Հայկական պետականության նախարարական շրջանը

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։Yeghishe,_Vasn_Vardanay_ew_Hayoc_paterazmin,_1569_(Matenadaran,_Ms._1920,_no._250v.)

Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:  Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Գլխավոր ելակետային ճակատամարտը տեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում։

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում նորից տեղի ունեցած ապստամբություն։Վահան_Մամիկոնյան..

Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին: Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Բագրատունիների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:

Քրիստոնեության հռչակումը պետական կրոն: Ավատատիրության հաստատումը

301թ. Գրիգոր Պարթևը 16 հայ մեծամեծ իշխանների ուղեկցությամբ ուղարկվեց Կեսարիա, որտեղ մեծ հանդիսավորությամբ ձեռնադրվեց Հայոց մեծ եպիսկոպոսապետ կամ կաթողիկոս: Թագավորական բանակն սկսեց ավերել երկրի հեթանոսական մեհյանները, իսկ Կեսարիայից հայրենիք վերադարձած Գրիգորը, որը Լուսավորիչ կոչվեց քրիստոնեության լույսը Հայաստան բերելու համար, Տարոնում ավերեց երկրի ութերորդ նշանավոր՝ Վահագնի մեհյանը՝ հիմք դնելով Հայոց առաջին եկեղեցուն: Բագավան գալով՝ նա Եփրատ (իմացի՛ր Արածանի) գետում մկրտեց Տրդատ Գ-ին ու նրա ընտանիքը, նախարարներին, Հայոց բանակը և հասարակ ժողովրդին: Համաձայն Ագաթանգեղոսի՝ մկրտվածների ընդհանուր թիվը 4 միլիոն 434 հազար էր:

Թադեոս-առաքյալ.

Քրիստոնեությունը 301թ. առաջինն աշխարհում հայտարարվեց Հայոց թագավորության պետական կրոն: Քրիստոնեությունը Դիոկղետիանոսից հետո մեծ հաջողություններ ունեցավ նաև Հռոմում: Սակայն 313թ. Միլանի կայսերական հրովարտակով այն ընդամենը հավասարազոր կրոն ճանաչվեց, իսկ պետական կրոն դարձավ միայն IV դ. վերջին քառորդին: Չնայած մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակումը քրիստոնեական համայնքները մեծապես տարածվել և ուժեղացել էին, շատ ուժեղ էին նաև հեթանոսության դիրքերը: Արքունի զորքերը քարուքանդ էին անում հեթանոսական կենտրոնները, քրիստոնյա մկրտում քրմերին ու նրանց երեխաներին: Հեթանոսական մեհյանները, որ նշանակալից զինված ուժեր ունեին, կատաղի դիմադրում էին: Արյունահեղ այս պայքարում ոչնչացվեցին Արամազդի և մյուս հեթանոսական աստվածների մեհյանները, որոնց տեղում քրիստոնեական եկեղեցիներ հիմնադրվեցին: Չմկրտված քրմերը կամ ոչնչացվեցին կամ էլ աքսորվեցին թագավորության արևելյան հեռավոր շրջաններ: Կռիվների ընթացքում Տարոնում զոհվեց Արձան քրմապետը: Քրմական մեհյանների կալվածքները, թագավորի հրովարտակով, նրանց վրա գտնվող բնակչությամբ հանդերձ հանձնվեցին քրիստոնեական եկեղեցուն: Քրիստոնեությունը քարոզվելով հայերի համար անհասկանալի հունարենով ու ասորերենով, դժվարությամբ էր թափանցում ժողովրդի մեջ: Կամենալով մեղմել հեթանոսության դիմադրությունը՝ եկեղեցին փոխ առավ մի շարք հեթանոսական ծեսեր ու սովորույթներ, որոնցից է, օրինակ, ընտանի կենդանիների զոհաբերությունը կամ մատաղը, որը ծնունդ է առել անհիշելի ժամանակներում:Ավատատիրության հաստատումը Հայաստանում, հասարակական գործընթաց Մեծ Հայքի թագավորությունում 4-5-րդ դարերում։ Այդ անցումային դարաշրջանում նման գործընթաց տեղի էր ունենում նաև հարևան երկու աշխարհակալ տերություններում՝ Հռոմեական կայսրությունում և Սասանյան Պարսկաստանում։ Մի քանի հազարամյակ Մերձավոր Արևելքում իշխող ստրկատիրական հասարակարգը քայքայվում էր՝ իր տեղը զիջելով ավատատիրական հարաբերություններին։Հայաստանում հին դարերից միջնադար անցումը տեղի էր ունենում ավատատիրական ֆեոդալական ուղիով։ Ավատ բառի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ» իմաստն է։