Կորոնավիրոըսյա մտորումներ

Ազատություն, միթե մենք հասկանում էինք այս բառի իմաստը, ո՛չ։ 2019թ. դեկտեմբերի 31֊ին գրանցվեց COVID-19 կոչումով վարակը։ Այն բավականին արագ սկսվեց տարածվել և մինչ օրս տարածվում է։ Կարծում եմ`  բոլորս էլ նայում էինք այս վարակին մեր ժողովրդի ասած՝ մատների արանքով, ես`  նույնպես։ Սոցկայքերում ամեն օր տեղադրում էին հումորներ այդ վարակի վերաբերյալ։ Բայց երբ սկսվեց գրանցվել մահացածների թիվը, մարդիկ սկսեցին ավելի լուրջ վերաբերվել վարակին։ Վարակից մահացել է հիսուներեք հազար մարդ, այդպիսի տվյալներ են կայքերում, և ցավալին այն է որ օրառօր մահացածների թիվը ավելի ու ավելի է շատանում։ Շատ երկրների կառավարությունները հայտարարեցին արտակարգ դրություն, և այն ինչ կատարվում էր խանութներում, ինձ ուղղակի ապշեցնում էր։ Երևի բոլորս էլ տեսել ենք տեսահոլովակներ, որտեղ մարդիկ ծեծկռտուք են սկսում  և իրար ձեռքից խլում զուգարանի թուղթը, շատերը ծիծաղում են նմանատիպ տեսահոլովակների վրա բայց մի՞թե դա ծիծաղելի է: 《Ցավալի է》, սա եմ ես առաջինը մտածում։ Ցավալի է, որ մենք` մարդիկ,  չենք կարողանում նման վիճակում մտածել, որ դիմացինն էլ է մարդ, չէ որ նա էլ ունի հարազատներ։ Մարդիկ ահաբեկված, խուճապի մեջ ուղղակի գնում են ողջ տեսականին մթերային խանութներում
։ Հանդարտվեք, մարդի՛կ, նման վիճակներում պետք է պայքարել միասին։ Պահպանել արտակարգ դրությունը և մնալ մարդ, սա է մեզ հենց հիմա անհրաժեշտ։ Ասում են, թե այն ամենը ինչ լինում է, ունի իր պատճառները, իսկ եթե այս ամենը ինչ կատարվում է հենց հիմա, երկրում, ուղիղ կապի ունի մեզ։ Միգուցե դա նշան է, որ մենք կանգ առնենք, դադարենք ոչնչացնել բնությունը, մտածենք մեր և մեր հարազատների մասին, լինենք բարի։ Մինչ օրս ես չէի գնահատում ազատությունը, չէի գնահատում, որովհետև չէի զգացել նրա բացակայությունը։ Իսկ հիմա`  արտակարգ դրության պայմաններում, պետք է ունենաս շատ լուրջ պատճառ դուրս գալու համար և անպայման լրացնել ձևաթուղթ, լրացնել,  թե ինչի համար ենք դուրս գալիս, ուր ենք գնում, քանի ժամով։ Ես արդեն չեմ պատկերացնումՙ ոնց եմ վերադառնալու իմ առաջվա կյանքին, արթնանալու,  դասի գնալու, ետ վերադառնալու ։ Բայց այս ամենը ինձ տվեց հնարավորություն մտածելու, մտածելու հարազատներիս մասին։ Չէ որ ամեն ինչ կարող է լինել, և այդ օր երբ հայտարարեցին արտակարգ դրություն, դա վերջին օրն էր, երբ ես տեսա ինձ մոտիկ մարդկանց, ընկերներիս, բարեկամներիս, սիրածս մարդուն։ Եվ երբ այս ամենը ավարտվի, առաջին բանը, որ պետք է, բոլորս գրկենք նրանց, ովքեր մեզ համար իսկապես թանկ են։ Գնահատեք այն ամենը, ինչ շրջապատում է ձեզ, ովքեր ձեր կողքին են, և մի մոռացեք` հաճախ ասել, թե ինչքան շատ եք սիրում նրանց… կարոտել եմ բոլորին, ամեն ինչը, անգամ դրսի աղմուկը։

Պարտադրված մեկուսացվածի մեկ օրը

 

Դժվար է անցնում օրս,  երբ տանն եմ մնում`  գիտակցելով,  որ դա շարունակվելու է դեռ մի քանի շաբաթ։ Օրվա ընթացքում զբաղվում եմ այն ամենով,  ինչով զբաղվելու ժամանակ չէի ունենում առաջ։ Որպեսզի ժամանակը անտեղի չոգտագործ եմ, կրկին սկսեցի զբաղվել սպորտով, որը վաղուց թողել էի: Դուրս եմ գալիս մեր տան բակ և վազում եմ առավոտ շուտ: Շատ եմ սիրում կարդալ, և, ցավոք, ոչ միշտ էր ժամանակ լինում կարդալու, իսկ հիմա լիուլի ունեմ դրա ժամանակը և սկսել եմ բավականին շատ գիրք կարդալ: Հիմնականում կարդում եմ արտասահմանյան ժամանակակից գրողներին: Գրքերս շատ տարբեր են, կան պատմվածքներ, կան հոգեբանական գրքեր և այլն: Եվ, բնականաբար, ժամանակ եմ տրամադրում դասերիս։ Չնայած որ այսքան զբաղվում  եմ, մեկ է ավել ժամանակ է մնում, այդ ժամանակ զբաղվում եմ ինքնակրթությամբ: Դիտում եմ ֆիլմեր, որոնք ամիսներ առաջ նախատեսել էի: Երկար ժամանակ եմ տրամադրում շանս, ժամերով զբաղվում եմ հետը։ 

Հայոց լեզու (առցանց ուսուցում)

    1. Ավելորդ բառերը գրի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:

    1)Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը երևի:

    2)Սրա հիման վրա կլինի հիմքը:

    3)Մի հատ լուրջ հակաճառություն ունեմ:
    4)Դուք (չափազանցացնում) չափազանցնում եք վտանգը:
    5)Խոսքը գնում է նրա իր մասին:

    6)Ի՞նչ բան է հարբուխը:
    7)Ի՞նչ բան են մթնոլորտային ճակատները:
    8)Հաճելի տեսք չի թողնում (չունի):
    9)Հեռախոսը դա շքեղություն չէ:
    10)Դու անպայման մեծ հաջողության կհասնես երևի:

    .2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
    թողած տառերը (նաև կրկնակ)։

    Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի
    վերացված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերրորդ
    դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
    բարդ հյուսվացքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
    ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
    դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
    երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
    հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեծելով որոշակի ռիթմ,
    եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքըթվում է անսկիզբ-անվերջ, իր
    շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով
    սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
    հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության
    գաղափարի արտահայտություն։

Հայոց լեզու (առցանց ուսուցում մարտի 16-20)

1.Խաղողի և հաղարջի ո՞ր մասը կվերցնեք, որ ապուրը համեղ ստացվի:

Աղ

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ բառեր կան հետևյալ նախադասության մեջ. «Գնա հորդ ասա՝ հորդ անձրևից հորթը թրջվեց»:

Գոյական, ածական, գոյական
3. Ունկնդիր, ունկավոր, ունկնախից բառերից ո՞րը «չի լսում»:

Ունկախից
4. Ձար, գզաթ, ստև: Ի՞նչ է կոչվում մարդունը:

Մազ
5. Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կկերտեք:

և
6. Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ,կերոն բառաշարքը հակառակ ուղղությամբ կարդալ որպես նախադասություն:

Նորեկ տղաններին ասա թաս տարա գոմ:
7. Ո՞ր բառն է ավելորդ շարքում՝ տաբատ, քաղաք, դարան, կատակ,պարապ:

Դարան
8. Շուշան, Հասմիկ, Աշխեն, Անթառամ,Նվարդ, Նունուֆար . ու՞մ պարտեզից դուրս կհանեք:

Աշխեն


9.
Ուղղել սխալը. «Հորի այծերից մեկն ընկավ հորանը»;

Խորանի այծերից մեկն ընկավ հորը։
10.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:

Պատանի
11. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչուն:

Միրհավ
12.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

Գյուղ֊յուղ

Հայոց լեզու

2.Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:- Երեք անծանոթ երիտասարդներ ոստիկանների կողմից դուրս բերվեցին սրճարանից:

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:- Նորահայտ մի առեղծված հիմա լուծվում է գիտնականների կողմից:

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:- Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից:

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:- Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխթխկոցից:

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:- Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից:

Դավիթը սանդուղքից թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:- Որբևայրի քույրը Դավիթի կողմից սանդուղքից թափով ցած քաշվեց:

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:- Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունով:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:- Նորեկները ուղեկցորդների կոմից առաջնորդվեցին դեպի վերնատուն:

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:- Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից:

Իմ Թումանյանը

Հովհաննես Թումանյան, մի մեծ բանաստեղծ հայ ժողովրդի համար։ Բոլորը նրան ճանաչում են որպես՝ բանաստեղծ, բայց Թումանյանը ունի բավականին շատ՝ պոեմներ, քառյակներ, պատմվածքներ, հեքիաթներ և լիքը այլ բաներ, որոնք կարդալուց հետո, ընկնում ես մտածմունքների մեջ։ Բոլորը ճանաչում են այս հայոց բանաստեղծին, անգամ 5 տարեկան երեխան, որին ես շատ ուրախ եմ, ուրախ եմ որ նման նշանավոր մարդ կարող է երկար ժամանակ մնալ մեզ հետ, թեև ոչ ֆիզիկապես։ Նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը, սա է նկարագրում բանաստեղծին։ Ցավոք, ոչ բոլորը գիտեն նրա ապրուստի մասի, բայց կարող եմ մի բան ասել, որ անիմաստ եմ գտնում երբ մարդիք փորձում են տեղեկություն ստանալ բանաստեղծների մասին ինչ֊որ կայքերից, հատկապես Թումանյանից։ Նրանց մասին միայն ու միայն կարող են ճանաչել իրենց գրված բանաստեղծություններից, պոեմներից և այլ ուրիշ ստեղծագործություններից։ Չէ որ ամեն մի բառը գրված է թե ինչ է նա զգում հոգու խորքում։ Կուզենայ մի բանաստեղծություն մեջ բերել.
Հոգուս հատոր,
Սրտիս կտոր,
Դասիս համար
Դու մի հոգար:
Վստահ եմ որ այս տողերը կարդալուց հետո շարունակեցինք այս փոքր բանաստեղծությունը։ Սա եղել է Թումանյանի ամենա առաջին բանաստեղծությունը, ինչի՞ ես սա ասացի, որովհետև հենց սերն է իր մեջ արդնացրել արվեստը, սերն է ստեղծել մեր հայ հայոց բանաստեղծին՝ Հովհաննես Թումանյանի։   Եվ ինչպես  Տերյանն է նկատել «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»…

«Անուշ» պոեմից հետևյալ բարբառային բառերը դարձնել գրական հայերեն

Օխտը-յոթ, աստղունք-աստղերը, խնդիրք-խնդրանք, սեր-սեր, իգիթ- կտրիճ, էն-այն, հերվան- անցյալ տարում, ուրթ-արոտավայր, չոլեր-վայրի, անբնակ տեղեր, էրեցիր-արեցիր, արին-արյուն, անգյուման-անհույս, անհետ, դագեն-հյուղակ, տնակ, կարենում-կարողանում, մարդի- մարդու, մտիկ-նայել, ավլուկ-ավելուկ, ընչի-ինչու, ուսած-ուսին դրած, դոշ է տալիս- պայքարում է, յարս- սիրելի անձ, յարաբ- արդյոք, ջիգյար- սրտակից մարդ, ազիզ- սիրելի, մերս- մայրս, մին էլ- մեկ էլ, շհու-շվի, յալյա-արոտավայր, մուրազ-իղձ, նպատակ, քուշուշք- քող, շղարշ, գյուլլա-գնդակ, գյուլում-փունջ, կոխ – գոտեմարտ, լեն – լայն, փարդա – վարագույր, մեյդան – հրապարակ, նամարդ – ստոր, խանչալ – դաշույն:

Հովհաննես Թումանյան 《Դառնացած ժողովուրդ》

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Читать «Հովհաննես Թումանյան 《Դառնացած ժողովուրդ》» далее

Ուղիղ և անուղղակի խնդիր

Խնդիրները լինում են ուղիղ և անուղղակի:
Ուղիղ խնդիրը դրվում է բայի ներգործական սեռի պահանջով և ցույց է տալիս այն առարկան, որն ուղղակիորեն իր վրա է կրում ենթակայի կատարած գործողությունը։  Պատասխանում է ու՞մ, ի՞նչ հարցերին: Դրվում է հայցական հոլովով: Այսինքն՝  անձի առման դեպքում նման է տրականին, իրի առման դեպքում՝ ուղղականին:
Օրինակ` Անձրևը ծեծում է պատուհանները: Փոքրերը հարգում են մեծերին:
Ուղիղ խնդիրը դրվում է ներգործական սեռի  բայերի պահանջով:
Ներգործող անուղղակի խնդիրը ցույց է տալիս այն առարկան, որի կատարած գործողությունը իր վրա ուղղակիորեն կրում է ենթական: Այն պայմանավորված է կրավորական սեռով (վ մասնիկով):
Դրվում է բացառական և գործիական հոլովներով:

Օր.՝ Քամուց լուսամուտի փեղկերը զարկվեցին:

Երկինքը ծածկվեց ամպերով:

Նվերը պատրաստվել էր քրոջ կողմից:

Առաջադրանքներ

Հ

Կետերի փոխարեն գրիր ներգործող խնդիր (ո՞ւմ կողմից, ինչի՞ց, ինչո՞վ):

Հանցագործը քննադատվում էր դատավորից:Բնությունը փոխվում է թափոններից :Վայրենիներն ազատ արձակվեցին կապանքներից :Կեսօրին փողոցները փակվել էին վարդ, մանուշակով:Հրատապ լուրը հայտնվեց հեռուստացույցով :

Ուղիղ խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ներգործող խնդիր ունեցող նախադասություններ:

Աղջիկը խոհանոցում համեղ ընթրիք էր պատրաստում:

Երկրաշարժը քանդել է նրա խարխուլ կացարանը:

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին:

Ամպերը պատեցին  երկինքը:

Տանտերը ներս հրավիրեց հյուրերին:

Ներգործող խնդիրով նախադասությունները շրջել՝ դարձնելով ուղիղ խնդիր ունեցող նախադասություններ:

Մառախուղի թանձր քուլաները հալածվում էին քամուց:

Արագ հինգ դիմում լրացվեց Սիմոնի կողմից:

Ամրոցի աշտարակներն ամեն գիշեր լուսավորվում էին նրա կողմից:

Պարսպի ներսը ծածկված էր բերրի պտղածառերով, խաղողի որթերով և ծաղկող թփերով:-

Բարձրահասակ բարդին թեթև օրորվում էր գիշերային մեղմ քամուց:

Հայոց լեզու

1.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմիր նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Պատանյակ, որբուկ, աթոռակ, մարդուկ, որդյակ, մուկիկ, էշուկ, հորթուկ, ծերուկ, կղզյակ, գիրքույկ, գնդիկ, աղավնյակ, թիթեռնիկ, հատորյակ, ձուկնիկ, աղջնակ, առուվակ, դռնակ, հոգյակ, հյուղակ, արտուտիկ, ծովակ:
2. Բառաշարքում առանձնացրու այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:Շարունակիր շարքը:
նվագավար, Կորյուն, կռունկ, զինվոր, Ռազմիկ, ամպրոպ, Ավետիս, Մարտիկ, ձնծաղիկ, Շանթ, երամակ, Ծաղիկ, աղջամուղջ, Նարգիզ, ակն, Գալուստ, Գոհար, զանգակ, Վարդ, Բուրաստան, Գավառ, գրիչ, Համբարձում, այգեստան, գավիթ, Կապան, Արշալույս, Նվեր, հյուսն, քոթոթ, Վարպետ:
3.Ածանցման միջոցով կազմիր որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
մշեցի, իտալացի, հայաստանցի, արցախցի, իսպանացի, բելգիացի, նյույորքցի, էջմիածնեցի, անեցի, մեղրեցի, իրանցի, բյուզանդացի, սյունեցի, նախիջևանցի, տավուշցի,  եգիպտացի, գկումրեցի, ջավախքցի: