Կարդեում ենք Հովհանես Թումանյան

ՄՈՌԱՑՎԱԾ ՍԵՐ

Սիրում էի երբեմըն քեզ…
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։

Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ և հուր՝
Տաք արյունս բորբոքում։

Այժմ՝ որպես վաղուց մեռած
Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ…

Քո անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,
Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։

Բայց զարմանքով երբեմնապես,
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,
Ինչո՞ւ ես քեզ մոռացա…

 

Բոլոր մարդականց ամենամեծ թերությունը այն է, որ նրանք չէն գնահատում իրենց ունեցվածքը: Մարդիկ կորցնելուց հետո են հասկանում թե ով եղել իրեց կյանքում, ովքեր են նրանց երջանկացրել:  Բայց միայն կորցնելուց հետո մարդիկ հասկանում են նրանց արժեքը, և շատերը զղջում են, որ ժամանակին չէն գնահատել նրանց ներկայությունը: Երբ հետ ես նայում, հիշում ես թե ինչ էմոցիաներ ես ունեցել։ Իսկ հիմա միայն հիշվում է, թե ինչքան երջանիկ ես եղել դու: Ինչ էր ես ապրել այդ պահին: Կյանքը անվերջ չէ, չպետք է մոռանալ դրա մասին և պետքե սկսել գնահատել այն ինչ ունես:

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։

Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։

Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

Այս բանաստեղտությունը իմ կարծիքով նրա մասին է, որ ամեն ինչ լավ է լինելու: Սկզբում թումանյանը ասում է <<Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր>> բանաստեղծը ուզում է ասել, որ բարդ տարիներ ենք ունեցել, բայց միևնույն է ապրել ենք չէնք հանձնվել և առաջ ենք գնացել: Նաև պահ կար որտեղ ուզում էր ասել, որ հայ ժողովուրդը տանում էր այդ տխրությունը իր հետ: Իսկ բանաստեղծությունը ամենավերջին տունը, որտեղ իմ կարծիքով Հովհաննես Թումանյանը փորձում է հույս ներշնչել ընթերցողներին ապագայի համար: Այն ավելի ուրախ է: Բանաստեղծության սկիզբը արտահայտում էր հայերի վիշտն ու տանջանքները, իսկ վերջը՝ խոսում էր պայծառ ապագայի մասին: