Թմկաբերդի առումը (Հ. Թումանյան)

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Ես եմ

Արդեն 7-ը տարի է ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Մինչ այստեղ գալը սովորել եմ տարբեր դպրոցներում, բայց միայն այստեղ գտա այն մթնոլորտը որը ինձ այդքան անհրաժեշտ էր։ Այս դպրոցը բացի կրթելուց նաև մեզ սովորեցրեց ապրել։ Այս դպրոցի հետ շատ հիշողություններ ունեմ։ Հիշում եմ թե ոնց էի ամեն շաբաթ և կիրակի սպասում թե երբ է գալու աշխատանքային օրը, որպեսզի գնամ դպրոց։ Հենց այս դպրոցում եմ ձեռք բերել այն մարդկանց՝ ովքեր լավ հիշողություններ են թողել։ Ես շատ ճամփորդասեր մարդ եմ, և հենց այս դպրոցը տվեց ինձ  հնարավորությունը ճամփորդելու։ Հիշում եմ, երբ բարձունք էինք հաղթահարում և կեսից  արդեն ուժասպառ էինք եղել, մեզ ուղղորդող դասավանդողը ասաց «Հըլը վեր կացեք, դուք Սեբաստացի եք և իրավունք չունեք հանձնվելու» և այդ խոսքերը իսկապես մեզ ուժ տվեցին։ Հա, այստեղ սովորող երեխաները դեռ մանկուց գիտեն, որ հանձնվել չկա, կա միևան կանգ առնել, հանգստանալ, և շարժվել առաջ։ Սովորեցրել է անել ընտրություն, այստեղ ամեն սովորող ունի ընտրության նհարավորություն, ունի հնարավորություն արտահայտելու իր նկարծիքը, և հիմա թող մեկը կանգնի ու ասի, որ այս դպրոցը չի կրթում, չէ’ , ուղղակի սովորող ինքն է ընտրում, որ առարկան է իրեն հենց իր հետագա մասնագիտության համար անհրաժեշտ և դա է անում։ Սիրում եմ այս դպրոցը իր բոլոր դրական և բացասական կողմերով։ Չգիտեմ ոնց կդասավորվի իմ կյանքը հետագայում, բայց որ այս 7-ը տարին անց էլ է շատ լավ, դա լավ գիտեմ։