Ենթակայի արտահայտությունը

Ենթակա, նախադասության երկու գլխավոր անդամներից մեկն է։ Ենթական ցույց է տալիս, թե ով կամինչն է կատարում  գործողությունը։ Ենթական նախադասության այն անդամն է, որին ստորոգումովվերագրվում է որևէ հատկանիշ։ Հայերենում ենթական դրվում է ուղղական հոլովով։ Ենթականպատասխանում է ո՞վ, ովքե՞րինչինչեր  հարցերին։ Հայերենում ենթական արտահայտվում է՝
գոյականով
ածականով
թվականով
դերանունով
դերբայով:

Կազմել երեքական նախադասություն որտեղ ենթական արտահայտված լինիգոյականով,ածականով,թվականով,դերանունով և դերբայով:

Գոյական

Սեղանը կոտրվեց:

Դասը սկսվեց:

լույսը անջատվեծ:

Ածական

Ուժեղը հաղթում է:

Նրանց մեջ ամենապայծառը քույրս էր:

Բարին փրկում է աշխարհ:

Թվական

տասնվեցը չորսի քառակուսին է:

մեզնից առաջինը հասավ:

Դերանուն

Բոլորս գնացինք տուն:

Յուրաքանչյուր ոգ գեղեցիկ է իր տեսակով:

նրանք սիրում են զբոսնել:

Դերբայ

Երգողը քույրս էր:

Աղմկողը ընկերս էր:

Նկարելը իմ տարերքն է:

Կոմիտասյան օրեր

Սովորողների հետ «Անլռելի զանգակատուն» պոեմից ընթերցումներ:
Դրվագ Կոմիտասի կյանքից:
Հուշեր Կոմիտասի մասին
Կոմիտասըբանաստեղծ:
Կոմիտասը և Թումանյանը:
Կոմիտաս և Փանոս Թերլեմեզյան
Կոմիտասի ձայնըերգերի ունկնդրում:

Ադրիանապոլսի պայմանագիր

Ադրիանապոլսի պայմանագիր, կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո։
Պայմանագրի համաձայն ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով, ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը, արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին Օսմանյան Թուրքիային

Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայիհյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայիփաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք, ճանաչեց Հունաստանի, Մոլդավիայի, Վալախիայի ու Սերբիայի ինքնավարությունը։

Հ. Լազարյանի, Հ. Արղությանի ծրագիրը և Մ. Սարաֆյանի ծրագրը

Հովսեփ Արղությանի և Հովհաննես Լազարյանի ծրագրի համաձայ , Հայաստանում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն: Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր Էջմիածինում: Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին: Սահմանվում էին Հայաստանի դրոշը, զինանշանը, շքանշանները և այլն: Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:

Մ. Սարաֆյանի ծրագրի համաձայն, Հայաստանն ազատագրելուց հետո պետք է ստեղծվեր հայկական պետություն, և Արցախի մելիքներից մեկը դառնար Հայաստանի թագավոր:

Մովսես Սարաֆյանը առաջարկում էր նաև պատերազմի ավարտից հետո կնքվելիք հաշտության պայմանագրի մեջ մտցնել հատուկ կետ: Դրա համաձայն, Հայաստանը կհամարվեր Ռուսական կայսրության հովանավորության տակ գտնվող երկիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանն իրավունք ունենար օգնելու:

Tea

What is most popular drink in the world?
How do we make tea?
What chemicals does tea contain?
Were does the tea plant grow best?
How many types  of tea do you know?
How may kilos of tea can a plucker harvest every day ?
How is green tea processed?
How is black tea processed?
How many forms of tea can we by?
When did people begin drinking tea?
Tea is one of the most popular drinks in the world. You make it by pouring hot water over the dried leaves of a tea plant. For centuries people believed that teas could cure illnesses, they used it as medicine. Today scientists know that tea contains chemicals that prevent cells from dying. Most teas have caffeine in them, a substance that makes you feel more active. Some people have problems drinking tea because it can cause sleeplessness.

Tea plant

The tea plant grows best in tropical and temperate places where rain falls throughout the year. Tea can be grown from sea level to about 2,000 metres, but the best quality grows in higher regions.

