Դեմքի խնամք

Մենք այսօր առողջագիտության ժամին մի նախագիծ կատարեցինք, վերցրեցինք տարբեր բնական մթերքներ և ուսումնասիրելուց հետո պատրաստեցինք մի քանի տարբեր դիմակներ դեմքի մաշկի խնամքի համար: Մենք ուսումնասիրեցինք և սովորեցինք թե ինչպես կարող են սովորական տարբեր մթերքները օգտակար լինեն թե խնամքի և թե գեղեցկության համար:

Առաջին օգնություն Թունավորումներ գազերից

Ներշնչվող թույները մարդու մարմին ներթափանցում են շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը կարող են լինել ինչպես հոտով, այնպես էլ անհոտ։ Ներշնչվող թույներ են մեթանը (օգտագործվում է կենցաղում, կարող է կուտակվել հանքաքարերում), քլորի գոլորշիները (օգտագործվում է լողավազանների ջուրը ախտահանելու նպատակով), որոշ թմրադեղերի գոլորշիները (օրինակ՝ կոկաին) և այլն։

Читать «Առաջին օգնություն Թունավորումներ գազերից» далее

Ուսումնական մառան

Նախագիծ

Սեբաստացու օրերին Ուսումնական մառան նախագծով ստեղծված մթերքների, մուրաբաների պատրաստած թթվի մեկտեղում և ցուցահանդես վաճառքի կազմակերպում

Վայրը՝ Մայր դպրոցի խոհանոց-ակումբ

Ժամանակացույց՝

16.10        09.30-12.00

Մասնակիցներ` միջին և ավագ դպրոցների սովորողների տեխնոլոգիական խմբեր

Ընթացքը `

  • խոհանոց-ակումբի կահավորում
  • պահածոների էքսպո ՝ համտես-թեյախմություն
  • ցուցահանդես-վաճառք

Մասնակից յուրաքանչյուր դասարան կամ խումբ ներկայանում  է իր տաղավարով` իր թեյի սեղանով, մուրաբայով, քաղցրավենիքով:

Արդյունում՝

  • ուսումնական փաթեթների ստեղծում
  • պատումներ,ֆոտոշարեր,ռադիոնյութեր
  • ամփոփումը՝ ցուցահանդես էքսպոյի տեսքով

Առաջին օգնություն երեխաներին. Թունավորումներ

Թունավորումներն առօրյա կյանքում հաճախ հանդիպող հիվանդագին վիճակներից են և առաջանում են թունավոր նյութերի` տարբեր ուղիներով մարդու օրգանիզմ թափանցելու հետևանքով: Շատ կարևոր է դրանք ժամանակին ճանաչելը: Երեխայի մոտ հիվանդագին նշանների առկայության դեպքում նախևառաջ անհրաժեշտ է պարզել` ինչ է կերել երեխան, որտեղ է գտնվել, ինչին է դիպել: Читать «Առաջին օգնություն երեխաներին. Թունավորումներ» далее

Արնահոսություններ

Առաջին օգնությունը  վերքերի և արնահոսությունների ժաամանակ:

1328365183_ostanovka-arterialnogo-krovotecheniya

առաջադրանքներ

բլոգում նյութ տեղադրեք, պատասխանելով հետևյալ հարցերին.

Բացատրեք ուժեղ արյունահոսությունն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
•  ինչպես Ճանաչել կյանքին սպառնացող ներքին և արտաքին արյունահոսության նշանները։
• ինչպես Դադարեցնել արտաքին արյունահոսությունը։
•  ինչպես Արյունահոսությունը դադարեցնելու ժամանակ նվազագույնի հասցնել վարակի ներթափանցման վտանգը։
•  ինչպես Ցուցաբերել առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում։
• ինչպես  Ընդունել համապատասխան որոշում, երբ պետք է առաջին օգնություն ցուցաբերել արյունահոսություն ունեցող տուժածի

Ինֆեկցիոն հիվանդություններ Գրիպ,հարբուխ

Հիվանդությունը այն վիճակն է, երբ ախտաբանական պրոցեսի հետևանքով խանգարվում է օրգանիզմի նորմալ ֆունկցիաները:Ինֆեկցիոն կամ վարակիչ հիվանդությունների պատճառը մանրէները և վիրուսներ սնկերն են:Որպեսզի զարգանա ինֆեկցիոն պրոցեսը անհրաժեշտ է երեք պարտադիր պայման՝

  • Հիվանդության հարուցիչ(վիրուսներ,սնկեր,բակտերիաներ)
  • Փոխանցման ճանապարհ(օդակաթիլային,սննդային,ջրային,կենցաղ-կոնտակտային, արյունային և այլն)
  • Ընկալունակ օրգանիզմ(մրսած,թեր սնված,սածր իմունիտետով օրգանիզմներ):

Հիվանդության ելքը առողջացումն է կամ բարդությունների առաջացումն է:

Գրիպ, հարբուխ

Գրիպը ծանր, վիրուսային,վարակիչ հիվանդությունը է, ունի մահացուցյան բարձր տոկոս, քանի, որ շատ հաճախ բարդանում է տարբեր օգանների թարախային բորբոքումներով (թոքեր,ուղեղ,սիրտ):

Հարբուխը կամ վերին շնչուղիների սուր, վարակիչ ինֆեկցիայի ժամանակ լինում է մարմնի կոտըրվածության, ջարդվածության զգացում, ջերմության բարձրացում, կոկորդացավ,քթահոսություն,ախորժակի իջեցում,թուլացում:Հիվանդությունը տևում է մինչև մեկ շաբաթ և սովորաբար ավարտվում առողջացմամբ:Ջերմության բարձրացումը միշտ ունի պաշտպանական դեր:Մինչև 38,5 աստիճան ջերմիջեցնող խմել պետք չի:Պետք է խմել շատ հեղուկներ(ջուր,կոմպոտ,թեյ), իսկ 38,5-ից հետո նոր կարելի է խմելջերմիջեցնող դեղեր:Պետք է պահել անկողնային ռեժիմ: