերևների ճռճռոցը, թռչունների խոր կռինչը:
Նրանք վառ ու արտահայտիչ կերպով նկարագրում էին գույնզգույն ծաղիկների, ծառերի, գետերի, ամպերի գույներն ու երանգները:
Երեկոյան ստվերները պառկում են հուռթի արտերի, արոտամարգերի, խոտհարքերի վրա, ձգվում են, երկարում, հետզհետե աներևութանում, անէանում:
Նա վեր կացավ, նստեց գրասեղանի մոտ, սկսեց խորհել:
Բերկրանքից նա արթնացավ ու երեխայի պես տխրեց փախչող, անէացող երազի համար:
Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևի ափսեին:

Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը

Անտանտի հակառակորդը գերմանիային հաջողվեց Օսմանյան կայսրությանը ներգրավել իրենց կռվի մեջ, իսկ թուրքերը գնացին այդ քայլի ոչ միայն Գերմանյաին օգնելու համար այլ նաև հայերին և Հայաստանին բնաջնջելու համար։Ռուսաստանը ևս ակնկալիքներ ուներ թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից։Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու Սև ծովյան նեղուցներին և Կոստանդուպոլսին, նվաճելու արևմտյան հայաստանը, ամրապնդելու իր դիրքերին Իրանում։ Կովկասյան ճակատը 1914-1917թթ. թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս կովկասյան ճակատին: Երբ գերմանական ու թուրքական ռազմանվերը 1914թ. Հոկտեմբերի 16-17ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներին; ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան Կայսրությանը: