Համադասական շաղկապների գործածության հետ կապված կետադրությունը

Համադասական շաղկապների դերը համադաս անդամների ու նախադասությունների կապակցումն է։ Այս շաղկապները կապակցում են նախադասության բազմակի անդամներ կամ համադաս նախադասություններ՝ և, ու, բայց, սակայն, իսկ, այլ, կամ, էլ, նաև, այլև, ապա, այսինքն, թե՛…թե՛, ոչ՛…ոչ՛ և այլն։

Կհանդիպես նրան, բայց հաջողություն չեմ ակնկալում:
Ուսին մնացել է խոռոչաձև սպի,  իսկ հոգում՝ չսպիացող մի ցավ:
Մեքենան դղրդյունով անցավ քարե նեղ կամուրջը  մի քանի կիլոմետր համաչափ վազքով սլացավ գետի ափով, ապա բարձրացավ քարքարոտ ճանապարհով:
Թողել եմ ներքև և՛ փառք, և՛ գանձ, և՛ քեն, և՛ նախանձ:
Ո՛չ հայրենիք ունի,  ո՛չ տուն,  ո՛չ անուն:
Կրակը լափեց թե՛ սերմ, թե՛ սերմնացան:
Նա այն հարուստներից էր, որոնց պարսկերեն հորջորջումով կոչում են նովսիքա այսինքն՝ նոր քսակի տեր:
Բոլորին զբաղեցնում էր մի միտք, այն՝ է վաստակել որքան կարելի է շատ և որքան կարելի է շուտ:
Հովիվներն աշխատում էին թաքցնել ոչխարների հոտերը և գուժում էին այդ բոթը:
Երիտասարդը մխրճվել էր մինչև հատակը և ոչ մի ապարանք չէր տեսել այդտեղ:
Կրակները վաղուց հանգել էին, և շարժումը դադարել էր:
Տներում վառվում էին կրակները, և գյուղի վրա բացվում էր պարզ ու աստղազարդ երկինքը:
Հանգչում էին լույսերը, և մի ակնթարթում մասրենին կորչում էր խավարի մեջ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

%d такие блоггеры, как: