Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները

Սեպտեմբերի-28 Հոկտեմբերի-2

Վանի թագավորության հզորացման և տարածաշրջանային տերություն դառնալու գործում կարևոր դեր էին խաղում Իշպուինիի օրոք սկսված և Մենուայի գահակալության ընթացքում շարունակված բարեփոխումները: Իշպուինիի գահակալության առաջին շրջանում անցկացված բարեփոխումները կապված էին միայն նրա անվան հետ, իսկ երկրորդ շրջանում հեղինակակից է հանդես գալիս նրա որդի Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ արձանագրություններից: Եթե գրային բարեփոխումը` տեղական սեպագրի ստեղծումը, տեղի է ունեցել Իշպուինիի կառավարման սկզբնական շրջանում, ապա կրոնական բարեփոխումը` ողջ թագավորության համար միասնական դիցարանի (պանթեոնի) ստեղծումով, կատարվել է նրա գահակալության երկրորդ շրջանում: Դրանով է պայմանավորված, որ դիցարանի արձանագրումը «Խալդյան դարպասի» վրա, որին հետագայում մեր ժողովուրդը կոչեց «Մհերի դուռ», կատարվել է երկուսի անունով: Դիցարանում միավորված էին նախկին Նաիրյան համադաշնության երկրների աստվածությունները. դա, փաստորեն, Ք.ա. IX դարավերջի հարավհայաստանյան դիցարանն էր: Իշպուինիի օրոք սկսվեցին և Մենուայի օրոք շարունակվեցին ռազմական ոլորտի բարեփոխումները: Նախկին դաշնային աշխարհազորը փոխարինվեց արհեստավարժ  (պրոֆեսիոնալ) կանոնավոր բանակով, որը բաժանված էր ըստ զորատեսակների: Կատարվեցիննաև բանակի վերազինում և այլ միջոցառումներ: Դրանց շնորհիվ Իշպուինին արձանագրեց առաջին խոշոր հաջողությունները Ք.ա. 820-ական թթ. վերջինՈւրմիո լճի ավազանի հարավում ընդլայնելով թագավորությունը: Նա թագավորությանը միացրեց Արդինի-Մուսասիր երկիրը, որի համանուն կենտրոնը դարձրեց նաև պետության հոգևոր կենտրոն: Իշպուինին այնուհետև արշավանքներ ձեռնարկեց դեպի Արածանիի ակունքների և Արաքսի վերին հոսանքի շրջանները`բախվելով Էթիունյան համադաշնության ուժերին: Արդյունքում նա Հայկական Պար լեռնաշղթան դարձրեց թագավորության հյուսիսային սահմանը: Այնուհետև նա նվաճեց նաև Կոտուր-Վասպուրականի լեռներից մինչև Արաքս ձգվող տարածքը և Մակվի դաշտում կատարեց ամրաշինական աշխատանքներ: Դրան հաջորդեցին ռազմերթեր դեպի Սյունիք, Արաքսի հովտով դեպի արևելք, ինչպես նաև Ուրմիո լճի ավազանով դեպի հարավ` մինչև Պարսուա երկիրը:

Շտեմարան (1-2-3-4)

2017-2018 Շտեմարան մաս 1

Բաժին մեկ

1.Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում է գրվում է:

1)Ամենաէական,քրիստոնեությոն,ելևէջ,ինչևէ

2)հնէաբան,պատնեշ,չէինք,առէջաթել

3)եղերգ,ափեափ,լուսնէջք,լայնէկրան

4)դողէրոցք,Հրազդանհէկ,չէի,անէ

2.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ե:

1)անեզր,խուռներամ,երբևէ,նախօրե

2)նրբերշիկ,լայնեզր,լուսերես,անէացում

3)բազմերանգ,օրըստօրե,հրեշ,դողէրոցք

4)ինչևիցե,եղերերգ,գեղուղեշ,աներկբա

Читать «Շտեմարան (1-2-3-4)» далее

Հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը

Սեպտեմբերի 22-25

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Սակայն Ք.ա. III հազարամյակով թվագրվում է շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայի որդին է։ Հայը եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։

Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները:Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին։

Հայկական լեռնաշխարհ

Սեպտեմբերի 22-25

Հայկական Լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Այն ունի 1 500 – 1 800 մետր միջին բարձրություն։Բարձր գագաթներ

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։
Երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ) և փոքր (Սիս 3 925 մ)։

Читать «Հայկական լեռնաշխարհ» далее

Սովորում եմ

  • Ի՞նչ եմ հասկանում կրթություն ասելով…

Կրթությունը այսօրվա օրով շատ կարեվորում եմ։ Իմ կարծիքով կրթությունով կարող եսհասնել բավականին բարձր հաջողությունների։ Իհարկ է կան մարդիկ ովքեր կրթությունըթողնելով նույն պես հասել էին հաջողությունների, բայց իմ համար եթե կա հնարավորությունինչի չսովորել։

  • Կիրթ եմ համարում այն մարդուն, որը…

Կիրթ եմ  համարում ոչ միայն այն մարդկանց ովքեր ունեն կրթություն, այլ նաև նրանց ովքերկարողանում են իրենց ցանկացաց վայրերում ճիշտ դրսեվորել։

  • Ես փորձում եմ դառնալ կիրթ մարդ, որովհետև…

Նախորդ հարցում գրեցի թէ ով է իմ համար կիրթ մարդը, և իմ  համար ես համարում եմ ինձկիրթ։

  • Երբեմն ես անում եմ այն, ինչ կիրթ մարդը չպետք է անի…

Կախված է շրջապատից։

  • Ուզում եմ ստանալ այնպիսի կրթություն, որ…

Որով կարող եմ հետագայում հասնել հաջողությունների, և իհարկե այնպիսի կրթություն որըհաճույքով կսովորեմ։

  • Ի՞նչ եմ հասկանում ինքնակրթություն ասելով…

Ինքնակրթություն ունի լայն հասկացողություն, այսինքն մարդ կարող է կրթվել ինքնուրույնտանը և արդյունքում չզիճի դպրոցում ստացած գիտելիքներին, նաև մարդ կարող է կրթվելինքնուրույն բայց այլ ոլորտներում։

  • Ինքնակրթությունը կարևոր է, որովհետև

Ամեն մարդ ունի իր () և դա միայն կարող են () ինքնակրթությամբ։

  • Կրթությունը պետք է լինի շարունակական, որովհետև…

Մարդ ամեն օր կրթվում է, անկախ իրենից։

  • Կրթությունը չի կարող սահմանափակվել դասով, որովհետև…

Որովհէտև դպրոցի կրթությունը միայն անհրաժեշտ է ապագայի բարեկեցիկ կյանքի համար, իսկ ինքնակրթությունը հենց իր համար։

  • Մեդիան օգնում է ինձ սովորել…

Մեր սերնդին կոպիտ ասաված շատ է բախտը բերել հենց սովորելու ոլորտում։ Գրեթե ամենինչը հասանելի է և մատչելի։

  • Ես սովորում եմ, որ…

Հասնեմ նպատակներիս։

Earth

We live on the earth. It is very, very big. There is a lot of water on the earth. It is in rivers, lakes, seas and oceans. There are a lot of forests and fields, hills and mountains on it. The earth is full of wonders. Different animals live on the earth. Different plants grow on it. The earth is beautiful. There are large countries and small countries. There are warm countries and cold countries. There are some countries where there are four seasons in a year and some countries where there are only two. When the sun shines it is day. When the sun does not shine it is night. When it is day in one country it is night in another. You can see the moon and the stars in the sky at night. People live in different countries. They speak different languages.