Հարի  Բրաունի նամակը դստերը

Ես ավելին քան համաձայն եմ այս խոսքերի հետ «Ոչ ոք պարտավոր չէ ինչ—որ բան անել քեզ համար»  պետք չէ ոչ մի բան ոչ ոքից սպասել։ Ինձ համար դա դարձել է կյանքի կարգախոսը, որովհետև ինչքան սպասում ես այդքան ավելի ես հիասթափվում մարդկանցից։ Սպասում ես որ հեսա մի լավ բան կլինի, բայց չէ, չի լինում, ինչը որ սպասում էիր համառորեն և հավատում էիր դրա կատարմանը, վերջը չի կատարվում, և դու ինքնաբերաբար հիասթափվում ես, հիասթափվում ես շրջապատից, ընկերներից բոլորից ով քո սպասելիքները չարդարացրեց, և այդ մարդը մեղավոր չէ, դա միայն ու միայն քո մեղքն է, որ հավատացիր ու սպասեցիր։ Ինձ շատ դուր եկավ նամակը, այո նամակը չի կարող կրել որպես զարդ կամ հագնել հագուստի փոխարեն, բայց այդ նամակով նա կարող է չվախենալ և չհիասթափվել կյանքի սպասելիքներից։ Մարդիկ հաճախ են ցավ պատճառում դիմացիններին, պետք է սովորել այդ ապրելակերպի։ Նամակում մենակ սպասելիքների մասին չէր խոսքը, բայց ես նախընտրեցի խոսել հենց այս թեմայի վերաբերյալ քանի որ ավելի հարազատ էր թեման քան մնացածը։

Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
  2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
  3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
  4. Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
  5. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայսատանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»

Հայաստանի հանրապետությունը լեռնային երկիր է, հետևաբար երկրի տարածքի ավելի քան 80%-ը լեռնային է: Հանրապետության աշխարհագրական դիրքի առանձնհատկություններից մեկը այն է, որ ծովերից և օվկիանոսներից բավականին հեռու է, որը ոչ միայն բացասական ազդեցություն է թողնում կլիմայի վրա, այլև հնարավորություն չի տալիս զարգացնելու ծովային առևտուրը:

Մեր երկրի ընդերքը հարուստ է մի քանի մետաղներով՝ անագով, պղնձով, մոլիբդենով, ցինկով և այլն:

Մեր երկրի առավելություններից մեկն էլ այն է, որ մեր հանքերը որոշակի եկամուտ են տալիս և նպաստում զարգացմանը: Երկիրը լեռնային է և գետերը ունեն էներգետիկ նշանակություն,դա նույնպես դրական գործոն է էներգետիկայի տեսակետից:

ՀՀ-ում բնօգտագործումը մեծ մաշտաբների է հասել ու դա իր վատ հետևանքներն է թողնում բնության վրա: Հանքերի անխնական շահագործումը մեր երկրի նման փոքր տարածք ունեցող երկրի համար ուղակի աղետ է:

Բոլոր գետերի վրա անխղճորեն ՀԵԿ-եր կառուցելը էկոհամակարգերը վերացնում է: Իսկ անտառահատումները հասել են ահռելի չափերի:

Սևանա լճի խնդիրը, որը բնօգտագործման տիպիկ օրինակ է, ու ինչքան էլ, փորձում են լճի մակարդակը բարձրացնել, բայց միևնույնն է, դա նախկին Սևանը չի դարձնի։ Կենդանական աշխարհը վերանում է, ջրիմուռները դարձել են կապտականաչ:

ՀՀ բնական ռեսուրսները կարող էին օգտակար լինել երկրի զարգացմանը, սակայն դա այդքան էլ մեծ մաշտաբների չի հասնում, քանի, որ հանքերը ամբողջությամբ պատկանում են այլ երկրներին:Ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք անտառների, գետերի, լճերի, ջրամբարների մաքրությանը:

Առաջնային հուզող խնդիրներից է աղբի թափոնի զանազանումը, որով կարելի է ստանալ էլեկտրաէներգիա, ինչպես նաև այլ օգտագործող ապրանքներ, ինչպես զարգացած երկրներում