Tea comes from the leaves and buds of tea plants. Wild plants can be up to 9 metres high but on tea plantations they are cut back to a bush of about a metre in height so that workers can pluck the leaves easily. The plant produces pointed, leathery dark leaves, small white flowers and seeds that look like hazelnuts. It takes a plant three to five years before is ready for plucking.

A plucker can harvest about 20kg of tea a day. On large tea plantations the leaves are harvested by machines, but the quality of tea is higher when the leaves are hand-plucked.

Types of tea

The most common types of tea are black and green tea. They come from the same plant but are processed differently.

Workers take the leaves and spread them out on shelves where they can dry. Next, they are rolled and broken into pieces and put into a room where they absorb oxygen. Chemical reactions change the taste and character of the tea. Finally, the leaves are dried with hot air until they turn brownish-black. Most black tea comes from Sri Lanka, Indonesia and eastern Africa.

To make green tea, workers put the freshly picked leaves into a steamer, which keeps them green. Then they are crushed and dried in ovens. Japan is the biggest producers of green tea.

Tea can be bought in many forms – leaves, powder or tea bags. Some of them are added with flavours, like vanilla, orange or lemon. Although most people drink their tea hot, many enjoy iced tea, especially during the summer months.

Black tea is brewed by pouring water over a teaspoon of tea. The tea should soak for three to five minutes before you drink it. Green tea should be left in water longer. Instead of putting tea leaves into a pot people often put tea bags into a cup.

History

People first drank tea in China about 5000 years ago. Originally it was used as a medicine, then as a daily drink. It spread to Japan in the 3rd century A.D. Dutch and Portuguese traders brought tea from eastern Asia to Europe in the 1600s.

In 1657 the beverage was sold for the first time in coffee houses in Great Britain. When the English started a tradition of tea drinking in the afternoon it became England’s national drink. In the 17th and 18th centuries tea spread to British colonies overseas.

In 1767 Great Britain placed a tax on tea imported by American colonists. During the Boston Tea Party of 1773 they were so angry that they threw a ship full of British tea into the harbour to protest British rule. Two years later the American Revolutionary War started.

Today about 3.3 million tons of tea are produced. India, with its famous tea growing regions like Darjeeling and Assam, and China produce about half of the world’s tea. It also grows in many other parts of Asia, especially in Sri Lanka and Indonesia. In the course of time growing tea has spread to countries in Eastern Europe, Africa and South America.

Գործնական աշխատանք

Պարզ համառոտ և պարզ ընդարձակ նախադասություններնախադասության գլխավոր անդամներ

Նախադասության մեջ թող միայն ամենակարևոր տեղեկություն հաղորդող բառերը:

1. Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր:

3. Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները:

5. Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:

7. Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծերալևոր մարդիկ:

9. Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:

Անվանիր նախնական և վերջնական նախադասությունները:

 

Ինչպիսիումորինչըինչովինչիցինչքանինչպեսերբորտեղուրինչու հարցերին պատասխանողլրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին:

1. Կատուն բռնում է:Սև կատուն բռնում է փոքր մկակը:

3. Քամին փչեցՈւժեղ քամին փչեց տարավ բոլոր տերևները:

5. Դելֆինները լողում էինԳեղեցիկ դելֆիները լողում էին լողավազանում:

7. Արահետը ձգվել էրՆեղ արահետները տանում էին դեպի ձորերը:

9. Գետերը քանդում ենՎարար գետերը քանդում էին քարերը:

Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

 Նախնական նախադասությունները համառոտ էին վերջնական նախադասությունները ընդարձակ:

Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները:

1. Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

2. Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

4. Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

6. Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

8. Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

 

Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ:

1. Մի տան պատուհանից ճրագի սպիտակ —- (երևալ):

2. Գարնան արևոտ —— ինձ (հիշեցնել), որ մայիսն է:

3. —— (հալածելմառախուղի թանձր քուլաները:

4. Ճապոնիայում (թողարկվելծայրին փոքրիկ լամպ ունեցող ——:

5. —— բաց ակվարիումից դանդաղ (լողալդեպի ազատություն:

Քամինօրերդելֆիններշողգրիչներ

Գտիր համաձայնության սխալները:

• Մի մասը լռում են:

• Երեմն ընկերոջ հետ գնացին:

• Ընդունվում է պատվերներ:

• Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն:

• Պահանջվում է վարորդներ:

 

Ընդգծիր ենթականերըգտիր ենթակայի կետադրության սկզբունքները՝ վերլուծելով օրինակները:

• Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում:

• Արևը և լուսինը մի քանի ամիս հորիզոնում չէին երևում:

• Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևում և խավարի մեջ էր պահում երկիրը:

• Արևը մի քանի ամիս հորիզոնում չէր երևումև բևեռային գիշերներ էին լինում:

Հետևություն արա:

 

Ընդգծիր ենթականերըըստ անհրաժեշտության կետադրիր:

• Լճում ձկների տեսակները շատացել են և կերի պակաս է նկատվում:

• Մեր Երկրին ինչոր Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել:

• Չղջիկը շատ նուրբ լսողություն ունի:

• Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:

• Ժամանակին հսկաներ են ապրել և այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

• Դու քաջ ես ու անձնվեր և կարդարացնես մեր հույսերը:

• Մեղուներն ու ճանճերը այդ քիմիական միացությունից չափազանց ագրեսիվ են դառնում:

• Աշունը շուկան լցրել է մրգերով և անտառները գույներով:

• Նավի հսկա սուր քիթը ճեղքում էր ջուրը և առաջ սլանում:

• Վագրը ծառի ետևից մռնչաց և անտառը սարսափեց:

Դավիթ Բեկ

1720-ական թվականներին հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722 թվականին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722 թվականին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722 թվականի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ վրաստանից Դավիթ-Բեկը ուղարկվում է Սյունիք։

Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725 թվականի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։Համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727 թվականին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728 թվականի գարնանը թուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար Սպարապետը։

Փոքրիկ սիրտս ում նվիրեմ: Նադեր Էբրահիմի

Ես  մի  փոքրիկ  սիրտ  ունեմ:  Շատ  փոքրիկ,  շա՜տ-շա՜տ  փոքրիկ:

–  Մարդու  սիրտը  չպետք  է  դատարկ  մնա,  –  ասում  է  տատիկը,  –  եթե  դատարկ  մնա,  դատարկ  ծաղկամանի  նման  տգեղ  կլինի  և   մարդուն  ցավ  կպատճառի:
Ահա,  հենց  այդ  պատճառով  էլ  երկար  ժամանակ  է՝  մտածում  եմ՝  այս  փոքրիկ  սիրտը  ո՞ւմ  նվիրեմ:  Այսինքն՝  ո՞ւմ  պետք  է  սրտիս  մեջ  տեղավորեմ,  որ  բոլորից  լավը  լինի:  Ճիշտն  ասած՝  ախր,  չգիտեմ՝  ինչպես  ասեմ…Սիրտս  ուզում  է՝  այս  ամբողջ-ամբողջ,  փոքրիկ-փոքրիկ  սիրտս՝  մի  փոքրիկ,  սիրուն  տնակի  պես,  մի  այնպիսի  մեկին  նվիրեմ,  որին  շա՜տ-շա՜տ  եմ  սիրում…կամ…չգիտեմ…մեկին,  որ  շատ  լավն  է:  Մեկին,  որ  իսկապես  արժանի  է  իմ  շատ  փոքրիկ  և   մաքուր  սրտի  մեջ  տնակ  ունենալու:  Ճիշտ  եմ  ասում,  չէ՞։
–  Սիրտը  հյուրանոց  չէ,  որ  մարդիկ  գան,  մի  երկու-երեք  ժամ  կամ  մի  երկու-երեք  օր  այնտեղ  մնան  ու  հետո  գնան,  –  ասում  է  հայրիկը,  –  սիրտը  ճնճղուկի  բույն  չէ,  որ  գարնանը  շինվի,  իսկ  աշնանը  քամին  այն  իր  հետ  քշի  ու  տանի…
ճիշտն  ասած՝  չգիտեմ՝  ինչ  է  սիրտը,  բայց  գիտեմ,  որ  տեղ  է  շա՜տ-շա՜տ  լավ  մարդկանց  և   մշտապես…
Դե…Երկար  մտածելուց  հետո  վճռեցի՝  սիրտս  նվիրեմ  մայրիկիս,  ամբողջ  սիրտս,  ամբողջը  նվիրեմ  մայրիկիս  և   կատարեցի  այդ  բանը…
Բայց,  ո՜վ  զարմանք,  երբ  նայեցի  սրտիս,  չնայած  մայրիկս  հանգիստ  տեղավորվել  էր  նրա  մեջ  և   իրեն  էլ  շատ  լավ  էր  զգում,  այդուհանդերձ  նկատեցի,  որ  կեսը  դեռևս  դատարկ  էր  մնացել…
Դե,  իհարկե,  հենց  սկզբից  ես  պիտի  գլխի  ընկնեի  ու  սիրտս  երկուսին  նվիրեի՝  հայրիկիս  ու  մայրիկիս:  Այդպես  էլ  վարվեցի:
Հետո,  հետո  գիտե՞ք՝  ի՞նչ  եղավ:  Այո,  իհարկե,  նայեցի  ու  տեսա՝  սրտիս  մի  մասում  դեռևս  դատարկ  տեղ  է  մնացել…
Անմիջապես  վճռեցի  սրտիս  դատարկ  մնացած  անկյունը  նվիրել  մի  քանի  հոգու:  Մի  քանի  հոգու,  ում  շատ  եմ  սիրում:
Մեծ  եղբորս,  փոքրիկ  քրոջս,  պապիկին,  տատիկին,  իմ  բարի  քեռուն  և   ուրախ  բնավորությամբ  հորեղբորս  էլ  տեղավորեցի  սրտիս  մեջ:
Մտածեցի՝  հիմա  արդեն  սրտիս  մեջ  կարգին  խճողում  է…այսքան  մարդ  մի՞թե  հնարավոր  է  այսքան  փոքրիկ  սրտում  տեղավորել:
Բայց  երբ  նայեցի  սրտիս,  Աստված  իմ,  Աստված  իմ,  գիտե՞ք՝  ինչ  տեսա:
Տեսա,  որ  այս  բոլոր  մարդիկ  տեղավորվել  են  սրտիս  ճիշտ  կես  մասի  մեջ,  ճիշտ  կեսի,  թեև   հանգիստ  նստել,  ասում,  խոսում  ու  ծիծաղում  էին,  և   ոչ  մեկը  չէր  բողոքում  տեղի  նեղվածքից:
Դե…հետո  հերթը…Այո,  ճիշտ  է,  սրտիս  մնացածը,  այսինքն՝  դատարկ  մնացած  կեսը  ուրախությամբ  ու  գոհունակությամբ  նվիրեցի  այն  բոլոր  լավ  մարդկանց,  ովքեր  ապրում  են  մեր  թաղում,  և   բոլոր  այն  լավ  բարեկամներին,  որ  ունեմ,  և   բոլոր  ընկերներիս  և   բոլոր  այն  ուսուցիչներին,  ովքեր  սիրում  են  երեխաներին…
Եվ  գիտե՞ք,  թե  ինչ  եղավ…
Աստված  իմ,  այսքան  փոքրիկ  սիրտը  ինչպե՞ս  կարող  է  այսքա՛ն  մեծ  լինել:
Ճիշտն  ասած,  խոսքը  մեր  մեջ,  հայրս  մի  հորեղբայր  ունի:  Հայրիկիս  այս  հորեղբայրը  շա՜տ,  շա՜տ,  շա՜տ  փող  ունի:  Ես  երբ  տեսա՝  բոլոր  լավ  մարդիկ  տեղավորվում  են  սրտիս  մեջ,  աշխատեցի  հայրիկիս  այս  հորեղբորն  էլ  տանեմ  սրտիս  մեջ  և   մի  անկյուն  էլ  նրան  հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ  արեցի,  չտեղավորվեց…շատ  խղճացի…բայց  ի՞նչ  անեմ,  չտեղավորվեց,  էլի,  իմ  մեղքը  հո  չի,  իր  մեղքն  է:  Այսինքն՝  ճիշտն  ասած,  երբ  ինքն  էլ  դժվարությամբ,  մի  կերպ  տեղավորվում  էր  սրտիս  մեջ,  փողերի  հսկա  սնդուկը  դուրս  էր  մնում,  նա  էլ  հևիհև  դուրս  էր  վազում  սրտիցս,  որպեսզի  վերցնի  իր  սնդուկը…
Այո…կամաց–կամաց  հասկանում  էի,  թե  մի  փոքրիկ-փոքրիկ  սիրտ  որքա՜ն  կարող  է  մեծ  լինել:  Մի  գիշեր,  երբ  հիշեցի  այն  մեծ  պատերազմի  ծանր  օրերն  ու  գիշերները,  միանգամից  վեր  թռա  ու  ճչացի.  «Սրտիս  մնացած  մասը  կնվիրեմ  բոլոր  նրանց,  ովքեր  կռվեցին  և   կեղտոտ  թշնամուն  մեր  հողից,  մեր  երկրից  ու  մեր  տնից  դուրս  վռնդեցին…»:
…Հիմա  այլևս  իմ  սիրտը  նմանվել  էր  մի  մեծ  քաղաքի,  դպրոց  ուներ,  հիվանդանոց  ուներ,  զորանոց  ուներ,  փողոց,  թաղ,  պողոտա  ուներ  և   դարձյալ  մի  աշխարհի  չափ  դատարկ  տեղ  ուներ…
Ինքս  ինձ  ասացի.  «Այլևս  բավական  է  ընտրություն  անել,  իմ  սիրտը  պատկանում  է  աշխարհի  բոլոր-բոլոր  լավ  մարդկանց՝  աշխարհի  այս  ծայրից  մինչև   մյուս  ծայրը…»:
Դուք  ինքներդ  տեսնում  եք՝  հիմա  միայն  մի  շա՜տ-շա՜տ  փոքրիկ  անկյուն  է  դատարկ  մնացել  սրտիս  մեջ:  Գիտեք՝  այդ  տեղը  ում  համար  եմ  թողել,  այո,  ճիշտ  է,  բոլոր  վատ  մարդկանց,  միայն՝  մի  պայմանով,  որ  հրաժարվեն  վատ  լինելուց  և   վատ  արարքներ  կատարելուց.  երեխաներին  չնեղացնեն,  ծովը  չկեղտոտեն,  կենդանիներին  չսպանեն  և   ոչ  մեկի  նկատմամբ  բռնություն  չգործադրեն…
Վատ  մարդիկ  էլ,  եթե  լավանան,  իրավունք  ունեն,  չէ՞,  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տնակ  ունենալու.  ..չէ՞։
Կարծում  եմ՝  եթե  վատ  մարդիկ  բարիանան  ու  գան,  դարձյալ  իմ  սրտի  մեջ  մի  փոքրիկ  տեղ  կմնա…գուցե  անտառների  համար,  սարերի,  ձկների,  եղնիկների,  փղերի…և   շատ  ուրիշ  բաների  համար…
Իսկապես,  զարմանալի  է,  հայտնի  չէ՝  սա  սի՞րտ  է,  թե՞  ծով:  Այսքան  փոքրիկ  սիրտն,  ախր,  ինչպե՞ս  է,  որ  երբեք  չի  լցվում:
Դե  լավ,  դա  ինձ  չի  վերաբերում:
Երբ  մեծանամ,  գուցե  հասկանամ,  թե  ինչու  է  այդպես,  սակայն  հիմա,  մինչև   այն  պահը,  երբ  դեռ  սրտիս  մեջ  տեղ  կա,  պետք  է  այդ  տեղը  նվիրեմ  լավ  ու  բարի  մարդկանց։
Սիրտը  հենց  դրա  համար  է,  ճիշտ  չէ՞։

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները.

ա) Մեկնաբանե՛ք հետևյալ մտքերը․
Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Երբ հայրիկիս հորեղբայրը դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեև հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, և ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին և կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…
 

բ) Ո՞ր մտքերն են արտահայտում  ստեղծագործության գաղափարը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

  • Սրտում կարող են տեղավորվել բոլոր մարդիկ։
  • Սիրտը տեղավորում է բոլոր բարի մարդկանց։
  • Հարուստ մարդիկ սրտում տեղ չունեն։
  • Սիրտը կարող ե տեղավորել նաև վատ մարդկանց։
  • Սրտում կարող է իշխել միայն սերը։
  • Ստեղծագործության հիմքում ընկած էր սերը և սիրո դրսևորումը:Ստեղծագործության մեջ արդեն իսկ նշվում է, որ մարդու սրտում կարող է իշխել միայն սերը:Մարդ սիրում է անշահախնդիր անկախ նրանից մարդ վատն է թե լավը,հարուստ է թե աղքատ: