Տիգրան Բ Արտաշես Ա արքայի թոռն էր, Տիրանի (Տիգրան Ա-ի) գահաժառանգ որդին։ Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ․թ․ա․ 95թ-ին թագադրվել է աղձնիքի սրբավայրերից մեկում։(հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը) Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն զիջել է <<յոթանասուն հովիտներ>> կոչված տարածքը, որը գտնվել է Մեծ Հյքի հարավ-արևելքում։Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը։ Մ․թ․ա․ 94թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը Միհրդատ Դ Եվպատորի հետ։ Պոնտոսի արքա՝ Միհրդատ Դ Եվպատորն իր դուստր Կլեոպատրային կնության է տալիս Տիգրանին։ Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:Սակայն Պարթևստանի հետ Հռոմի դաշնակցությունը հարկադրել է Տիգրան Բ-ին դադարեցնել առճակատումը: Թիկունքը հյուսիսից ապահովելու համար մ. թ. ա. 91–86 թթ-ին Տիգրանն իրեն է ենթարկել Վիրքն ու Աղվանքը և նախապատրաստվել Պարթևստանի դեմ պատերազմի:
Մ. թ. ա. 87–85 թթ-ին հաղթել է հայ-պարթևական պատերազմում. վերադարձրել է «Յոթանասուն հովիտները», գրավել Ատրպատական-Մարաստանը, հասել մինչև Եկբատան քաղաքը, ապա գրավել Հյուսիսային Միջագետքը, Կորդուքը, Ադիաբենեն, Միգդոնիան, Օսրոյենեն: Մ. թ. ա. 85 թ-ի հայ-պարթևական պայմանագրով Տիգրան Բ-ն Առաջավոր Ասիայում հաստատել է իր գերիշխանությունը. պարթև Արշակունիները նրան են զիջել <<արքայից արքա>> տիտղոսը: Ասորիքի (Սիրիա) հելլենիստական քաղաքների վերնախավը մ. թ. ա. 83 թ-ին մայրաքաղաք Անտիոքում Սելևկյանների արքայական գահը հանձնել է Տիգրանին: Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ:Դաշտային Կիլիկիային, ապա՝ Փյունիկիային:
Տիգրան Բ-ի գերիշխանությունն ընդունել են Հրեաստանը և մի քանի այլ երկրներ:Տիգրան Մեծն ապաստան է տվել Միհրդատ Եվպատորին, նպատակ ունենալով հռոմեացիներից ազատագրել Պոնտոսի թագավորությունը։ Մ. թ. ա. 69 թ-ի գարնանն սկսված հայ-հռոմեական պատերազմում հոկտեմբերի 6-ին Տիգրանակերտի ճակատամարտում կրած պարտությունից հետո Տիգրան Բ-ն կազմակերպում է համաժողովրդական դիմադրություն և մ. թ. ա. 68 թ-ի սեպտեմբերի 22-ին Արածանիի ճակատամարտում ծանր պարտության է մատնում Լուկուլլոսի բանակին: Այդ հաղթանակի շնորհիվ Տիգրան Բ-ն խափանել է Արտաշատը գրավելու և Հայաստանը նվաճելու Հռոմի ծրագրերը, իսկ մ. թ. ա. 67 թ-ի գարնանը Հայաստանից վտարել է հռոմեացիներին:Ք․ա 50-70-ական թվականներին Տիգրան Մեծն զբաղվել է շինարարությամբ։ Հիմնադրել է քաղաքներ, խթանել է երկրագործության, առևտրի և արհեստների զարգացմանը։ Տիգրանակերտի, որի ապարանքների, փողոցների, այգիների, հրապարակների, պարտեզների, թատրոնների, շուրջ 25մ բարձրությամբ ամրակուռ պարիսպների մասին վկայում են հռոմեացի պատմագիրներ՝ Պլուտարքոսը, Ապպիանոսը և ուրիշներ։ Բարեկարգվեցին ճանապարհներն ու առևտրական մայրուղիները, կառուցվեց Արտաշատ-Տիգրանակերտ <<Արքունի Պողոտան>>։
Գահը ժառանգել է որդին՝ Արտավազդ Բ-ն:Մեզ են հասել Տիգրան Բ-ի պատկերով և տիտղոսների հիշատակությամբ բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատվել են Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դամասկոս): Տիգրան Մեծի անունով Երևանում կոչվել է պողոտա, հուշարձանը տեղադրվել է ՀՀ նախագահի նստավայրում:Տիգրան Մեծի կերպարին անդրադարձել են բազմաթիվ գրողներ (Ղևոնդ Ալիշան, Պետրոս Դուրյան, Վալերի Բրյուսով, Ալեքսանդր Ամֆիտեատրով, Խաչիկ Դաշտենց, Հայկ Խաչատրյան, Պերճ Զեյթունցյան և ուրիշներ) և կոմպոզիտորներ (Ալեսսանդրո և Դոմենիկո Սկարլատտիներ, Ջակոմո Պուչչինի, Քրիստոֆ Գեորգ Գլյուկ, Գեորգ Հենդել և ուրիշներ):