Հայաստանը և հարևան երկրները

Հայ-ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918-1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918–1921 թթ. և 1988-1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։

800px-Armenia_and_Azerbaijan_locator_map_(1)
Հայաստան և Ադրբեջան

Երբ նշում են «հայ-ադրբեջանական հակամարտություն», սովորաբար ավելի շուտ նկատի ունենք Արցախյան հակամարտությունը: Մինչդեռ վերջինս հայ-ադրբեջանական հակամարտության մի մասն է կազմում: Հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի ավելին քան 1 դարի պատմություն, այդ ընթացքում այն տարբեր կերպ է արտահայտվել: Առաջին հանրապետության տարիներին պատերազմական բնույթի էր, երկրորդ հանրապետության շրջանում խաղաղ բնույթ էր կրում, սակայն պահպանում էր իր լարված վիճակը, որն էլ ի վերջո երրորդ հանրապետության շրջանում հանգեցրեց պատերազմական գործողությունների, մինչև օրս վիճակը շարունակվում է մնալ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Հաստատված է ընդամենը զինադադար:

Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական և քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում՝ ընդգրկելով Հայոց ցեղասպանության ժխտումն Թուրքիայի կողմից, Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին Արցախյան հակամարտության հարցում և այլն։ Չնայած նրան, որ այս երկու երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին հայտարարված է եղել, որ Հայաստանը և Թուրքիան համաձայնվել են երկկողմ դիվանագիտական ճանաչում հաստատե։ Սակայն դիվանագիտական հարաբերությունների նորմալացման Հայաստանի կողմից նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չեն ավարտվել, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ ցույց է տվել, որ չի պատրաստվում վավերացնել նոր պայմանագրերը մինչ դեռ լուծված չէ Արցախի խնդիրը Ադրբեջանի օգտին, և պատասխան դրան Հայաստանը հայտարարել է, որ այդ դեպքում չի պատրաստվում պայքարել վավերագրման համար։ Թուրքիան և Հայաստանը ունեն ոչ պաշտոնական հարաբերություններ։

Armenia_Turkey_locator
Թուրքիա և Հայաստան