Բնօգտագործումն ու բնապահպանությունը ՀՀ-ում

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
  2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
  3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
  4. Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտգործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:
  5. Ձեր կարծիքով ինչպես պետք է զարգանա Հայսատանը, որպեսզի հնարավորինս քիչ վնասվի բնական միջավայրը: Ինչ ուղությամբ պետք է զարգանա տնտեսությունը, որպեսզի այն համարվի էկոլոգիապես «ավելի մաքուր»

Հայաստանի հանրապետությունը լեռնային երկիր է, հետևաբար երկրի տարածքի ավելի քան 80%-ը լեռնային է: Հանրապետության աշխարհագրական դիրքի առանձնհատկություններից մեկը այն է, որ ծովերից և օվկիանոսներից բավականին հեռու է, որը ոչ միայն բացասական ազդեցություն է թողնում կլիմայի վրա, այլև հնարավորություն չի տալիս զարգացնելու ծովային առևտուրը:

Մեր երկրի ընդերքը հարուստ է մի քանի մետաղներով՝ անագով, պղնձով, մոլիբդենով, ցինկով և այլն:

Մեր երկրի առավելություններից մեկն էլ այն է, որ մեր հանքերը որոշակի եկամուտ են տալիս և նպաստում զարգացմանը: Երկիրը լեռնային է և գետերը ունեն էներգետիկ նշանակություն,դա նույնպես դրական գործոն է էներգետիկայի տեսակետից:

ՀՀ-ում բնօգտագործումը մեծ մաշտաբների է հասել ու դա իր վատ հետևանքներն է թողնում բնության վրա: Հանքերի անխնական շահագործումը մեր երկրի նման փոքր տարածք ունեցող երկրի համար ուղակի աղետ է:

Բոլոր գետերի վրա անխղճորեն ՀԵԿ-եր կառուցելը էկոհամակարգերը վերացնում է: Իսկ անտառահատումները հասել են ահռելի չափերի:

Սևանա լճի խնդիրը, որը բնօգտագործման տիպիկ օրինակ է, ու ինչքան էլ, փորձում են լճի մակարդակը բարձրացնել, բայց միևնույնն է, դա նախկին Սևանը չի դարձնի։ Կենդանական աշխարհը վերանում է, ջրիմուռները դարձել են կապտականաչ:

ՀՀ բնական ռեսուրսները կարող էին օգտակար լինել երկրի զարգացմանը, սակայն դա այդքան էլ մեծ մաշտաբների չի հասնում, քանի, որ հանքերը ամբողջությամբ պատկանում են այլ երկրներին:Ավելի շատ ուշադրություն պետք է դարձնենք անտառների, գետերի, լճերի, ջրամբարների մաքրությանը:

Առաջնային հուզող խնդիրներից է աղբի թափոնի զանազանումը, որով կարելի է ստանալ էլեկտրաէներգիա, ինչպես նաև այլ օգտագործող ապրանքներ, ինչպես զարգացած երկրներում

Էկոհամակարգերի հիմնախնդիրնեը

Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞

Էկոհամակարգի կարևորագույն հատկանիշներն են  ՝ ինքնավերականգնումը, փոփոխությունները և կլիման :Այս հատկանիշները կարևոր են էկոհամակարգի համար, քանի որ առանց դրանց էկոհամակարգի բնականոն հունը կխախտվի: Օրինակ ՝ եթե ծառը կտրեն, ապա ժամանակի ընթացքում այն վերականգնվելով հավասարակշռում է էկոհամակարգի իր բաղկացուցիչ մասը:

Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:

Մեզ շրջապատող էկոհամակարգերից են ՝ անտառը, դաշտը, մարգագետինը, ծովը, գետը, լիճը: Օրինակ ՝ անտառի, ծովի, գետի ու լճի առանձնահատկությունները կայանում են նրանում, որ նրանք ունեն կենդանական ու բուսական բազմատեսակ աշխարհ: Դաշտն ու մարգագետինն ունեն բույսեր, սակայն կենդանական աշխարհով չեն առանձնանում:

Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:

