Թմկաբերդի առումը

  1. Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը կոմպոզիտոր Ա. Սպենդիարյանը ցանկացավ վերածել օպերայի, հեղինակը առաջարկեց հերոսուհու համար Գոհար անունը, բայց ի վերջո կոմպոզիտորը և լիբրետոյի հեղինակը՝ Սոֆիա Պարնոկը, ընտրեցին Ալմաստ անունը՝ սոսկ բարեհնչունության համար: Անվան գաղտնիքը կարելի է բացահայտված համարել:
  2. Սուրենյանցի նկարազարդումներից կարևոր է <<Թմկաբերդի առումը՚>> պոեմի նկարազարդումները, իհարկե նկարչից հետո պոեմը նկարազարդողներ եղել են, օրինակ` Էդուարդ Իսաբեկյանը, բայց այս նկարներն իրենց տեսակի մեջ բացառիկ են: 1906թ-ից սկսած` Սուրենյանցը հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդման վրա աշխատել է շուրջ 10 տարի, նկարազարդել է նաեւ հայ, ռուս եւ եվրոպացի հեղինակների մի շարք գրքեր: Իսկ Թումանյանի գործերից նկարազարդել է նաեւ <<Գառնիկ ախպերը>>, <<Մոխրոտը>>հեքիաթները:

Հարցարան

Անհրաժեշտ ցուցումներ կարող եք պատասխանել նշված հարցադրումներին՝ անդրադառնալով դրանից յուրաքանչյուրին, կարող եք մեկ պատման մեջ անդրադառնալ նշված հարցադրումներին:

1.Փորձեք մտորել թումանյանական հետևյալ ձևակերպման շուրջ.

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

2. Համաձայնեք, ընդդիմացեք կամ փորձեք լրացնել հետևյալ ձևակերպումը.

Դավաճանությունը համարվում է չարիքներից մեծագույնը: Դավաճանում են ընդհանուր գործին, համերաշխությանը, կրոնական, բարոյական, ազգային կամ դասակարգային շահերին: Դավաճանում են վախկոտությունից, շահամոլությունից, եսամոլությունից դրդված, լավագույն դեպքում՝ մոլորված են լինում: Բայց ո՞վ է որոշում՝ ի՞նչն է դավաճանություն. այս հարցը պատասխան չունի, ամեն ինչ որոշում է կոնտեքստը: Որոշիչը հասարակական կամ պետական շահն է. իսկ այն, ինչը վնասում է այդ շահին՝ դավաճանություն է: Այս չափանիշը այնքան հեղհեղուկ և հարաբերական է, որ ի վերջո մնում է միայն վերջին չափանիշը՝ ինքն իրեն չդավաճանելը: Ո՞վ է որոշում դավաճանության եղելությունը, ո՞վ է դավաճանը կամ ի՞նչ է դավաճանությունը:

Այո՛ համաձայն եմ, մարդ պետք է հարգի առաջինը իրեն հեոտ իր որոշումը:

3. Փորձեք բնութագրել Թմկա տիրուհուն. Կարող ենք այս հերոսուհուն լավ կամ վատ կերպարի վորակում տալ:

Թմկա տիրուհի: Թմկա տիրուհին` ոչ այնքան խորը մտածող, ոչ այնքան հավատարիմ և ոչ ուժեղ կին էր: Թմկա տիրուհին ինձ համար թույլ կերպար էր, որը ինքն էլ չէր հասկանում, թե ինչ էր ուզում։ Նա ապակողմնորոշված կին էր, որը վստահորեն դավաճանեց իր ամուսնուն` գիտակցելով, որ դրանից կտուժի նաեւ ամուսնու բանակը եւ ժողովուրդը։ Նա արդեն հասել էր մեծ փատքի, բայց իր ամուսնու սերն ու տված փառքը բավական չէր նրան, նա ավելի մեծ փառք էր ուզում։ Սակայն ի պատասխան իր դավաճանության նա ոչինչ չստացավ։ Ոչ փառք, ոչ սեր։ Այնուհետեւ սկսեց զղջալ, սակայն չէր կարող ոչինչ ետ բերել։ Նա կանգնեց «կոտրած տաշտակի» առջև։

4. Ինչ կասեք դավաճանություն երևույթի մասին:

Ոչմի լավ բան: Իմ համար դա աներելի է, համենայնդեպս ես չեմ ներում դավաճանությունը:

5. Ռիչարդ Բախը նման փիլիսոփայական ձևակերպում ուներ. Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել: Ինչ կասեք սրա մասին:

