Այրուձի

Ամսի վեցին մենք ուղևորվեցինք դեպի Այրուձի: Այնտեղ մենք գիշերեցինք մեկ օր: Շա~տ հավես էր: Երբ մենք հասանք տեղ, բոլորս մեր պայուսակները վերցրեցինք և գնացիինք տեղավորվելու տնակներում: Տեղավորվելուց հետո մենք հավաքվեցինք մեկ տեղ և այտեղ երգեցինք պարեցինք և այլ բաներ: Հետո մեզ մոտեցավ ընկեր Գագիկը և առաջարկեց մեզ մի-քիչ խոսել ձիերի մասին, նա ձիարշավարանի տերն է: Շատ հետաքրքիր փաստեր պատմեց մեզ ընկեր Գագիկը, օրինակ, թե որտեղ են եղել առաջին ձիերը և այլ հետաքրքիր տեղեկություններ: Պատմելուց հետո մենք գնացինք մի քիչ հանգստանալու, որպեսզի գիշերը խարույկ վառենք: Երբ արդեն հանգստացանք, ընկեր Գագիկը մեզ համար թամբեց երկու ձի մեկը շականակագույն իսկ մյուսը սև: Ձիերը շա~տ խելացի և բարի էին: Երբ ընկեր Գագիկը բերեց ձիերին բոլորը առանց հերթ գոռում էին, -ես եմ առաջինը վարելու, չէ, ես եմ վարելու. Ընկեր Գագիկը առաջարկեց, որ ընկեր Մարգարիտը, որոշի, թե ով է առաջինը նստելու: Երբ բոլորս արդեն նստել էինք, մեր խարույկն արդեն վառվում էր: Բոլորս հավաքվեցինք խարույկի շուրջ, սկսեցինք երգել: Մի քիչ երգելուց հետո ընկեր Գոհարը բերեց նրբերշիկները, որպեսզի խորովենք: Երբ վերջացրեցինք և երգելը և ուտելը, այդ ժամանակ հարգելի Ստեփանը եկավ:  Մի քանի ժամ խաղացինք մաֆյա հարգելի Ստեփանի հետ, իսկ հետո նոր պարեր սովորեցինք և գնացինք գնելու: Իսկ առավոտյան արթնացանք նախաճաշեցինք, ձիերի հետ խաղացինք, սիրեցինք նրանց և ճանապարհ ընկականք դեպի տուն…