Մարդը կարող է ազդել մեզ շրջապատող էկոհամակարգի վրա և’ դրական և’ բացասական կերպով, քանի որ վերջ ի վերջո մարդը հանդիսանում է էկոհամարգի անբաժանելի մաս: Ամեն ինչ սահմանափակվում է մարդով և վատապես ազդելով նրա վրա, ազդում է նաև ինքն իր վրա:

Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):

Էներգիայի հոսքը դիտվում է, որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի փոխանցում դրսից, այնւհետև սննդային շղթայով անցնում էր մեկ մակարդակից՝ մյուսին: Եթե էկոհամակարգում բացակայեր էներգիայի հոսքը, ապա չէին իրագործվի կենսական ռեակցիաներ:

Ածխածնի բացակայությունը կարող է հանգեցնել բույսերի հյուծմանը, մաքուր օդի վերացմանը, օրգանական նյութերի նվազեցմանը: Քանի որ ածխածնի բացակայության դեպքում չի կատարվի ֆոտոսինթեզ, օրգանական նյութերի առաջացում և մաքուր օդի բացակայություն:

Ֆոսֆորի բացակայության դեպքում կենդանիների և բույսերի մեջ ընթացող նյութերի  փոփոխություն տեղի չի ունենա, մարդու օրգանիզմում ոսկրային հյուսվածքները կթուլանան, առանց ֆոսֆորի հնարավոր չէ սպիտակուցի սինթեզը:

Ծծմբի բացակայության դեպքում կենսոլորտում տեղի ունեցող նյութերի շրջապտույտ տեղի չի ունենա: Ինչպես նաև ծծմբի միացությունները մասնակցում են կենդանի բջջի կենսագործունեության պրոցեսում:

Իմ շրջակա միջավայրը

Կուզենայ խոսել արգավանդի մասին, ես այստեղ երկար ժամանակ եմ ապրում և ինչքան ապրել եմ միշտ նկատել եմ աղբ և փոշի։ Քանի որ այդտեղ  շատ տեղեր ասվալտապատված չի իսկ մեքենաները հաճախ են անցնում և դրանից առաջանում է փոշին։ Չեմ կարծում որ դա մարդու առողջության համար լավա։ Համեմատած արգավանդի շրջանում աղմուկը շատ չէ, գրեթէ չկա։ Այդ հարցում շատ լավ է։ Համեմատած Մալաթիայի Սեբաստիայի վարչական շրջանում, օդը մաքուր է։ Այնտեղ գրեթե հնարավոր չէ առանց քիթը փակելու անցնել շենքերի կողքով

10YearsChallenge բնության մեջ

  • Կազմել յուրաքանչյուր վայրի փոփոխությունների տասնամյա պատմությունը:

Պլաստիկ շշեր

1705874.jpg

Հաշվարկված է, որ աշխարհում ներկայումս յուրաքանչյուր րոպե օգտագործվում է մոտավորապես 1 միլիոն պոլիէթիլենային տարա, իսկ մեկ մարդը տարեկան օգտագործվում է միջինը 130 պոլիէթիլենային տարա` տոպրակների կամ շշերի տեսքով: Վիճակագրության համաձայն` Եվրամիության յուրաքանչյուր բնակիչ տարեկան օգտագործում է 500 պլաստիկ տոպրակ, ընդ որում մեծ մասը` մեկ անգամ միայն: Հայտնի է, որ հողում որոշակի խոնավության պայմաններում նույնիսկ 1000 տարին բավարար չէ պոլիէթիլենի բնական քայքայման համար, այն դեպքում, երբ թուղթը քայքայվում է 2-3 ամսում, նարնջի կեղեւը` 6 ամսում, ծխախոտի մնացոդը` 10-12 ամսում:

Taponner-1

Հայաստանում ներկայումս շատ մեծ քանակությամբ պլաստիկ շշերով ըմպելիք է սպառվում, տարեկան 5—6 հազար տոննա դատարկ տարա է առաջանում։ Եթե  այդ ծավալը հավաքագրվի, ապա հնարավոր կլինի Հայաստանում ներդնել շշից շիշ արտադրելու տեխնոլոգիան եւ վերամշակումից հետո տեղում արտադրել սննդի համար պիտանի, անհրաժեշտ ստանդարտներին համապատասխանող շշեր, եւ վերամշակված կիսաֆաբրիկատն այլեւս չարտահանել։ Այսօր տարեկան հավաքագրվում է 1500 տոննա շիշ։ Քանակի անբավարարության պատճառով հայաստանի թվով մի քանի գործարանները դժվարությամբ են դրական ցուցանիշ ապահովում։

Պլաստիկ աղբի վերամշակում Հայաստանում

Պլաստիկ աղբի վերամշակում Հայաստանի մեծ մասում ըստ էության գոյություն չունի։ Եվրոպական միության ֆինանսավորմամաբ «Ուրբան» հիմնադրամի կողմից իրականացվող «Բնապահպանական մարտահրավերները` հնարավորություն։ Պլաստիկ շշերից շինարարական նյութերի ստացում» ծրագիրը պայմաններ է ստեղծում, որպեսզի Հայաստանի հարավում ընտրված 10 քաղաքներում պլաստիկ աղբը հավաքվի և վերածվի ավազապոլիմերային հումքից շինարարական սալիկների։ Նրանք արտադրանքը բաղկացած է 75 տոկոս ավազից 24 տոկոս պլաստիկից և մեկ տոկոս գունանյութից, որ տալիս էն արտադրանքին գունավորում հաղորդելու համար։ Ստացված հումքը տաք վիճակում լցվում է հատուկ կաղապարների մեջ, որտեղ սառչելով, նյութը ընդունում է համապատասխան ձևը։ Ծրագիրն իրականացվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 9 քաղաքներում (Սիսիան, Կապան, Գորիս, Մեղրի, Ագարակ, Քաջարան, Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ) ընդ որում հիմնադրամը Կապանի հետ համագործակցության վաղեմի փորձ ունի։ Ներկայումս ծրագիրն իրականացման փուլում է, իսկ Կապանում հիմնվելիք արտադրամասը սկսելու է աշխատել 2019-ի գարնանը։

  • Գրել սեփական տեսակետը փոփոխությունների վերաբերյալ

Իմ կարծիքով եթե մարդիկ սկսեն պլաստիկ շշերի գնելու փոխարեն ունելա անձնաակն շիշը և օգտագործել միայն դա, պլաստիկի խնդիրը շատ թե քիչ կլուծվեր։ Կամ սկսեն արտադրել նամնա բան, որ ժամանակի ընթցքում այն անհայտանում է։ Պլաստիկի խնդիրը շատ լուրջ է, միայն Հաստանը չէ որ ունի այդ խնդիրը, չէ որ հիմա պլաստիկի պատճառով կենդանիներ են վերանում, բնություն է աղտոտվում, օվկյանոսը և ուրիշ այլ խնդիրներ։

  • Բերեք challenge -ի օրինակ Հայաստանում, ձեր բնակավայրում

Կասկաադ 

Օպերա

Կղզի

Մուլտֆիլմը շատ հետաքրքիր էր և խորիմաստ, այնտեղ նկարահանված է , թե ինչպես է հասարակությունը միայն մտածում իր մասին: Մուլտֆիլմում ոչ մեկ չհետաքրքրվեց հերոսի խնդիրների մասին, ոչ մեկ չցանկացավ նրան օգնել: Կարևոր չի ինչ դիրքի են կամ ինչքան հարուստ են մարդիկ, եթե հոգում մարդկություն կա, ապա դիմացինին կօգնեն: Շատ խորիմաստ մուլտֆիլմ էր: Մուլտֆիլմում ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ բնությունը աղտոտում, ծառերը կտրում: Այսպես մարդիկ երկիր մոլորակը կործանում են: Երկրագնդի վրա կան այնպիսի մարդիկ, ովքեր տխրում են բնությունը աղտոտելու ու ծառերը կրտելու համար, օրինակ մուլտֆիլմի հերոսը: Որոշները բնությունը միայն նկարվելու համար են գնահատում, ու հետո աղտոտում և աղբ նետում ծովը: