Փոխադրություն: Դու չես կարող լինել այլ բան, քան կաս: Առակ

Մի անգամ արքան մտնում է այգի և տեսնում է, որ ծառերը վատ վիճակի են, նրանցից տհաճ հոտեր են գալիս: Արքան զարմանում է, թե ինչու են նրանք այդ վիճակի:

Կաղնին ասում է.

-Ես մեռնում եմ այն ցավից, որ չեմ կարողանում սոճիի պես սահուն լինեմ:

Սոճին ասում է.

-Ես մեռնում եմ այն ցավից, որ չեմ կարողանում խաղողի որթի պես բերք տալ:

Խաղողի որթը ասում է.

-Իսկ ես մեռնում եմ այն ցավից, որ չէմ կարողանում վարդենու պես գեղեցիկ ծաղկել:

Որոշ ժամանակ անց արքան գտավ մի բույս, որը իր ծաղիկներով և բուրմունքով ուրախացնում էր արքային: Երկար հարց ու փորձից հետո արքան ստացավ պատասխան, նա ասաց.

-Ես շատ գոհ եմ, որ արքան ինձ տնկեց, որովհետև եթե նա ուզենար տնկել կաղնի, սոճի, խաղողի որթ կամ վարդենի՝ նա կտնկեր, ես չեմ կարող լինել ուրիշ բան, բայց կարողանում եմ զարգացնել իմ որակները:

Ես…

Սկսենք նրանից, որ ես կամակոր, համառ և նեղացկսոտ աղջիկ եմ, և սիրում եմ զբաղվել կենդանիների հետ: Ես փոքր ժամանակվանից շատ եմ սիրել կենդանիներ պահել: Շատ բախտավոր եմ այս հարցում, քանի որ մայրիկս նույնպես շատ է սիրում կենդանիներին: Ինձ շատ հաճելի է շփվել կենդանիների հետ, երբ ես նրանց շոյում եմ՝ ես հանգստանում եմ և դուրս եմ գալիս ավելորդ լարվածությունից: Երբ մեր տանը հյուրեր են գալիս, առաջին հերթին ուշադրություն են դարձնում մեր կենդանիներին և ասում.

-Աայ քեզ գազանանոց:

Իրոք դա այդպես է, որորվհետև ես ունեի՝ երկու կրիա, 3 նապաստակ, 2 ծովախոզուկ, 2 թութակ,  մեկ ձուկ, մի կատու և 7 շուն, իսկ այժմ երկու կատու և երեք շուն, որից երկու շները մերը չեն: Այդ բոլոր կենդանիների միջից ես կուզեի առանձնացնեի Միռանդային, ում ես հիմա եմ պահում: Նրա հետ ես շատ զվարճալի պահեր եմ ունեցել, ուզում եմ պատմել մի դեպք: Մեր հյուրասենյակում ունեինք ապակե մի սեղան: Եղբայրս այդ ժամանակ դուրս էր եկել բակ խաղալու, դուրս գալուց նա մոռացավ տան դուռը փակել, և Միռան վազելով եկավ և միանգամից ցատկեց այդ ապակյա սեղանի վրա, և ամբողջ ապակյա սեղանը բաժանվեց տարբեր մասերի: Մենք վազելով եկանք և տեսանք, որ ամբողջ հյուրասենյակում ապակյա մանր կտորներ էին: Մենք հավաքեցինք այդ ապակու կտորները և ջղայնացանք Միռայի վրա: Անցնենք առաջ. ինչպես ասացի, ես շատ համառ եմ, օրինակի համար՝ եթե ես իմ դիմաց դնում եմ նպատակ, ես ամեն ինչ անում եմ, որ հասնեմ դրան: Կամակորությանս մասին. Եթե մայրիկս ինձ ինչ որ բան չի թողնում անել, ես նրան այնքան եմ համոզում, մինչև որ նա թողի, չնայած, որ ոչ միայն մայրկս: Մի քիչ էլ նեղացկոտությանս մասին կպատմեմ: Ընկերներս ինձ շատ են անվանում նեղացկոտ: Իրոք դա այպես, ես շատ նեղացկոտ եմ: Մի թևթև բանից կարող եմ նեղանալ, կարող եմ շատ երկար ժամանակ նեղացած մնալ: Ես փակ և ամաչկոտ եմ, այդ պատճառով էլ դժվար եմ ինձ ընկերներ գտնում: Ես կարող եմ ամաչել ամեն ինչից, ամեն չնչին բանից: Իսկ ինչու չեմ կարողանում շուտ ընկերանալ, որովհետև չեմ սիրում շատ խոսել, և ես ինձ հարմար եմ գտնում շփվելու այն մարդու հետ ով ինձ հասկանում է և ես էլ իրեն եմ հասկանում: Ամաչում եմ համարյա ամեն ինչից: Ճիշտն ասած իմ ընկերները ինձ օգնեցին, որ ես կարողանամ պատմել իմ մասին, ես չէի կարող պատմել, որովհետև ես ինձ չեմ կարողանում կողքից նայել և ես իմ մասին կպատմեի ուրիշ ձևով: Չհաշված այս ամեն ինչը՝ ես միշտ փորձում եմ ինձ ուրախ պահել …

 

 

Երբ ապագա մաթեմաթիկոս Ջորջ Դան

Երբ ապագա մաթեմաթիկոս Ջորջ Դանցիգը 20 րոպե ուշացումով մտավ պրոֆեսոր Նեյմանի դասասենյակ, նա տեսավ գրատախտակին խնդիրներ գրած, նա արագ արտագրեց իմանալով, որ դա տնային աշխատանքն է, քանի որ ուշացել էր 20 րոպե և չէր լսել պրոֆեսորի ասածները, որ այդ խնդիրները անլուծելի են։ Դանցիգը գնաց տուն և սկսեց խնդիրները լուծել։ Նա շատ չարչարվեց խնդիրների վրա։ Երկու օր հետո նա խնդիրները բերեց տվեց պրոֆեսոր Նեյմանին, պրոֆեսորը վերցրեց խնդիրները և գնաց առանց բան ասելու Ջորջին։ Մի քանի շաբաթ հետո պրոֆեսոր Նեյմանը ներխուժեց Ջորջի տուն և ասաց նրան, որ այդ խնդիրները մաթեմատիկայում համարվում էին անլուծելի խնդիրներ, մաթեմատիկոսները երկար տարիներ գլուխ էին ջարդում, որ լուծեին այդ խնդիրները բայց ոչ ոքի մոտ չէր ստացվում, նույնիսկ Էյնշտեյնի մոտ, իսկ Ջորջը լուծեց 1-ի փոխարեն երկու խնդիրները առանց իմանալով, որ այդ խնդիրները կոչվում են անհնարին…

Նախագծային աշխատանք Առողջ Սնուցում

Մարմինը և արտաքինից, և ներսից փոխելու համար ամենահեշտ ու խելացի միջոցը առողջ սնվելն է:

Յուրաքանչյուր սննդատեսակ իր բարերար ազդեցությունն է թողնում ձեր մարմնի վրա`հաղորդելով վիտամիններ և օգտակար նյութեր, որոնց կարիքն ունի ձեր օրգանիզմը: Բոլորս տարբեր ենք, և այդ իսկպատճառովառողջ սննդակարգով ապրելը տարբեր նշանակություն կունենա յուրաքանչյուրիս համար: Որոշմարդկանց համար վնասակար սովորություններից մեկ օրում հրաժարվելն ու դրանք առողջ սննդիկանոններով փոխարինելը շատ հեշտ կլինի: Մյուսները կարիք կունենան բանջարեղեն ու միրգ իրենցամենօրյա սննդակարգում ավելի աստիճանաբար ավելացնել:

Ամենակարևոր փաստն այն է, որ պետք է մտածել առողջության մասին և գիտակցել, որ այն ամենը, ինչուտում եք անմիջական ազդեցություն ունի ձեր զգացողության վրա: 

17 մթերք սրտի առողջության համար (ինֆոգրաֆիկ)

Կանոնավոր կերպով միրգ, բանջարեղեն, ձկնեղեն, սոյա, եգիպտացորեն, լոբի, ընկույզ և սերմեր ուտելը նպաստում է սրտիառողջության բարելավմանը։ Կան, սակայն, որոշ մրգեր, որոնք ավելի շատ սննդարար նյութեր են պարունակում, քան մյուսները։Դիետոլոգ-փորձագետները սրտի առողջությունը պահպանելու համար առաջարկել են հետևյալ մթերքների ցուցակը՝

Բանջարեղեն

1. Բրոկկոլի՝ վիտամիններ B6, C և K, ֆոլաթթու, բջջանյութ

2. Սպանախ՝ վիտամիններ A և K, ֆոլաթթու, երկաթ, բջջանյութ, մագնեզիում

3. Բրաունկոլ՝ վիտամիններ А, С և К, բջջանյութ

4. Չինական կաղամբ՝ վիտամիններ B6, C և K, կալցիում, բջջանյութ

Ձկնեղեն

5. Թյունոս՝ վիտամիններ B12 և D, սպիտակուց, նիացին, սելեն և օմեգա-3 ճարպաթթու

6. Իշխան՝ վիտամիններ A և K, ֆոլաթթու, մագնեզիում, երկաթ և բջջանյութ

Մրգեր

7. Հատապտուղներ՝ վիտամին C, ֆոլաթթու, մանգան, կալիում և բջջանյութ

8. Խնձոր՝ վիտամին C, բջջանյութ և ֆլավոնոիդներ

Սոյա

9. Էդամամ՝ վիտամին C, երկաթ, կալիում և բջջանյութ

10. Տոֆու՝ վիտամին B1, սպիտակուց, նիացին, ֆոլաթթու, կալցիում, պղինձ, երկաթ, մագնեզիում, մանգան,կալիում, ցինկ

Հացահատիկ

11. Կվինոա ՝ բջջանյութ, ցինկ, ֆոսֆոր, բոլոր անհրաժեշտ սպիտակուցներ

12. Վարսակ՝ լուծվող բջջանյութ, մագնեզիում, մանգան, կալիում, ցինկ

Լոբազգիներ

13. Լոբի՝ վիտամիններ B1 և B6, ֆոլաթթու, սպիտակուցներ, լուծվող բջջանյութ, նիացին, պղինձ, երկաթ,մագնեզիում, կալիում, ցինկ, Օմեգա-3 ճարպաթթուներ

14. Ոսպ՝ վիտամիններ B1 և B6, ֆոլաթթու, սպիտակուցներ, լուծվող բջջանյութ, նիացին, երկաթ,մագնեզիում, կալիում, ցինկ, Օմեգա-3 ճարպաթթուներ

Ընկույզ և սերմեր

15. Հունական ընկույզ՝ բուսական օմեգա-3 ճարպաթթու, պղինձ, սպիտակուց, բջջանյութ

16. Նուշ՝ վիտամին E, պղինձ, մագնեզիում, բջջանյութ, սպիտակուց

17. Կտավատի սերմ՝ բուսական օմեգա-3 ճարպաթթու, լուծվող բջջանյութ, վիտամին B1։