«Ոչ մեկը մեզ չի պատկանում, քանի որ չի պատկանում, չի էլ կարող դավաճանել»: Մի՞թե այդպես է: Մենք ոչ ոքի չենք պատկանո՞ւմ: Կարծում եմ` մենք ինչ-որ չափով պատկանում ենք մեր ծնողներին, ընկերներին… բայց հիմա չեմ ուզում երկար-բարակ փիլիսոփայել, թե ինչու և ինչպես ենք մենք ինչ-որ մեկին պատկանում, հիմա ուզում եմ ասել, որ դավաճանությունը կախված չի ինչ-որ մեկին պատկանելուց: Դու կարող ես դավաճանել, միևնույն ժամանակ նրան պատկանելով: Օրինակ Թմկա տիրուհին ինչ-որ չափով պատկանում էր Թաթուլին (պատկանում էր, որովհետև նրա կինն էր), բայց կարողացավ դավաճանել, կարողացավ նրան փոխել ինչ-որ երևակայելի «հարստությունների ու գանձերի» հետ:

6. Ինչու՞ Ալմաստը չարեց վերջին քայլը դեպի ցանկալի գահը տանող ճանապարհին: Ինչո՞ւ այդ վերջին քայլը՝ Նադիրին հաճոյանալը, նրան թվաց ավելի մեծ դավաճանություն, քան հայրենիքի և ամուսնու դավաճանությունը: Ավելի պարզ. ի՞նչ է փորձում պահպանել դավաճանը, ինչի՞ն է մնում անդավաճան, երբ դավաճանում է:

Իմ կարծիքով այդ ժամանակ նա արդեն զղջացել էր, իր արած քայլի համար և այդ կերպով փորձում էր որոշ չափով քավել մեղքերը եւ ցույց տալ իր կամային հատկությունները։

7.Զուգահեռներ անցկացրեք Իսահակյանի հերոսուհի Լիլիթի և Թումանյանի վերը նշված պոեմի հերոսուհու միջև:

Իսահակյանի և Թումանյանի այս երկու հերոսները բավականին նման էին միմյանց։ Նրանց եըկուսի գերնպատակն էր հասնել անսահման փառքի։ Սակայն կան մի քանի տարբերություններ։ Լիլիթն ըմդհանրապես ուշադրություն չէր դարձնում Ադամին, իսկ Թմկա տիրուհին ոգեշնչում էր իր ամուսնուն։ Լիլիթը չզղջաց իր կատարած քայլի համար, իսկ Թմկա տիրուհին զղջաց։

8.Փորձեք խոսել Նադիր շահի և Թաթուլի կերպարների մասին:

Թաթուլն ինձ համար քաջ եւ հավատարիմ կերպար էր։ Այն կերպարներից ում կարող ենք համարել ազգային հավաքական կերպար։ Նադիրն ավելի հնարամիտ էր, և փորձում էր իր հաղթանակներին հասնել, ոչ թե քաջության և ուժի, այլ հնարամտության և նենգության շնորհիվ։

9.Փորձեք խոսել ընդհանրապես դավաճանություն երևույթի մասին՝ մեզանում, մեր առօրյայում:

Դավաճանություն։ Միակ բանն է այս աշխարհում, որը ներելի չէ, համենայնդեպս իմ համար։ Մարդիկ շատ են սխալվում և դավաճանում։ Դավաճանությունն ունի երեք տեսակ, ամուսինների, քեզ մոտիկ և շատ թանկ մարդու, կամել երկրի դավաճանությունը։ Իմ համար դա ներելի չէ։ Դավաճանությունից հետո շատերը հեռվանում են, իրարից բաժանվում և այլն։ Եվ վերջի վերջո դու կորցնում ես նրա վստահությունը, սերն ու հարգանքը, իսկ դա շատ ցավալի զգացողություն է, և քո և դիմացինի համար։ Ցավալի է, երբ դու վստահում, սիրում և հարգում ես մի մարդու, իսկ վերջում պարզվում է, որ նա այդ ամենին արժանի չէր։ Ես երբեք չեմ հասկացել ամուսինների դավաճանությունը, հատկապես տղամարդկանց: Նրանք դավաճանում են նրան՝ ով իր համար տանը ապահովում է ուտելիքներով, պահում է տան մաքրությունը, տիրություն է անում նրանց երեխաներին, ամեն ինչ անում է, իսկ ամուսինը դավաճանում է: Չեմ հասկանում, նման տղամադիք ինքնասիրություն չունե՞ն, չէ որ հենց նրանք են ընտրել այդ կնոջը, նրանք են գնացել և ձեռքը խնդրել: Եվ վերջի վերջո կինն է տուժվում: