Մովսես Խորենացի

Մովսես Խորենացի ծնվել է 5-րդ դարի սկզբին մոտ 410թ.-ին, Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում: Պատմահայր Քերթողահայր մոտ 410, գ. Խորնի կամ Խորոնք (Տուրուբերան նահանգի Տարոն գավառ) – մոտ 490, միջնադարյան պատմագրության մեծագույն ներկայացուցիչ, քերական, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան: Ըստ ավանդական տեղեկությունների՝ Մամբրե Վերծանողի եղբայրը: Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Ա Պարթևին, ուսումնառությունը շարունակել Ալեքսանդրիայի դպրոցում: Մոտ 430–440-ին, հմտացել քերթողական արվեստի, ճարտասանության, քերականագիտության մեջ, կատարելագործել հունարենի իմացությունը: Ուսուցիչների մահից հետո վերադարձել է հայրենիք: Կատարել է թարգմանություններ, գրել երկեր: Մովսես Խորենացին Գյուտ Ա Արահեզացու կողմից նշանակվել է Բագրևանդի թեմակալ առաջնորդ: Մովսես Խորենացու գլուխգործոցը «Պատմութիւն Հայոց»-ն է՝ գրված իշխան Սահակ Բագրատունու պատվերով : Այն Հայոց պատմության ամբողջական շարադրման առաջին փորձն է. բաղկացած է երեք գրքից: 1-ինում տրված է հայ ժողովրդի ծննդաբանությունը, հայոց անվանադիր նախնի Հայկ Աղեղնավորի և նրա սերունդների պատմությունը: 2-րդը սկսվում է Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալության համառոտ հիշատակությամբ, ընդգրկում է Հայաստանում Արշակունյաց արքայատան հաստատման, հայ-հռոմեական պատերազմների, քրիստոնեության ընդունման և այլ անցքերի պատմությունը: 3-րդում զետեղված է Տրդատ Գ Մեծի հաջորդների, Պարսկաստանի ու Հռոմի միջև Հայաստանի բաժանման, Արշակունյաց անկման (428) պատմությունը:

Оставьте комментарий