Թմկաբերդի առումը (Հ. Թումանյան)

Թմկաբերդի առումը

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,

Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։

Ես եմ

Արդեն 7-ը տարի է ինչ սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Մինչ այստեղ գալը սովորել եմ տարբեր դպրոցներում, բայց միայն այստեղ գտա այն մթնոլորտը որը ինձ այդքան անհրաժեշտ էր։ Այս դպրոցը բացի կրթելուց նաև մեզ սովորեցրեց ապրել։ Այս դպրոցի հետ շատ հիշողություններ ունեմ։ Հիշում եմ թե ոնց էի ամեն շաբաթ և կիրակի սպասում թե երբ է գալու աշխատանքային օրը, որպեսզի գնամ դպրոց։ Հենց այս դպրոցում եմ ձեռք բերել այն մարդկանց՝ ովքեր լավ հիշողություններ են թողել։ Ես շատ ճամփորդասեր մարդ եմ, և հենց այս դպրոցը տվեց ինձ  հնարավորությունը ճամփորդելու։ Հիշում եմ, երբ բարձունք էինք հաղթահարում և կեսից  արդեն ուժասպառ էինք եղել, մեզ ուղղորդող դասավանդողը ասաց «Հըլը վեր կացեք, դուք Սեբաստացի եք և իրավունք չունեք հանձնվելու» և այդ խոսքերը իսկապես մեզ ուժ տվեցին։ Հա, այստեղ սովորող երեխաները դեռ մանկուց գիտեն, որ հանձնվել չկա, կա միևան կանգ առնել, հանգստանալ, և շարժվել առաջ։ Սովորեցրել է անել ընտրություն, այստեղ ամեն սովորող ունի ընտրության նհարավորություն, ունի հնարավորություն արտահայտելու իր նկարծիքը, և հիմա թող մեկը կանգնի ու ասի, որ այս դպրոցը չի կրթում, չէ’ , ուղղակի սովորող ինքն է ընտրում, որ առարկան է իրեն հենց իր հետագա մասնագիտության համար անհրաժեշտ և դա է անում։ Սիրում եմ այս դպրոցը իր բոլոր դրական և բացասական կողմերով։ Չգիտեմ ոնց կդասավորվի իմ կյանքը հետագայում, բայց որ այս 7-ը տարին անց էլ է շատ լավ, դա լավ գիտեմ։ 

Հաշվետվություն (14.12.20)

Չնայած նրան, որ այս կիսամյակ հագեցած էր՝ պարապմունքներով, դասերով, բայց բավականին առաջադրանքներ եմ կատարել բլոգումս։ Աշխատել եմ բոլոր առաջադրանքները կատարել։ Հայոց լեզու և հայ գրականություն բավականին աշխատանքներ եմ արել շտեմարանորից՝ հայոց լեզու, հայ գրականություն, թարգմանել եմ «Դա իմ աշխատանքը չէ» ռուսերենից հայերեն, կատարել եմ «Սովորում եմ» նախագիծը, շարադրություն եմ գրել բոլորիս կողմից սիրված հայ նշանավոր բանաստեղծի մասին՝ Հովհանես Թումանյանի, նաև վերլուծել եմ մեզ շատ հայտնի «Անուշ» պոեմը, վերլուծել եմ նույնքան սիրված բանաստեղծի մասին՝ Համո Սահյանի բանաստեղծություններից մեկը և ձայնագրվել, ինձ համար ընտրել եմ մի աշխատանք և նույնպես վերլուծել եմ «Հարի Բրաունի նամակը դստերը«, և բնականբար գրել եմ «Ես սեբաստացի եմ» ցավոք վերջին անգամ․․․

Այս կիսամյակ պատմության բաժնում նույպես կատարել եմ բավականին առաջադրանքներ։ Կատարել եմ «Հայկական լեռնաշխարհ» առջադրանքը որտեղ գրել եմ՝ լեռնային համակարգերը, թվարկել եմ՝գետերը, լճերը և Մեծ Հայքի 15 նահանգները, գրել եմ «Հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը«, տարբեր կայքերից փնտրել եմ «Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները» և գրել մեկ նյութի մեջ, հերտականությամբ գրել եմ «Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը«, գրել եմ մեր հայ արքա «Արտաշես Ա«- ի մասին և «Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք«, նույնպես տարբեր կայքերից տեղեկություններ եմ համաքել և գրել «Արտաշատի պայմանագգիրը«, որը կառուցվել է Արտաշես Ա արքայի կողմից․ գրել եմ «Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը» որը իր մեջ ներառում է՝ Վանի թագավորության գրային կարգերը և հայոց դիցարան, և ամենավերջում ամփոփելու համար շտեմարաններից առաջադրանքներ եմ արել։

Անգլերենի բաժնում գրել եմ իմ ցանկությամբ երկու շարադրություն դա՝ earth և books, կատարել եմ թարգմանություն, և քերականությունը լավացնելու համար արել եմ «Destiination B1«- ի որոշ առաջադրանքներ։

Մաթեմատիկան էլ աշխատում են gmail.com-ում։

Անուշ պոեմի վերլուծություն

Սերը ամենաանկեղծ ու մաքուր զգացմունքն է, որի վրա հիմնված է աշխարհը։ Այս պոեմի հիմքում ընկած է սերը: Իսկ ստեղծագործությունն, իմ կարծիքով, Հովհաննես Թումանյանի ամենալավ գործերից մեկն է: Պոեմը անկեղծ, բայց նույնքան դժբախտ սիրո մասին է: Գլխավոր հերոսներն էին Անուշը, Սարոն և Մոսին: Անուշը գյուղացի մի աղջիկ էր, ով ամբողջ սրտով սիրում էր Սարոյին: Մի սիրահարված աղջիկ, ով ցանկանում էր լինել իր սիրած էակի կողքին և ապրել նրա հետ երջանիկ: Բայց, ցավոք, նրանց սիրուն դեմ էին բոլորը, հատկապես Մոսին՝ Անուշի եղբայրը: Այդ խուլ ձորերում նահապետական ադաթները ավելի զորեղ էին: Չնայած այդ ամենին` Անուշը չէր դադարում սիրել,թաքուն հանդիպում էր նրա հետ: Բայց, մի դեպք օգնեց, որ նրանք հավիտյան բաժանվեին միմյանցից:   Գյուղում մի հարսանիքի ժամանակ, Սարոն տեսնելով Անուշին, ոգևորվում և Մոսիին գցում է գետնին, որը պատվի ոտնահարում էր: Մոսին, լինելով ոչ հանդուրժող, որոշում է վրեժ լուծել և սպանել Սարոյին: Սարոն շատ լավ հասկանում էր, որ ինքն ու Անուշը չէին կարող իրար հետ լինել, փախչում են սարերը: Շուտով նրանք որոշում են հետ վերադառնալ: Մոսին սպանում է Սարոյին: Իսկ սգավոր Անուշին չի ընդունում ոչ հայրը, և ոչ էլ գյուղը: Մոսիի համար ավելի կարևոր էր իր պատիվը և մարդկանց կարծիքը, քան իր քրոջ երջանկությունը: Դժբախտացած Անուշը իրեն նետում է Դեբեդի ալիքների մեջ:
Պոեմը շատ լավն է, սիրով եմ կարդում,  Թումանյանը պոեմում ներկայացնում է իր մանկության հուշերը, խորհրդածությունները: Ճիշտ է, ավարտը շատ տխուր է, բայց մտածելու շատ բան է թողնում պոեմը:Բոլորը տարբեր կերպ են մտածում, բայց ինձ համար այստեղ մեղավոր է թե միջավայրը, թե ընտանիքը, որոնք Անուշի սերը, նույնիսկ կյանքը չեն կարևորում, կարևորը ադաթներն են, որոնցով պետք է շարժվել: Ես մտածում եմ, որ եթե ամեն մեկի կարծիքը հաշվի առնենք, ոչ մեկս էլ երջանիկ չենք ապրի, դրա համար էլ ասում են, որ մարդ պետք է ուշադրություն չդարձնի ուրիշի կարծիքին, չառաջնորդվի ուրիշի ասածով, իր սերը, երջանկությունը չզոհի ուրիշների համար։ Վերջի վերջո, մարդը չի ընտրում թե ում սիրի։

Translation

նյութի հայերեն տարբերակը

Translate the text into English

While the world continues to fight against the COVID-19 epidemic, in the early morning of September 27, the Azerbaijani armed forces launched a massive missile-air attack on Artsakh. Peaceful settlements, including the capital Stepanakert, were attacked. There are victims and wounded among the residents. Schools and civilian infrastructure shelled.

Azerbaijan has blocked all social networks and continues to spread misinformation. Artsakh and The governments of Armenia declared martial law and a general mobilization on Sunday.

We call on the international community to condemn the military attack, the war crimes of the Azerbaijani dictatorship.

Help us spread the word about the situation.

Հարի Բրաունի նամակը դստերը

Ես ավելին քան համաձայն եմ այս խոսքերի հետ «Ոչ ոք պարտավոր չէ ինչ—որ բան անել քեզ համար»  պետք չէ ոչ մի բան ոչ ոքից սպասել։ Ինձ համար դա դարձել է կյանքի կարգախոսը, որովհետև ինչքան սպասում ես այդքան ավելի ես հիասթափվում մարդկանցից։ Սպասում ես որ հեսա մի լավ բան կլինի, բայց չէ, չի լինում, ինչը որ սպասում էիր համառորեն և հավատում էիր դրա կատարմանը, վերջը չի կատարվում, և դու ինքնաբերաբար հիասթափվում ես, հիասթափվում ես շրջապատից, ընկերներից բոլորից ով քո սպասելիքները չարդարացրեց, և այդ մարդը մեղավոր չէ, դա միայն ու միայն քո մեղքն է, որ հավատացիր ու սպասեցիր։ Ինձ շատ դուր եկավ նամակը, այո նամակը չի կարող կրել որպես զարդ կամ հագնել հագուստի փոխարեն, բայց այդ նամակով նա կարող է չվախենալ և չհիասթափվել կյանքի սպասելիքներից։ Մարդիկ հաճախ են ցավ պատճառում դիմացիններին, պետք է սովորել այդ ապրելակերպի։ Նամակում մենակ սպասելիքների մասին չէր խոսքը, բայց ես նախընտրեցի խոսել հենց այս թեմայի վերաբերյալ քանի որ ավելի հարազատ էր թեման քան մնացածը։

Շտեմարան (պատմություն)


Գիրք 1-ինի Մաս 1-ինի 3-րդ, 4-րդ և 5-րդ բաժինները

1)Ե՞րբ է հայերենն անջատվել հնդեվրոպական մայր լեզվից.

Ք. ա. 4 հազարամյակի վերջին

2) Ո՞ր դարերից է հիշատակվում Թորգոմա տուն կամ Թեգարամա երկիրը.

Ք. ա. 20-18 դդ.

Читать «Շտեմարան (պատմություն)» далее