Ժամային գոտի

Ժամային գոտին երկրի տարածքի մի մաս է, որի վրա համապատասխան որոշ օրենքի հետ գործում է գոտային ժամանակը։

Ժամային գոտին Երկրի մակերևույթի վրայի 15° լայնության մի պայմանական շերտ է: Ժամային գոտի հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև ամսաթվիհամընկնումը` այդ դեպքում UTC-10 և UTC+14 ժամային գոտիները պետք է հաշվել որպես տարբեր, թեև դրանց մեջ գործում է օրվա միևնույն ժամանակը։

Ժամային գոտիների ձևավորումը կապված է, մի կողմից, իր առանցքի շուրջ Երկրի պտույտը հաշվի առնելու համար, իսկ մյուս կողմից` որոշելու համար մոտավորապես միևնույն տեղական ժամանակով տարածքները այնպես, որ ժամային գոտիների ժամանակի տարբերությունները պատիկ լինեն մեկ ժամին։ Արդյունքում որոշված է եղել, որ պետք է լինեն թվով 24 ժամային գոտիներ և դրանցից յուրաքանչյուրը պիտի ընդգրկի մոտավորապես 15° լայնությամբ տարածք (± 7,5° համապատասխան միջին միջօրեագծի նկատմամբ)։

Ուշագրավ փաստեր[խմբագրել]

  • Իր տարածքով Չինաստանն ընդամենը մի ժամային գոտի ունեցող ամենամեծ երկիրն է (UTC+08): Չինաստանը նաև ամենաշատ ժամային գոտիներ միավորող երկիրն է. մինչև 1949 թվականը բաժանված է եղել հինգ ժամային գոտիների:
  • Ադմինիստրատիվ սահմանների ամենամեծ ժամային տարբերությունը 3,5 ժամ է և գտնվում է Չինաստանի (UTC+08) ևԱֆղանստանի (UTC+04:30) սահմանին:
  • Ամենաանօգտակար ժամային գոտին (UTC+08:45) գործում է Ավստրալիայի հարավ-արևմուտքում գտնվող 35 000 կմ2 մի փոքրիկ տարածքում, որտեղ ապրում է ընդամենը 200 մարդ:
  • 1942 թ.-ից Իսպանիայում գործում է (UTC+1) ժամային գոտին, որը մտցրել է Ֆրանցիսկո Ֆրանկոյի ֆաշիստականկառավարությունը: Նպատակը եղել է նացիստական Գերմանիայի հետ նույն ժամային գոտում լինելը:

Եղանակ

Եղանակ

1.Ներքնոլորտի ստորին շերտի վիճակը տվյալ վայրում և տվյալպահին
կոչվում է եղանակ

2.Եղանակաստեղծ հիմնական տարիներն են օդի ջերմաստիճանը,ճնշումը և խոնավություն:Դրանք սերտ կապված են. որևէ մեկի փոփոխությունից փոխվում են նաև մյուս տարրերը և եղանակը: Նույն պահին նաև երկրիտարբեր շրջաններում եղանակները տարբեր են և օրվա ընթացքում հաճախ փոփոխվում են:

 

Երկրակեղև

Երկրակեղև,Երկրագնդի արտաքին կարծր քարե թաղանթն է։

Հաստությունը ցամաքատիպ պլատֆորմների սահմաններում 35-45 կմ է, օվկիանոսային պլատֆորմների սահմաններում 5-6 կմ։ Երկրակեղևը ունի եռաշերտ կառուցվածք։ Ստորին շերտը` բազալտային շերտն է, ունի բազալտներին համապատասխանող ֆիզիկական հատկություններ, միջին հաստությունը մայրցամաքային մասում 16-18 կմ է, օվկիանոսայինում` 4-5 կմ է։ Բազալտային շերտը և նրա տակ գտնվող երկրի մանթիան սահմանաբաժանվում են Մոխորովիչիչի մակերևույթով։ Այդ շերտերի վրա մայրցամաքային պլատֆորմների սահմաններում տեղադրված է գրանիտային շերտը` 15-35 կմ հաստությամբ։ Դրանց սահմանաբաժանը կոչվում է Կոնրադի մակերևույթ։ Այն որոշ տեղերում բացակայում է, իսկ առանձին դեպքերում ունի 10-15 կմ հաստություն։

Պինդ վիճակում է գտնվում նաև Երկրի մանթայի վերին հորիզոնը, որը Երկրակեղևի հետ միասին առաջացնում է քարոլորտը` Երկրի մոտ 70-80 կմ հաստությամբ քարային պատյանը։

 

Կյանքը գին չունի առանց…

Կյանքը գին չունի ինձ համար առանց իմ մայրիկի ու  հայրիկի և իմ եղբոր:Եթե մայրիկս չլիներ, ես չէի լինի, մայրիկս իմ մասին հոգ է տանում:Հայրիկս մայրիկիս է պաշտպանում:Իսկ եղբայրս ինձ է պաշտպանում:Եթե ընտանիք չլինի, ապա ում է պետք ապրելը:Առանց ընտանիքի կյանքը գին չունի: